Մեկնաբանություն- Իրանի հետ համաձայնության գալու Սաուդյան Արաբիայի պատճառները
7 տարվա ընդմիջումից հետո, Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել հարաբերությունները և երկամսյա ժամկետում վերաբացեն դեսպանատները:
Սաուդյան Արաբիայի հետ Իրանի հարաբերությունները խզվեցին Ռիադի կողմից 2016 թվականին, և հաջորդ տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի կառավարությունը բազմաթիվ թշնամական գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ, այդ թվում՝ միանալով ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության հարցում: Ըստ Hill կայքի, թեև Իրանն ու Սաուդյան Արաբիան երբեք ուղղակիորեն չեն պատերազմել միմյանց դեմ, սակայն եղել են միջնորդավորված հակամարտությունների մեջ:
Այժմ կարևոր հարցն այն է, թե ինչու Սաուդյան Արաբիան 7 տարի անց դիմեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների վերականգնմանը։
Առաջին պատասխանն այն է, որ Մերձավոր Արևելքում զարգացումները չեն ընթացել Սաուդյան վարչակազմի ընկալմամբ։ Սաուդյան Արաբիայի կառավարիչների, հատկապես երիտասարդ Մոհամմադ բեն Սալմանի ընկալումն ու ըմբռնումն այն էր, որ ագրեսիվ քաղաքականությամբ և Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ համահունչ լինելով՝ նրանք կարող են ստիպել Իրանի Իսլամական Հանրապետությանը դուրս գալ իր տարածաշրջանային քաղաքականությունից: Այն, ինչ տեղի ունեցավ գործնականում, հակասում էր Սաուդյան Արաբիայի կառավարիչների պատկերացումներին, և Իրանի Իսլամական Հանրապետությունն ու նրա դաշնակիցներն ավելի ուժեղացան, քան նախկինում, որի վառ օրինակը տեսնում ենք Եմենի պատերազմում:
Մյուս պատասխանն այն է, որ Սաուդյան Արաբիան եկել է այն եզրակացության, որ ագրեսիվ արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի ծառայում իր շահերին, այլև ստիպում է արաբ մրցակիցներին Ռիադից առաջ անցնել: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիային պետք է կայունություն և անվտանգություն ներքին, ինչպես նաև այլ երկրների հետ հարաբերություններում՝ 2030 թվականի իր պլանն իրականացնելու համար։
Երրորդ պատճառն այն է, որ Ռիադը սկսեց հասկանալ, որ ամերիկյան հողի վրա խաղալը ոչ միայն չի ապահովում իր շահերը, այլև նվաստացնում է իր ինքնությունը, և ԱՄՆ-ն իր նկատմամբ ստորացուցիչ ու գործիքային տեսակետ ունի:
Չորրորդ կարևոր պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան գիտակցում է Սիոնիստական ռեժիմի վիճակի մասին փաստերը։ Այսօր այս ռեժիմը բախվում է հսկայական ներքին ճգնաժամի, որ նույնիսկ նրա պաշտոնյաներն են զգուշացնում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ Բացի այդ, վերջին երկու տարում նույնիսկ հրեական լոբբին չկարողացավ կամ չցանկացավ որևէ բան անել Վաշինգտոնի և Ռիադի միջև լարվածության դեմ։
Հինգերորդ պատճառը Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունն ու տարածաշրջանային դիրքն է։ Անկասկած, Իրանը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ միասին երեք հիմնական իսլամական ուժերն են, որոնցից յուրաքանչյուրն ունի տարածաշրջան ներթափանցելու և դավադրությունները խափանելու բազմաթիվ հնարավորություններ։ Ուստի Իրանի հետ թշնամանքը ոչ միայն չի ապահովում Սաուդյան Արաբիայի շահերը, այլեւ մեծ վնաս կհասցնի նրան։
Պաղեստինցի հեղինակ և քաղաքական վերլուծաբան Ուիսամ Աբու Շամալեհը գրել է, որ թվում է, թե Սաուդյան Արաբիան հասկացել է իր սխալ հաշվարկը տարածաշրջանում թշնամական դիրքեր որդեգրելու և այնպիսի գործողություններ իրականացնելու կապակցությամբ, ինչպիսիք են Եմենում կործանարար և անիմաստ պատերազմ սկսելը, և այժմ լուրջ ջանքեր է գործադրում այդ ճահճից դուրս գալու համար: Նաև սաուդցիները զգում են, որ պետք է փոխեն իրենց նախկին մոտեցումը՝ տարածաշրջանային և միջազգային երկրների հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններն ընդլայնելու համար, և պետք է ամրապնդեն իրենց հարաբերությունները Արևելքի և Ռուսաստան-Չինաստան-Իրան կոալիցիայի հետ, և միևնույն ժամանակ, պահպանեն Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքը: