Մեկնաբանություն- Զանգվածային ցույցեր՝ Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների ծայրահեղական նախարարի ԱՄՆ այցելության դեմ
(last modified Tue, 14 Mar 2023 08:16:26 GMT )
Մարտ 14, 2023 11:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զանգվածային ցույցեր՝ Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների ծայրահեղական նախարարի ԱՄՆ այցելության դեմ

Ամերիկյան աղբյուրները հայտարարել են, որ ԱՄՆ այցի ընթացքում Սմոտրիչը չի հանդիպի երկրի պաշտոնյաներից որևէ մեկի հետ:

Մինչ այդ, ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ իրենք բոյկոտելու են Սմոտրիչի այցը նրա ծայրահեղական դիրքորոշման պատճառով: Սմոտրիչի վերջին ռասիստական ​​հայտարարությունները Հավարա պաղեստինյան բնակավայրի ոչնչացման վերաբերյալ,  համաշխարհային մասշտաբով, այդ թվում ԱՄՆ-ում բախվեց արձագանքների: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը անպատասխանատու, վիրավորական և ատելի է որակել Սմոտրիչի հայտարարությունը Հավարա բնակավայրի ոչնչացման մասին։ Ամերիկա կատարած իր ճանապարհորդության ժամանակ Սմոտրիչը հանդիպելու է միայն այդ երկրում հրեական փոքրամասնության առաջնորդների հետ, հանդիպում, որն առանձնակի դիվանագիտական ​​նշանակություն չունի։

Բայդենի վարչակազմի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունները լարված են եղել Սիոնիստական ​​ռեժիմի ծայրահեղ աջակողմյան վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերընտրությունից հետո, ով կապված է եղել օկուպացված Պաղեստինում ծայրահեղ ծայրահեղական կուսակցությունների հետ և արդյունքում ծայրահեղ աջակողմյան տարրեր մուտք են գործել Նեթանյահուի կաբինետ։ Այս հարցը սրվել է հատկապես երկու ծայրահեղ նախարարների՝ ներքին անվտանգության նախարար Իտմար Բեն Գվեյրի և Սիոնիստական ​​ռեժիմի ֆինանսների նախարար Բեթսլեյլ Սմոտրիչի դիրքորոշումներից և գործողություններից հետո: Այդ նախարարներից առաջինը պահանջում է բոլոր սիոնիստները զինվեն պաղեստինցիների դիմաց, իսկ երկրորդ նախարարը պահանջում է Հորդանան գետի արևմտյան ափում լիովին ոչնչացնել պաղեստինաբնակ քաղաքատիպ ավանը: Սիոնիստական ​​«Եդիոտ Ահարոնոտ» թերթը Վաշինգտոնի և Թել Ավիվի չորս հիմնական խնդիրների առնչությամբ գրել է. «Իրանի գործը, Պաղեստինի հարցը, Ուկրաինայի պատերազմը և դատաիրավական բարեփոխումների ծրագիրը չորս հիմնական խնդիրներն են, որոնք վերջին շրջանում խորացել են երկու կողմերի միջև»:

Միևնույն ժամանակ, սիոնիստական ռեժիմի ​​ֆինանսների նախարար Սմոտրիչի այցը ԱՄՆ մեծացրել է լարվածությունը Ամերիկայի և Թել Ավիվի միջև։ ԱՄՆ-ը ​​նաև նրան դիվանագիտական ​​վիզա է տվել միայն այն բանից հետո, երբ Սմոտրիչը Facebook-ում ներողություն է խնդրել։ Սակայն դժվար թե նա պաշտոնական հանդիպում ունենա Վաշինգտոնում՝ տարաձայնությունների պատճառով։ Բացի այդ, ամերիկացի պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել Սիոնիստական ​​ռեժիմի պարտատոմսերի ամենամյա դրամահավաքին, որին հրավիրվել է Սմոտրիչը։ Միաժամանակ սիոնիստ պաշտոնյաները մտահոգված են ԱՄՆ-ի հետ ռազմական և հետախուզական համագործակցության հնարավոր վնասներով:

Սիոնիստական ​​ռեժիմի ծայրահեղական նախարարի ԱՄՆ կատարած այցի դեմ զանգվածային բողոքի ցույցերով պարզ դարձավ, որ հակառակ Թել Ավիվի պնդումներին, թե արևմտյան երկրների ժողովուրդն աջակցում է Սիոնիստական ​​ռեժիմին, գործնականում ձևավորվել են բազմաթիվ շարժումներ ու տեղաշարժեր պաղեստինյան տարածքներում և պաղեստինցի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների ու անօրինական քայլերի դեմ և պահանջում են վերանայել Վաշինգտոն-Թել Ավիվ հարաբերությունները: