Մեկնաբանություն- Աննախադեպ առճակատում Սև ծովում՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև
ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտնել է, որ «ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ իրականացրել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ ուղեկցում»: Ամերիկյան կողմի վարկածով՝ ինքնաթիռներից մեկը հարվածել է անօդաչու թռչող սարքի պտուտակային շարժիչին։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ երկու ՍՈՒ-27 կործանիչներն ամերիկյան ԱԹՍ-ն որսացել են «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ» գորոծղություններով։
Ըստ այս հայտարարության՝ կործանիչը միտումնավոր վառելիքի արտահոսք է թուլ տվել MQ-9 Reaper-ի ուղղությամբ, ինչի պատճառով ամերիկյան ԱԹՍ-ի պտտուտակային շարժիչը խափանվել է, և անoդաչուն ընկել է միջազգային ջրեր։
Ուկրաինայի պատերազմի և Կիևին Արևմուտքի ցուցաբերած ռազմական լայնածավալ օգնության արդյունքում, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններն աննախադեպ կերպով լարվել են: Հարաբերությունների սրման պատճառներից է նաև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետախուզական աջակցությունը, ինչն իրականացվում է արբանյակների, AWACS ինքնաթիռների և տարբեր տեսակի հետախուզական ԱԹՍ-ների, այդ թվում՝ MQ9 Reaper-ի միջոցով: Դա ուկրաինացիներին հնարավորություն է տվել ոչ միայն շատ կարևոր տեղեկատվություն ստանալ իր տարածքում ռուսական ուժերի դիրքերի և տեղաշարժերի մասին, այլ նաև ուժեղ հարվածներ հասցնել ռուսական բանակի դիրքերին: Ռուսաստանը, որը տեղյակ է ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ների թռիչքների մասին, բազմիցս այդ կապակցությամբ զգուշացրել է ԱՄՆ-ին:
Երեքշաբթի օրը Սև ծովում տեղի ունեցած միջադեպն աննախադեպ է երկու երկրների միջև ռազմական առճակատման համատեքստում և առաջին անգամն է, որ Մոսկվան գործնական քայլ է կատարում ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ների դեմ:
Ռուսաստանը ներկայացրել է միջադեպի սեփական վարկածը:
ՌԴ պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Ամերիկյան ԱԹՍ-ն թռիչք է իրականացրել անջատված հաղորդիչով և խախտել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ստեղծված ժամանակավոր գոտու սահմանները։ Այդ սահմանների տվյալները փոխանցվել են միջազգային օդային ուղիներից օգտվող բոլոր երկրներին»:
Սահմանը խախտած թռչող սարքը հայտնաբերելու նպատակով, օդ են բարձրացել երկու կործանիչներ: Մոսկվայի ժամանակով 9:30-ին ԱԹՍ-ն կորցրել է կառավարումը և ընկել միջազգային ջրեր: Ռուսական կործանիչները որևէ տեսակի զենք չեն կիրառել ամերիկյան ԱԹՍ-ի դեմ և որևէ կերպ չեն կապվել դրա հետ ու վերադարձել են ավիաբազա»:
Այս հայտարարությամբ, Մոսկվան հերքել է իր պատասխանատվությունն ամերիկյան ԱԹՍ-ի կործանման հարցում:
Սակայն Ռուսաստանի այս քայլը լուրջ նախազգուշացում է ԱՄՆ-ին՝ որ եթե Վաշինգտոնը շարունակի հետախուզական գորոծղություններն Ուկրաինային գաղտնի տեղեկատվություն փոխանցելու նպատակով, Մոսկվան անգործ չի նստելու և պատասխանելու է իր անվտանգության դեմ ուղղված և իր կարմիր գծերը խախտող ցանկացած գործողության:
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անատովն այս կապակցությամբ ասել է. «Մենք խնդրում ենք ԱՄՆ-ին դադարեցնել հետախուզական թռիչքները Ռուսաստանի սահմանների մոտ։ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նմանատիպ հետախուզական թռիչքներն (Ռուսաստանի սահմանների մոտ) իրականացվում են ամեն օր: Սակայն հարց է ծագում, թե ի՞նչ են անում այս ԱԹՍ-ներն ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու: Պատասխանը պարզ է: Դրանք հավաքագրում են տեղեկություններ, որոնք հետագայում Կիևի ռեժիմն օգտագործում է ռուսական զինված ուժերի և տարածքների վրա հարձակվելու համար»:
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Ուկրաինայի շրջակա տարածքներում, այդ թվում՝ Սև ծովում օտար ուժերի առկայության և ռազմական սխալ հաշվարկների կապակցությամբ: Մոսկվան հայտարարել է, որ Ուկրաինայիում տեղի ունեցող զարգացումների պատճառով, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը վարում են պրոքսի պատերազմ, ինչը կարող է ուղիղ հակամարտության հանգեցնել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև: