Ողջույն բարեկամ-359
Գարուն է գալիս։ Արթնացել է գետինը ու երազանքի ժպիտներ է դրոշմում իրեն ողջունող մարդկանց: Վերջապես սև ու գորշ ամպերի տակից դուրս է եկել արևը, որն իր տաք ու ջերմ շողերով ջերմացնում է բոլորին:
Գարուն է գալիս…
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հ. Սահյան
Գարնանային բույր ու չունչ կա օդում : Գարունը սեր է: Գարունը հոգու երգ է: Գարունը կյանք է և տաք քամի , բարի քամի : Գարնան շոյանքով ամբողջ բնությունը արթնանում է խոր քնից: Ձյան սավանի տակից, ծնվուն է նոր կյանք : Ցուրտ ու մռյալ ձմռանը հաջորդուն է լուսավոր Գարունը: