Մամուլի տեսություն - 20.03.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195664-Մամուլի_տեսություն_20.03.2023
Վաղը 1402 թվականի առաջին օրն է։ Նովրուզը գիտելիքի գաղտնիքն է, պատուհան դեպի գեղեցկություն և Աստծո արվեստի թատրոն: Գեղեցիկ ծաղիկներ աճեցնելու, բնության դեմքը փոխելու, ձմեռից խուսափելու և կանաչապատման և գեղեցկություն ստեղծելու, շարժում և ջանք պահանջող բնությանը հաճելի ջերմություն ներշնչելու եղանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2023 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 20.03.2023

Վաղը 1402 թվականի առաջին օրն է։ Նովրուզը գիտելիքի գաղտնիքն է, պատուհան դեպի գեղեցկություն և Աստծո արվեստի թատրոն: Գեղեցիկ ծաղիկներ աճեցնելու, բնության դեմքը փոխելու, ձմեռից խուսափելու և կանաչապատման և գեղեցկություն ստեղծելու, շարժում և ջանք պահանջող բնությանը հաճելի ջերմություն ներշնչելու եղանակ:

Արման Էմրուզ օրաթերթ

Նովրուզ՝ նոր դարաշրջան ստեղծելու հերթը

Նովրուզը կերպարանափոխության դրսեւորում է, գիտելիքի գաղտնիք եւ հանդիպման միջոց։ Նովրուզը թարմացման սեղան է և կերպարանափոխության եղանակ, թարմ ու թարմացնող բնությունը Նովրուզի միակ նշանը չէ, Նովրուզը հրավեր է նրանից, ինչ եղել ենք և գնում ենք դեպի այն, ինչ կարող ենք լինել, նոր տրամադրություն, որն անկասկած բարեկեցության է հանգեցնում։ 

 

Արման Մելի օրաթերթ

Թեհրանի և Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է Ռուսաստանի միջնորդությամբ - Թուրքիայի վրա հույս դնել չի կարելի

Ադրբեջանական հարցերով վերլուծաբան Բորհան Հեշմաթին ասել է. «Ներկայումս Ռուսաստանն ունի ներուժ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ, ինչպիսին է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնագիրը, որը կնքվել է Չինաստանի միջնորդությամբ։ Ռուսաստանը շատ լավ և սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ, և հաշվի առնելով այն պատմությունը, ազդեցությունն ու գերակայությունը, որ ռուսները ունեն Ադրբեջանի Հանրապետության և Կովկասի վրա, նրանք կարող են խաղալ այն նույն դերը, որը Չինաստանը խաղաց Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսություն ստեղծելու համար։ .

 

Համշահրի օրաթերթ

Ամիր Աբդոլլահյանի կարևոր լուրը ՀԳՀԾ-ի մասին. «Սեղանին կա ՀԳՀԾ-ի վերակենդանացման նախաձեռնություն: Հուսով եմ մարդկանց կտեղեկացնեմ ՀԳՀԾ-ի վերաբերյալ վերջնական նորությունների մասին առաջիկա շաբաթների ընթացքում», ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը 1401 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց. «Ոմանք կարծում էին, որ արտաքին քաղաքականության մեջ հաջողությունն անհնար է առանց ՀԳՀԾ-ի, բայց վերջերս մենք տեսանք հաջողության նշաններ, ինչպիսին է Իրանի և Սաուդյան Արաբիայի համաձայնագիրը»:

 

Իրան օրաթերթ

Նեթանյահուին հեռացնելու համաշխարհային կոչ

Այս օրերին «փլուզումը» և «քաղաքացիական պատերազմը» դարձել են երկու հաճախակի օգտագործվող բառեր Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների շրջանում՝ այս ռեժիմի ապագայի վերաբերյալ, ապագա, որը չափազանց մութ է թվում: Լավագույն դեպքում, եթե չասենք որ փլուզումը կամ քաղաքացիական պատերազմը հաստատ կլինի, սակայն  օկուպացված տարածքներում քաղաքական-հասարակական կառույցը կանգնած է աննախադեպ ու անդառնալի խզման և պառակտման եզրին։

 

tert.am

Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որոշման նախագիծը սեղանին է, բայց Կազմակերպությունը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում. Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ բավականին հարմարավետ են ապրում Հայաստանում, իրենց բիզնեսն են»,- ասաց Միրզոյանը։

Խոսելով Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների մասին՝Միրզոյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է հավաքներ անցկացնելու ազատությունը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից:«Ավելին, որոշման նախագիծը դրված է սեղանին։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց նա։Միրզոյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պատասխանատվության հստակ ոլորտ չի ճանաչում, և դա խնդրահարույց է։

 

tert.am

Վստահ եմ, որ Արևմուտքի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու անթաքույց փորձերը դատապարտված են ձախողման. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայազգի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կողմերը համակարծիք են այն հարցում, որ երկրների ղեկավարությունների միջև ձևավորված փոխըմբռնումը փոխգործակցության հետագա առաջընթացի համար նշանակալի գործոն է, ինչը հնարավորություն է տալիս լուծելու առաջացող ցանկացած խնդիր:«Մենք խոսել ենք նաև Հարավային Կովկասում անհանգստություն առաջացնող միտումների մասին: Տեսնում ենք արևմտյան երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև վեճ գցելու և եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը խաթարելու անթաքույց փորձերը՝ միևնույն ժամանակ մտածելով և հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների, այլ սեփական աշխարհաքաղաքական շահերի մասին: Վստահ եմ՝ նման փորձերը դատապարտված են ձախողման», - ասել է նա:

 

armtimes.am

Զինվորին համոզել են, թե հողերը ծախել են, դիրք պահելն իմաստ չունի․ սա «5-րդ շարասյուն» չէ, բա ինչ է. Արծրուն Հովհաննիսյան

«44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը չխնայած հազարավոր հերոս հայորդիների կողքին, այո, մեզանում եղել են նաեւ դավաճանական գործողություններ իրականացրած ստորներ, ստահակներ։ Այդ ստահակները այսօր էլ, փաստորեն, շարունակում են իրենց սեւ գործը եւ նոր ձեռք բերված զենք-զինամթերքի մասին, ըստ իրավապահ մարմինների հաղորդագրությունների, հասցրել են տեղեկություններ փոխանցել հակառակորդին»,- նկատում է Հովհաննիսյանը, որը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները։ 

 

armtimes.am

Սահմանին զորքերի կուտակումներ կա՞ն. Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ է հաղորդում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում և տելեգրամյան ալիքներում շրջանառվող լուրերին, թե իբր Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղի սահմանային գոտում հակառակորդի զորքերի կուտակումներ կան նշեց, որ եթե նման բան լինի ՊՆ-ն հաղորդագրություն կտարածի, կամ մեկնաբանություն կտա: 

«Ես դրա վերաբերյալ ոչ մի ասելիք չունեմ: Եթե չեմ սխալվում նախարարը հերքեց այդ լուրը, որ նման տեղեկատվություն չկա, այսինքն՝ կուտկումներ չկան»,- նշեց Սարգսյանը:

Մարզպետը նաև ասաց, որ մարզում տագնապային մթնոլորտ ու տրամադրվածություն չկա. «Այս պահին մարդիկ նախագյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Նմանատիպ խոսակցություններ, քննարկումներ մարզում ևս չկան»:

 

armenpress.am

ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները կողմերից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:

Հայտարարության մեջ ասված է.

«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:

Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, ինչը մինչեւ օրս տեղի չի ունեցել:

 

armenpress.am

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջնահերթ խնդիր է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։