Մեկնաբանություն-Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակում է իր միլիտարիստական քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i196300-Մեկնաբանություն_Իլհամ_Ալիևի_կառավարությունը_շարունակում_է_իր_միլիտարիստական_քաղաքականությունն_ընդդեմ_Հայաստանի
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 30-ին հայտարարել է,որ իր վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2023 14:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իլհամ Ալիևի կառավարությունը շարունակում է իր միլիտարիստական քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 30-ին հայտարարել է,որ իր վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  հավակնել է, որ Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված վերահսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, գլխավոր և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև սահմանի երկայնքով ընկած մեծ հատվածներ, որոնք գտնվում են Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև:

Իլհամ Ալիևի կառավարության այս պնդմանը, մինչ այժմ չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

Այնուամենայնիվ Հայաստանի լրատվամիջոցներն անցած օրերի ընթացքում հաղորդել են,որ   Ադրբեջանի զինված ուժերը  Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել:

Ադրբեջանի Հանրապետության ռազմական հարձակումը Հայաստանի վրա տեղի է ունենում այն ​​դեպքում, երբ Երևանի իշխանությունները բազմիցս դատապարտել են եռակողմ հայտարարությունների կամայական մեկնաբանությունը և շփման գծում իրավիճակն ապակայունացնելու Իլհամ Ալիևի կառավարության ջանքերը և նրանք ընդգծել են միջազգային հանրության, հատկապես ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի համանախագահների կողմից իրավիճակը  ճշգրիտ գնահատելու և հրադադարը խախտողին հասցեական դիմելու  անհրաժեշտությունը:

Այս պայմաններում թվում է, որ Իլհամ Ալիևի կառավարությունն օգտագործելով Ուկրաինայում Ռուսաստանի հակամարտության հնարավորությունը,  ինչպես նաև օգտագործելով վերջին տարիներին Թուրքիայից, Պակիստանից, Սիոնիստական ​​ռեժիմից և Ուկրաինայից գնած  ռազմական տեխնիկան, մտադիր է Մոսկվայի խաղաղության պայմանագրի շրջանակից դուրս, ռազմական ուժով  գրավել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող բոլոր քաղաքները։

Կասկած չկա,որ Ալիևի կառավարությունը փորձում է  Փաշինյանի կառավարությանը ստիպել  «Զանգեզուրի միջանցքը» հանձնել Ադրբեջանին:

Բաքվի իշխանությունները նաև տարածքների փոխանակման կապակցությամբ  առաջադրանքներ են ներկայացրել Հայաստանի կառավարությանը,որոնց բոլորին դեմ է եղել հայկական կողմը:

Այս կապակցությամբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսին Արմենպրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր.-«Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:

Արմեն Գրիգորյանը ասել է.«ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:

Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Իլհամ Ալիևի կառավարության հետ այս առնչությամբ որևէ պայմանավորվածություն չեն կնքել։

Թվում է,թե Բաքվի իշխանությունները օտարների հանձնարարություններով փորձում են առանց ուշադրություն դարձնելու եռակողմ հայտարարության, ռազմական ճանապարհով իրականացնել իրենց  պահանջները: 

Փորձագետների կարծիքով Հարավային Կովկասում իր ուզած տարածքները ձեռք բերելու Ալիևի կառավարության անցած երկու տարիների գործողությունները հակասում են միջազգային նորմերին և բարի դրացիության սկզբունքին: Բաքվի այս արկածախնդրական գործողությունները պատճառ են դարձել,որ շատ փորձագետներ հավանական համարեն  հաջորդ տարի կամ 2025 թվականին ղարաբաղյան երրորդ պատերազմը։

Որպես օրինակ ԱՄՆ-ում բնակվող ԱՀ քաղաքական հարցերով փորձագետ Արիֆ Յունուսը կարծում է. «Չնայած ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի բոլոր պնդումներին, որ Հայաստանի հանձնման պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կավարտվի, երրորդ պատերազմը երկու երկրների միջև տեղի կունենա 2024-ին և հավանական է 2025-ին»։

Արիֆ Յունուսը Հայաստանի՝ ռուսական և հնդկական նոր զինատեսակներով և Ադրբեջանի Հանրապետության՝ իսրայելական ու թուրքական զինատեսակներով զինվելը համարեց ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստական քայլեր և կանխատեսեց, որ Ռուսաստանը չեզոք չի մնա առաջիկա ղարաբաղյան պատերազմում և Հայաստանի օգտին կպատժի Ադրբեջանին: 

Համենայնդեպս պետք է ասել,որ Ալիևի կառավարության գործողությունները և ուժային ճանապարհով Հայաստանից արտոնություններ կորզելու նրա պնդումները  չեն կարող երկարատևում ապահովել Ադրբեջանի մուսուլման ժողովրդի ազգային շահերը: