Մեկնաբանություն- Ակնարկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինին
(last modified Sun, 02 Apr 2023 14:40:01 GMT )
Ապրիլ 02, 2023 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ակնարկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինին և հրամանագիր է ստորագրել այդ կապակցությամբ։

ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է. «Միջազգային կյանքում արմատական ​​փոփոխությունները ստիպեցին մեզ լրջորեն վերանայել ռազմավարական պլանավորման հիմնական փաստաթղթերը, այդ թվում՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության դոկտրինը, որը սահմանում է Ռուսաստանի հիմքերը, պարտականությունները և առաջնահերթությունները  դիվանագիտական ​​գործունեության ոլորտում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինի փաստաթուղթը ներառում է տարբեր կետեր, որոնցից ամենակարևորներին կանդրադառնանք: Նախ, այս փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանն իրեն ոչ Արևմուտքի թշնամի է համարում, ոչ էլ մեկուսանում է Արևմուտքից և Արևմուտքի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի։
Սա իմաստավորվում է հաշվի առնելով ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի դեմ արևմուտքի քարոզչության և հոգեբանական պատերազմը, որը նրան ներկայացրել է որպես արևմտյան ուղղվածություն ունեցող միջազգային կարգի թշնամի և ունի հակաարևմտյան խիստ նպատակներ։
Հատկապես ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Վաշինգտոնը և արևմտյան այլ երկրներ անընդհատ փորձում են Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր տերություն, մինչդեռ մինչ այս պատերազմը Մոսկվան բազմիցս զգուշացրել էր Արևմուտքին և ՆԱՏՕ-ին դեպի Արևելք և հատկապես Ուկրաինա ՆԱՏՕ-ի ընդլայնման շարունակական ջանքերի մասին և նշել էր, որ  դա համարվում է Ռուսաստանի կարմիր գիծը: Ուստի, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների տեսանկյունից, Ուկրաինայի վրա ռազմական հարձակումը, որը կոչվում է հատուկ ռազմական գործողություն, իրականում փորձ է կանխել Արևմուտքի տարածամոլությունը և Ռուսաստանի ազգային անվտանգության ու գոյության վտանգվելը։
Այս փաստաթղթում արծարծված մեկ այլ խնդիր այն է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել զինված ուժերը իր և իր դաշնակիցների վրա հարձակումները հետ մղելու և կանխելու համար։ Դա իրականացվել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների, իսկ մինչ այդ Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի տեսքով ռազմական միջամտության տեսքով:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր դոկտրինում մեկ այլ կարևոր խնդիր է այն դրույթը, որ Ռուսաստանը օգնում է նվազեցնել ոչ-բարեկամ երկրների կարողությունը՝ չարաշահելու իրենց դիրքը գլոբալ տնտեսությունում: 

Այս խնդիրը պայմանավորված է Չինաստանի և BRICS-ի անդամ այլ երկրների հետ Ռուսաստանի շարունակական ջանքերով՝ նոր իրողությունների հիման վրա վերասահմանելու համաշխարհային տնտեսությունը, առևտուրը և ֆինանսները, հատկապես զարգացող տնտեսությունների աճի և ԱՄՆ-ի կողմից իր հեգեմոն քաղաքականությունն ու նպատակներն առաջ մղելու համար, պատժամիջոցներ կիրառելով և ճնշում գործադրելով, դոլարը որպես միջազգային արժույթ ներկայացնելու ֆոնի վրա:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր փաստաթղթի չորրորդ հարցը այն է, որ Ռուսաստանի մոտեցումը այլ երկրների նկատմամբ որոշվելու է նրանց կառուցողական, չեզոք կամ ոչ բարեկամական քաղաքականությամբ։ Սա նշանակում է, որ Մոսկվան իր քաղաքականությունն ու մոտեցումը որոշելիս և իրականացնելիս կգործի` ելնելով այն բանից, թե ինչպես են վարվում այլ երկրներն իր նկատմամբ :

Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականության մյուս կարևոր հարցն այն է, որ  առաջնահերթություն է լինելու աշխարհում ամերիկյան գերիշխանության հետևանքների ոչնչացումը և հեգեմոնական նկրտումներից հրաժարվելու պայմանների ստեղծումը, և այս առումով Մոսկվան ԱՄՆ-ին ​​տեսնում է որպես վտանգի հիմնական աղբյուր իր անվտանգության և միջազգային խաղաղության համար: