Մեկնաբանություն- Ահաբեկչությունը՝ Սիոնիստական ռեժիմի լուծումը ներքին ճգնաժամերից դուրս գալու համար
Անդրադառնալով Սիրիայում իրանցի երկու ռազմական խորհրդականների նահատակությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակն ընդգծել է, որ ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա։
Ալի Բահադորի Ջահրոմին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Սիոնիստական ռեժիմի և այլ պետական ահաբեկիչների սովորությունը ճգնաժամի ժամանակ սահմաններից դուրս ահաբեկչական գործողություններ իրականացնելն է՝ հասարակական կարծիքը շեղելու համար, որպեսզի թույլ չտան բացահայտվի իրենց ներքին խնդիրների խորություն: Սակայն ահաբեկչական գործողություններն անպատասխան են չեն մնա»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականներից երկուսը նահատակվել են ուրբաթ առավոտյան, Դամասկոսի մատույցներում Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ։
Թեև Սիոնիստական ռեժիմի հակամարդկային գործողությունները սիրիական կենտրոնները ռմբակոծելու հարցում շարունակվել են տարիներ, հատկապես այս երկրում 2011թ. ճգնաժամ սկսվելուց հետո, սակայն այսօր այդ ռեժիմը իր ներքին ճգնաժամերը թաքցնելու և մեղքը օտարներ վրա բարդելու համար է օգտագործում այդ հարձակումները: Ըստ էության, Բենիամին Նեթանյահուի կաբինետը փորձում է ավելի ակտիվ կերպով թունավորել մթնոլորտն Իրանի դեմ և կանխել պատժամիջոցների մակարդակում ցանկացած փոփոխություն, ինչպես նաև Իրանի հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունների բարելավումը:
Անկասկած, ներկա իրավիճակը համարվում է Սիոնիստական ռեժիմի ամենաճգնաժամային ժամանակներից մեկը, քանի որ ներքին ճգնաժամերի սրումը, ուժի ավելացումը և դիմադրության ուժերի դիրքերի կայունացումը, ինչպես նաև պաղեստինյան պայքարի տարածումը դեպի Հորդանան գետի արևմտյան ափ, դժվարացնում են իրավիճակը Սիոնիստական ռեժիմի համար և, որոշ դիտորդների կարծիքով, նույնիսկ այդ իրավիճակը այս ռեժիմին կործանման եզրին է կանգնեցրել:
Անշուշտ, Սիոնիստական ռեժիմը նախկինում տեսել է բազմաթիվ մարտահրավերներ, հատկապես ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության, սոցիալական հարցերի և անվտանգության ոլորտներում, սակայն այս ռեժիմի համար ճգնաժամերի ծավալը մեծացել է Նեթանյահուի և նրա ծայրահեղական դաշնակիցների իշխանության վերականգնումից հետո: Այդ իսկ պատճառով այս ռեժիմը փորձում է օկուպացված տարածքների ճգնաժամը տեղափոխել իր սահմաններից դուրս, իսկ Սիրիայի տարածքի վրա վերջին հարձակումները, որոնք ուղեկցվում են ՄԱԿ-ի և այս կազմակերպության Անվտանգության խորհրդի լռությամբ ու անգործությամբ, այս ուղղությամբ կատարվում է:
Չնայած դրան, Սիոնիստական իշխանությունները և նույնիսկ ԱՄՆ-ը, որպես Երուսաղեմի օկուպացված ռեժիմի հիմնական աջակից, անհանգստացած են տարածաշրջանում այս ռեժիմի ահաբեկչական գործողությունների հետևանքով; Այս մասին Օկուպացված տարածքներում լույս տեսնող «Եդիոթ Ահարանոթ» թերթը գրել է. «Ամերիկյան կառավարության անվտանգության և քաղաքական մտավախությունն այն է, որ Նեթանյահուն անհավասարակշիռ քայլեր կձեռնարկի Պաղեստինի հարցում կամ Իրանի դեմ՝ ներքին ճգնաժամից փրկվելու համար»:
Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ էլ Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների շարունակվելը համարել է այս երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային կանոնների ու օրենքների խախտում և ահաբեկչության ամրապնդում և միևնույն ժամանակ ընդգծել է, որ նման ահաբեկչական գործողություններն անպատասխան չեն մնա: Օրինակ՝ ավելի վաղ, հետևելով Սիոնիստական ռեժիմի չարիքներին և հանցագործություններին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հզոր հրթիռներով թիրախավորեց այս ռեժիմի լրտեսական կենտրոնը Իրաքյան Քրդստանում, որպեսզի ևս մեկ անգամ ապացուցի սիոնիստական իշխանություններին, որ նրանց պետական ահաբեկչությունը տարածաշրջանում անպատասխան չի մնա: