Մեկնաբանություն- Ֆինլանդիայի պաշտոնական անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ռուսաստանի բացասական արձագանքը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ երեքշաբթի օրը, Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին, և կդառնա աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի 31-րդ անդամը, հույս ունենալով, որ իր հարևան Շվեդիան նույնպես կկարողանա միանալ այս դաշինքին առաջիկա ամիսներին։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման նախօրեին Սթոլթենբերգն այս շաբաթն անվանեց «պատմական շաբաթ» և հայտարարեց, որ Թուրքիան՝ վերջին երկիրը, որը հավանություն է տվել Ֆինլանդիայի անդամակցությանը, երեքշաբթի իր պաշտոնական փաստաթղթերը կփոխանցի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 անդամներից բաղկացած դաշինքի վերջին անդամն էր, որը վերջնականապես համաձայնեց Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումին 2023 թվականի մարտին։ Երեքշաբթի կեսօրին Ֆինլանդիայի դրոշը «առաջին անգամ» կծածանվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Սթոլթենբերգը երեքշաբթի օրը լավ օր է անվանել «Ֆինլանդիայի անվտանգության, Հյուսիսային Եվրոպայի անվտանգության և ողջ ՆԱՏՕ-ի համար»։
Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանգեցրել է Ռուսաստանի բացասական արձագանքին։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության, որ երեքշաբթի օրը Ֆինլանդիան պաշտոնապես կմիանա ՆԱՏՕ-ին, ասել է, որ Մոսկվան կամրապնդի իր ռազմական կարողությունները արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղություններով։ Գրուշկոն այս կապակցությամբ զգուշացրել է. «Եթե ՆԱՏՕ-ի մյուս անդամների ուժերն ու զինտեխնիկան տեղակայվեն Ֆինլանդիայում, Մոսկվան ավելի շատ քայլեր կձեռնարկի իր ռազմական անվտանգությունն ապահովելու համար»:
Ռուսաստանը, որ ներկայիս լայնածավալ հարձակում է դիմագրավում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար արևմտյան այդ ռազմական կազմակերպության և Կիևի արևմտամետ կառավարության պնդումների պատճառով, խիստ դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը: Մոսկվայի տեսանկյունից, դա նշանակում է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի շրջափակում, որ այսօր Ռուսաստանի արևմտյան սահմաններից բացի, նաև մտադիր է մեծ ներկայություն ունենալ այդ երկրի հյուսիսային սահմաններում:
Մոսկվան զգուշացրել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է քաղաքական և ռազմական հետևանքներ ունենալ։ ՌԴ Անվտանգության խորհրդի պատգամավոր Դմիտրի Մեդվեդևն արդեն ընդգծել է, որ եթե Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը կունենա ևս երկու «պաշտոնապես գրանցված» թշնամի, և Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանների երկարությունը կկրկնապատկվի։
Մեդվեդեւի խոսքով, եթե այս երկու երկրներն անդամակցեն ՆԱՏՕ-ին, ապա այլեւս հնարավոր չէ խոսել Բալթիկ ծովում միջուկային զենքից զերծ իրավիճակի մասին։
Ֆինլանդիան Հյուսիսային Եվրոպայում միշտ առաջացրել է ռուսների մեծ զգայունությունը Ռուսաստանի հետ իր հարևանության և իր հատուկ աշխարհագրական դիրքի առումով: Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիան որդեգրեց չեզոք դիրք՝ Խորհրդային Միության հետ սահմանի և աշխարհագրական դիրքի և ռազմական հզորության ու քաղաքական ներազդեցության պատճառով։
Չնայած Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Շվեդիայի անդամակցությունն այս ռազմական կազմակերպությանը դեռևս փակուղում է Թուրքիայի չընդունելու պատճառով: Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու հյուսիսեվրոպական այս երկու երկրների վճռականությունը մեծացրել է ռուսների մտահոգությունը և Մոսկվայի հակազդեցությունը այս երկու երկրների նկատմամբ։
Այժմ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը չի նշանակում այդ երկրի ազգային անվտանգության բարձրացում, այլ իրականում կառաջացնի սպառնալիքների աննախադեպ աճ հյուսիսեվրոպական այս երկրի և Բալթյան տարածաշրջանի անվտանգության դեմ