Մամուլի տեսություն 04.04.2023
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների վերջին ելույթն ու հռետորաբանությունը պատճառ են դարձել, որ Թեհրանը, ի տարբերություն անցյալի, հրաժարվի Կովկասում իր չեզոքությունից և Բաքվին լուրջ նախազգուշացում տա, որ տարածաշրջանում նրա արկածախնդրությունը ծանր հետևանքներ կունենան։
Շարղ օրաթերթ
Թեհրանի հետ լարվածության սրումը Ադրբեջանի Հանրապետության կողմից
Շահերի և ազգային անվտանգության դիտանկյունով բոլոր հարևանների հետ հարաբերությունների շարունակությունն ու բարելավումը, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, և Թեհրանը միշտ ողջունում է հարաբերությունների դեէսկալացիան և բարելավումը, սակայն միևնույն ժամանակ, ԱՀ վարվելակերպը, հատկապես Նոր տարվա սկզբից անցած երկու շաբաթվա ընթացքում պատճառ է դարձել, որ Թեհրանը, ի տարբերություն անցյալի, հրաժարվի իր չեզոքության դիքից Կովկասի տարածաշրջանում։ Որովհետև բոլոր ապացույցները, պատճառներն ու կապերը ցույց են տալիս, որ Թեհրանն այս անգամ չի կարող պասիվ դիտորդ լինել Բաքվի նկատմամբ։
Քեյհան օրաթերթ
Համաշխարհային կոալիցիա՝ Չինաստանից և Ռուսաստանից մինչև Հնդկաստան և Բրազիլիա ընդեմ դոլարի
Համաշխարհային կոալիցիա է ստեղծվել՝ միջազգային առեւտրում դոլարից հրաժարվելու համար։ Իրանի միանալն այս կոալիցիայն եզակի հնարավորություն է տալիս կոտրելու Վաշինգտոնի դրամավարկային և ֆինանսական կախարդանքին:
Դոլարը ԱՄՆ-ի գերտերության ամենակարեւոր լծակն է, որը դարձել է նաեւ Վաշինգտոնի տնտեսական-քաղաքական գործոնը։ Օգտվելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ուժային վակուումից՝ Ամերիկան իր փողերը որպես համաշխարհային արժույթ պարտադրեց պատերազմից քայքայված աշխարհին և անմիջապես ստիպեց նավթով հարուստ երկրներին փոխանակել իրենց նավթը դոլարով:
Վաթան էմրուզ օրաթերթ
Համաամերիկյան խայտառակություն
Երեքշաբթի օրը կսկսվի ԱՄՆ նախկին նախագահի դատավարությունը՝ պոռնոաստղին փող չտալու և հարկերից խուսափելու համար։
Ամերիկյան լրատվամիջոցները բազմաթիվ մանրամասներ են բացահայտել, թե ինչպես է հաստատվել ԱՄՆ պատմության մեջ այս աննախադեպ դատավարությունը։ Թեև դեմոկրատական լրատվամիջոցները ուրախությամբ և մեծ շուքով խոսում էին այն մասին, թե Թրամփին ձեռնաշղթաներ են հագցնելու դատարանում հայտնվելու ժամանակ՝ սակայն հիմնվելով նրա փաստաբանների և դատարանի անցկացման պատասխանատուների միջև համակարգման վրա, դա տեղի չի ունենա, և Թրամփը դատավարության ընթացքում և մինչև դատավճռի որոշոէմը ազատ կլինի և կվերադառնա իր տանը Ֆլորիդայոգմ: Սակայն դատարանում նրան մատնահետք կվերցնեն, իսկ դեմքը կնկարեն ոստիկանության ու դատարանի համար։
Էթելաաթ օրաթերթ
Financial Times. Սաուդյան Արաբիան ավելի է մոտենում Իրանին և հեռանում է Արևմուտքից
«Financial Times»-ն իր զեկույցում գրել է, որ Իրանի հետ վերջին կարեւոր համաձայնությունից հետո Սաուդյան Արաբիան գնալով ավելի է մոտենում Թեհրանին եւ հեռանում է արեւմտյան ճամբարից։ Այս զեկույցում ասված է. «Թեև վերջին ամիսներին Ռուսաստանի նավթային եկամուտների կրճատումը եղել է Արևմուտքի քաղաքականության սկզբունքներից մեկը, Սաուդյան Արաբիան և ՕՊԵԿ+ դաշինքի նավթ արտադրող մյուս երկրները վերջերս հայտարարել են, որ իրենց արդյունահանումը օրական 1,16 միլիոն բարելով կկրճատեն, որ այս գործողությունը նշանակում է նավթի գնի ամրապնդում եւ նպաստ Ռուսաստանի նավթային եկամուտների ավելացմանը։
tert.am
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի վարչապետին է ներայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
Ապրիլի 4-ին Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ երկար ընդմիջումից հետո ԱԳ նախարարի մակարդակով կազմակերպված պաշտոնական այցը կարող է այդ ուղղությամբ կարևոր խթան հանդիսանալ: Երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության և գործարար կապերի զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Հայաստան-Ռումինիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևաչափը:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակության շուրջ: Բարձր է գնահատվել ինչպես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և զարգացման օրակարգին ԵՄ աջակցությունը, այնպել էլ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին առաքելության իրագործմանն աջակցություն ցուցաբերելու համար։
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
tert.am
12 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։«Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 264 հիվանդ։
tert.am
ԱԺ հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնում հավանություն տվեց Անահիտ Մանասյանի թեկնածությանը
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածությանը:
Մանասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միասնական ներկայացված թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ 1 պատգամավոր:
Մանասյանի թեկնածության կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
armtimes.am
Ռուսաստանը Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրամիությունը դիտարկում է որպես ոչ բարեկամական միավորում։ Այս մասին նա ասել է Аргументы и факты թերթին տված հարցազրույցում։«Եվրամիությունը «կորցրեց» Ռուսաստանը, բայց սրա համար ինքն է մեղավոր։ Ի վերջո, հենց ԵՄ անդամ երկրներն ու հենց Միության ղեկավարներն են բացահայտ հայտարարում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին: Այս պատճառներով մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես ոչ բարեկամական միավորում»,- ասել է դիվանագետը:
Լավրովը նաև նշել է, որ ԵՄ-ն Ուկրաինային զենք է տալիս, ինչպես նաև հրահանգիչներ և վարձկաններ է ուղարկում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ է արել և «անհրաժեշտության դեպքում կոշտ» կգործի։
«Ի պատասխան թշնամական քայլերի՝ անհրաժեշտության դեպքում մենք կգործենք կոշտ՝ առաջնորդվելով Ռուսաստանի ազգային շահերով և դիվանագիտական պրակտիկայում ընդհանուր առմամբ ընդունված փոխադարձության սկզբունքով։
news.am
ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը
Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի 5 մանդատակիրներ հայտարարություն են հրապարակել, որում Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության և անվտանգ տեղաշարժման վերականգնման ուղղությամբ:
ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով փորձագետները, մասնավորապես, հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միակ տրանսպորտային միջոցն է, և այն հումանիտար նշանակություն ունի:
Միջանցքի արգելափակումը խախտել է ԼՂ-ում բնակվող շուրջ 120 000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը: Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման պարբերական խաթարումների պատճառով, ինչը խախտել է նաև բուժհաստատությունների աշխատանքը: Կրթական հաստատությունները ևս դադարեցրել են աշխատանքը:
ՄԱԿ-ի փորձագետները լրջորեն մտահոգված են, որ ԼՂ-ն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի տևական արգելափակումը կարող է հանգեցնել բնակչության համար հումանիտար աղետալի հետևանքների և իրավունքների խախտման: