Մեկնաբանություն- Թրամփի դեմ քերական գործ է հարուցվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i196650-Մեկնաբանություն_Թրամփի_դեմ_քերական_գործ_է_հարուցվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, քրեական գործով դատական լսման ժամանակ հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2023 07:58 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, քրեական գործով դատական լսման ժամանակ հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները:

Երեքշաբթի օրը Թրամփը մասնակցել է Մանհեթենի դատարանի լսմանը: Նախքան նրա ժամանումը, ԱՄՆ նախկին նախագահի կողմնակիցների ու հակառակորդների միջև դատարանի մոտ բախումներ են տեղի ունեցել:
ԱՄՆ դատախազությունը Թրամփի դեմ 34 քրեական մեղադրանք է առաջադրել:  

Նա մեղադրվում է ընտրությունների առաջ իր դեմ հոդվածներ պատվիրելու և դրանց հրապարակումից հետո ապացույցներով այդ մեղադրանքները հերքելու մեջ, որպեսզի ամրապնդիր իր դիրքերը: Գործում նշվում է, որ այս գումաների վճարումը համարվում է օրինական աշխպատանքի դիմաց վճարված աշխատավարձ և պետք է հարկվի:
Դատական առաջին նիստից հետո Մանհեթենի դատախազը հայտարարել է. «150 հազար դոլար վճարելու գործը կապված է մի կնոջ մեղադրանքի հետ, որը պնդում է, որ Թրամփն իրեն գումար է տվել՝ սեռական հարաբերությունների մասին լռելու դիմաց: Հաջորդ մեղադրանքը վեաբերվում է դռնապանին 30 հազար դոլարի վճարմանը, ով Թրամփին մեղադրում է անբարոյական կապի հետևանքով երեխա ունենալու մեջ: Թրամփը կաշառք է տվել մի շարք չգրանցված ընկերությունների միջոցով»:  
Նշելով, որ Թրամփը խախտել է նախընտրական արշավի ֆինանսավորման մասին օրենքը, դատախազը հավելել է. «Թրամփը նախատեսում էր թաքցնել որոշ տեղեկություններ, որոնք կարող էին վնասել իրեն 2016թ նախագահական ընտրություններում: Փաստաթղթերի կեղծումը և երեք անձանց գումարի վճարումն անօրինական է և համարվում է Նյու Յորքի ընտրական օրենքների խախտում»:
Դատական լսման ավարտին Թրամփը վերադարձել է Ֆլորիդայում գտնվող իր առանձնատուն: Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է. «Իմ դեմ գործ հարուցելու նպատակը 2024 թվականի ընտրությունների վրա ազդելն է, և այդ գործընթացից պետք է անհապաղ հրաժարվել»։ 
Նշելով, որ իր դեմ ուղղված մեղադրանքները կեղծ են, Թրամփը հավելել է. «Մեր դատաիրավական համակարգը դարձել է անօրինական, և այս պահին փորձ է արվում անօրինությունն  օգտագործել 2024 թվականի ընտրություններում հաղթելու համար։ 
Միացյալ Նահանգների նախկին նախագահը պնդել է, որ երկրի ողջ տարածքում «արմատական ձախերի» դատախազները «ամեն գնով» գործել են իր դեմ։ «Երկիրը դժոխք է գնում: Շատ մութ ամպ է հայտնվել մեր սիրելի երկրի վրա»,- ասել է նա:
The Washington Post-ը գրում է, որ  ԱՄՆ նախկին նախագահի դեմ կարող են ուղղվել ավելի լուրջ մեղադրանքներ, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր պահելը Ֆլորիդայի Մարալագոյի առանձնատանը և   Կոնգրեսի շենքի վրա հարձակման մեջ դերակատարությունը:
Fox News-ի փոխանցմամբ՝ 34 մեղադրանքի պատճառով Դոնալդ Թրամփին սպառնում է առավելագույնը 136 տարվա ազատազրկում։
 Թրամփի գործով դատական առաջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, իսկ  հաջորդ լսումը նշանակված է դեկտեմբերի 4-ին: