Մամուլի տեսություն - 6.4.2023
Սիոնիստական ռեժիմը փորձում է Իրանի հետ առճակատման դաշտը տեղափոխել երրորդ երկրներ և այսպիսով ԻԻՀ զբաղեցնելով այլ երկրներում, երաշխավորել օկուպացված տարածքների գոյությունը, սակայն օկուպացված տարածքներում վերջին հակամարտությունները ցույց են տալիս, որ Թել Ավիվը այս առնչությամբ ձախողել է:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Թրամփը դատարանում հայտնվելուց հետո. Ամերիկան գնում է դեպի դժոխք
Ամերիկայի փողը արժեզրկվում է, և շուտով դոլարն այլևս համաշխարհային արժույթ չի համարվի:
Դոնալդ Թրամփը՝ որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին նախագահ, ում դատել են, երեքշաբթի օրը հայտնվել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատարան, և իրեն վերաբերվող դատավճիռի բացատրությունները ավարտվել է։ Մինչ նրա մուտքը Նյու Յորքի Մանհեթենի քրեական դատարան, այդ տարածքը վերածվել է կոնֆլիկտի թատերաբեմի նրա կողմնակիցների և հակառակորդների միջև։
Քեյհան օրաթերթ
Արևմտամետները զարմացած են Ամերիկայի դեմ համաշխարհային նավթային և արժութային ապստամբությունից
Արևմտյան ուղղվածություն ունեցող հրապարակումները հայտնում են «դոլարի դեմ համաշխարհային ապստամբության» և «նավթի շուկայում ԱՄՆ-ի մթանգնելու» մասին։
Արևմտյան բլոկի դեմ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միացումը նորություն է էներգետիկ շուկայում։ Այժմ ոչ միայն արաբական երկրները և Մերձավոր Արևելքի խոշոր նավթարդյունահանողները բազմաթիվ էներգետիկ պայմանագրեր են կնքել Չինաստանի հետ՝ ավելի շուտ, նրանք օգնում են Ռուսաստանին՝ էներգիայի արդյունահանման ոլորտում և որոշել են նավթի գինը բարձրացնել՝ նվազեցնելով արդյունահանման օրական չափանիշը։ Արևելյան բլոկին դուր չի եկել Արևելքի այս որոշումը: Որովհետև Եվրամիության անդամները վերջերս կարողացել են փրկել իրենց տնտեսությունը ռուսական պատերազմի շոկից և նվազեցնել գնաճը՝ իջեցնելով նավթի գինը, և այդ առումով կարողացան հաղթահարել սպասվող դաժան ձմեռը՝ հիմնվելով հանածո վառելիքի վրա։
Էթելաաթ օրաթերթ
Պուտինի շքեղ հանգստավայրի հրթիռային պաշտպանությունը
Սոչի առողջարանային քաղաքից դուրս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի շքեղ, գաղտնի հանգստավայր, որը հագեցած է բուսական սաունաներով, սառցախցիկներով և հակահրթիռային պաշտպանության համակարգով: Պուտինյան այս շքեղ առողջարանային համալիրը, որը գտնվում է Սև ծովի մոտ, իրականում Պուտինի հույժ գաղտնի լեռնադահուկային հանգստավայրն է Կովկասյան լեռների բարձունքներում։ Ասում են, որ Ռուսաստանի նախագահի այս հանգստավայրը պաշտպանված է «Պանցիր-Ս1» ( Pantsir-S1) ցամաքային հրթիռային համակարգով։
Իրան օրաթերթ
Թել Ավիվը ձգտում է փոխել խաղադաշտը
Սիոնիստական ռեժիմը փորձում է Իրանի հետ առճակատման դաշտը տեղափոխել երրորդ երկրներ և երաշխավորել գրավյալ տարածքների գոյությունը՝ ԻԻՀ զբաղեցնելով այլ երկրներում։ Այս ռազմավարությունը օրակարգ դարձավ այն ժամանակ երբ 9 տարի առաջ Իրանը հայտարարեց «Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է զինվի» և այսպիսով պաշտոնապես սկսեց Սիոնիստական ռեժիմի փլուզովմը ներսից, իսկ այժմ Իրանը քաղում է իր պաշտոնական ռազմավարության պտուղները։ Իրանը պատերազմը ներքաշել է Սիոնիստական ռեժիմի սահմանների մեջ: Գազայի դիմադրության զինվելուց հետո, Հորդանան գետի արևմտյան ափը որը դեպի դուրս կապի հնարավորություն չունի և շրջապատված է Իսրայելով ու Հորդանանով՝ զինվել է։
Armenpress.am
Վրաստանի դատավորների դեմ ԱՄՆ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների հարաբերություններին. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների դեմ ԱՄՆ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների բարեկամական հարաբերություններին, եթե ամերիկյան կողմը չտրամադրի կոռուպցիայի ապացույցներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հղած նամակում։ «Միանգամայն անհասկանալի և անընդունելի է դատավորների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ պետքարտուղարության որոշումը, որը հրապարակվել է առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Հուսով ենք, որ պետքարտուղարությունը կներկայացնի համապատասխան ապացույցներ կամ կվերանայի իր որոշումը։ Հակառակ դեպքում Վրաստանի պետության և ժողովրդի կողմից դա կընկալվի որպես ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեությանը, ինչը կվնասի Վրաստանի և ԱՄՆ-ի բազմամյա բարեկամական հարաբերություններին», - ասված Է Վրաստանի ԱԳՆ կայքում հրապարակված նամակում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն իր հերթին դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը վրացի չորս բարձրաստիճան դատավորների նկատմամբ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածել էր պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ կոռուպցիայի պատճառով պատժամիջոցներ են սահմանվում Վրաստանի բարձրաստիճան չորս դատավորների՝ Միխայիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։
Armenpress.am
ՀԱՊԿ առաքելության մասին հնարավոր կլինի խոսել, երբ բավարարվեն ՀՀ դիրքորոշումներն ու ցանկությունները. Խանդանյան
Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստանում տեղակայումը, պարզապես այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում: Եվ մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի»,-ասաց Խանդանյանը:
Այսպիսով՝ Հայաստանը երբեք չի մերժել այդ առաքելությունը, Հայաստանը ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը, փաստաթուղթը լրամշակման փուլում է:
«Եվ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»,-ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը բացարձակապես պատրաստ է:
News.am
Հայաստանը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած Defender-23 զորավարժություններին
Հայաստանն ու Մոլդովան կմասնակցեն Միացյալ Նահանգների գլխավորած բազմազգ լայնածավալ զորավարժություններին, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Ապրիլի 22-ին Եվրոպայում կմեկնարկեն Defender 23 զորավարժությունները, որոնք կտևեն երկու ամիս և կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք։
«Մոտավորապես 9,000 ԱՄՆ զինվորական և մոտավորապես 17,000 զինծառայող 26 դաշնակից և գործընկեր երկրներից կմասնակցեն զորավարժություններին, իսկ դրանք կանցկացվեն 10 տարբեր եվրոպական երկրներում», - ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Բացի ԱՄՆ-ից Defender-23-ին կմասնացել զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։
News.am
ԱՄՆ-ում Բալթիմորի հոգեւորականությանը մեղադրել են 600 երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
ԱՄՆ-ում Բալթիմորի հոգեւորականության անդամներին մեղադրել են երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ։ Այս մասին նշվում է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի գլխավոր դատախազ Էնթոնի Բրաունի կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար մեղավոր է 156 մարդ։ Կազմվել է հոգեւորականության ներկայացուցիչների անունների ցուցակ, սակայն նրանցից մի քանիսի անունները դատարանի որոշմամբ թաքցված են։
Երեխաների նկատմամբ բոլոր հանցագործությունները կատարվել են 1940-2002 թվականներին:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Բալթիմորի արքեպիսկոպոս Ուիլյամ Լորին հաստատել է իր ենթակաների մասնակցությունը երեխաների սեռական բռնություններին եւ հրապարակային ներողություն է խնդրել։
Tert.am
Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել
Ադրբեջանը Նախիջևանում անցկացրել է Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնք անցկացվել են 2023-ի բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Կազմավորումները, ստորաբաժանումները և զորամասերը տեղափոխվել են մարտական նշանակության շրջաններ, մշակվել են գործողություններ՝ նրանց մարտական պատրաստվածության տարբեր աստիճանների հասցնելու ուղղությամբ։
Armeniasputnik.am
Ռուսաստանը Հայաստանի հետ դաշինքը խզելու ցանկություն չունի. Տոկարև
Ռուսաստանը հետաքրքրված չէ Հայաստանի հետ կապերը խզելու մեջ, միևնույն ժամանակ Երևանում ևս պետք է ըմբռնեն օբյեկտիվ իրականությունը։ Այս մասին այսօր Երևանում կայացած «Դիվանագիտությունն ալֆա է. ներկայիս մարտահրավերներն ու ապագայի պատկերը» գիտաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։
Նրա խոսքով` շատերն են Հայաստանում սիրում խոսել տեղեկատվական դաշտում Ռուսաստանի պարտության մասին, սակայն չեն սիրում խոսել գազի գնի ու ռուսաստանցի ռելոկանտների մասին, որոնք լրացուցիչ թվեր են «ավելացրել» Հայաստանի ՀՆԱ–ին։
Եվս մեկ խնդրահարույց պահ է Տոկարևը համարում ՀԱՊԿ–ի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեքստում։ Հայաստանի ղեկավարությունն ուզում է, որպեսզի ՀԱՊԿ–ը հստակ, կոշտ դիրքորոշում արտահայտի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Սակայն անտեսում է այն հանգամանքը, որ կազմակերպության անդամ են Ռուսաստանից բացի նաև այլ երկրներ։ Անհրաժեշտ է կողմնորոշվել ոչ միայն տեղեկատվական տիրույթում առկա միտումներով, այլև իրական իրավիճակով։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ ԼՂ–ում հայկական ինքնության մի հսկայական մաս պահպանվում է պարզապես խաղաղապահների ներկայության շնորհիվ, նրա շնորհիվ, որ Ռուսաստանն անկեղծորեն Հայաստանին իր դաշնակիցն է համարում։
«Այո՛, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք մեր հարաբերություններում։ Սակայն դա առիթ չէ այս միությունը խզելու համար։ Ռուսաստանի համար հաստատ առիթ չէ։ Հայաստանը Ռուսաստանում չի ընկալվում որպես երկիր, որի հետ կարելի է մատի մեկ հպումով հարցեր լուծել։ Ռուսաստանը Հայաստանին չի ընկալում որպես հավելյալ մաս, կրտեսր եղբայր, երկիր, որին կարելի է և պետք է թողնել, ինչպես դա սիրում է մեկնաբանել Արևմուտքը», – հավելեց Տոկարևը։
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով կառույցը մշտապես պատրաստ է առաքելություն ուղարկելու հայ–ադրբեջանական սահման։
Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ևս նշել էր, որ ՀԱՊԿ առաքելությանն ուղարկելու մասին որոշման նախագիծը դրված է սեղանին, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են։ Միևնույն ժամանակ Երևանը գործընկերներից քաղաքական գնահատական է ակնկալում` կապված Ադրբեջանի կողմից իրականացրած սեպտեմբերյան ագրեսիայի հետ