Մեկնաբանություն- Իլհամ Ալիևի հակաիրանական քաղաքականությունը շարունակվում է
Շարունակվելով Իրանի դեմ Իլհամ Ալիևի կառավարության ոչ կառուցողական և լարվածություն առաջացնող գործողությունները, այս երկրի Ազգային ժողովը տարօրինակ և մտածելու տեղիք տվող քայլով` հրապարակել է հակաիրանական հայտարարություն, և Թեհրանին կոչ է արել զերծ մնալ Բաքվի կառավարության դեմ կողմնակալ գործողություններից:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը տարածել է հակաիրաական հայտարարություն: Արձագանքելով Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողություններին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է. «Ադրբեջանի կառավարության այս քայլը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող»։
Նա հավելել է. «Մինչ Պաղեստինի օկուպացված տարածքներում տիրում են քաոսն ու ճգնաժամն իսկ անկայուն ներքին վիճակում գտնվող Սիոնիստական ռեժիմը հարձակվելով ծոմապահ մուսուլմանների վրա և անարգելով Ալ-Աղսա մզկիթը, ավելի է սրում լարվածությունը, Իրանն իսլամական աշխարհի միասնությունը և Իսրայելի հանցավոր ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը դիմակայելը համարում է կրոնի ու խղճի պարտականություն»:
Ադրբեջանի Հանրապետության վերջին շարժումները, այդ թվում՝ Իլհամ Ալիևի կառավարության բազմաթիվ հակաիրանական հայտարարությունների հրապարակումը, օրակարգում են դրվել այն պայմաններում երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ օկուպացված Պաղեստին կատարած վերջին այցի ընթացքում ակտիվացել են այդ երկրի հակաիրանական հայտարարություններն ու դիրքորոշումները։ Անցած շաբաթ ԱՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը Իլհամ Ալիևի կառավարության և Իսրայելի ռասիստական ռեժիմի միջև Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության մասին պատասխանելու փոխարեն պնդել էր, որ Իրանը ներգրավված է այս երկրի Ազգային ժողովի պատգամավորի սպանության մեջ։
Բաքվի լրատվամիջոցներում, նմանատիպ պնդումներ են արվում այն ժամանակ երբ Հիմնականում ԱՀ Ազգային ժողովի ներկայացուցչի սպանության հարցը պատված է առեղծվածով։ Հատկապես Իլհամ Ալիևի արկածախնդիր և հակասական կառավարությունը այս երկրի Ազգային ժողովի ներկայացուցչի ենթադրյալ սպանության համատեքստում. մտածված և կասկածելի քայլով փորձում է թաքցնել հարցը և այս քաղաքականությունը ցույց է տալիս, որ պնդելով, որ Իրանը մասնակցություն է ունեցել այս սպանությանը, այս հարցը հիմնված է եղել սցենարի վրա։
Այս կեղծ լուրերը տարածելու համար Բաքվի իշխանությունները փորձել են օգտագործել Թեհրանի իշխանությունների համբերությունը՝ տարածաշրջանում օտարերկրացիների նպատակներն առաջ տանելու համար։ Իլհամ Ալիևի կառավարությունը հենվելով «Թեհրան-Երվան համագործակցություն» եզրույթի վրա փորձում է ենթադրել, որ Իրանը և Հայաստանը դաշինք են կազմում այս երկրի դեմ։ Ղարաբաղյան տարածաշրջանում վերջին տասնամյակների զարգացումների ուսումնասիրությունը վկայում է, որ նման պնդումները կեղծ են։
Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունները ԱՀ ԱԳ նախարարի հետ համատեղ լրատվական հանդիպման ժամանակ Իսրայելի կողմից Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին ուղղված պարտադիր հանձնարարականների օրինակ է: Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հայտարարել է. «Երկու կողմերը կարող են միավորվել՝ օգտագործելով քաղաքական ու տնտեսական գործիքները և ձևակերպելով հուսալի ու վճռական ռազմական սպառնալիք Իրանի դեմ»։
Սիոնիստական ռեժիմի այս հանձնարարականները Բաքվի իշխանություններին, բացի Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորման վրա ազդելուց, միջամտություն է տարածաշրջանի գործերին և ճնշում է Կովկասի մահմեդական ժողովուրդների վրա։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում Ադրբեջանի նախագահը պետք է հատուկ ուշադրություն դարձնի Թեհրանի բարեկամական հանձնարարականներին։ Թեհրանը մինչ այժմ խորհուրդներ է տվել այս ոլորտում եւ փորձել կանխել լարվածության աճը հարավկովկասյան տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով, քանի դեռ ժամանակ կա, Ադրբեջանի նախագահը պետք է վերադառնա լարվածության ճանապարհից և սկզբունքային քաղաքականություն որդեգրի տարածաշրջանի երկրների նկատմամբ։