Մեկնաբանություն՝ ԱՄՆ-ը դեմ է ՆԱՏՕ-ին, Կիևի անդամակցությանը
«Ֆայնանշլ Թայմզ» օրաթերթը ,հինգշաբթի օրը հայտնել է, որ ԱՄՆ-ը դեմ է ևրոպական որոշ երկրների առաջարկությանը՝ ՆԱՏՕ-ի ռազմական այս կազմակերպության առաջիկա գագաթնաժողովին,Ուկրաինայի անդամակցության «ճանապարհային քարտեզ»-ը ներկայացնելու համար: Այս դիրքորոշումը ապացուցում է Արևմուտքի տարաձայնությունները՝հետպատերազմյան Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:
ԱՄՆ-ը մտադիր է ռազմա-ֆինանսական աջակցություն և մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային, Ռուսաստանին հետ մղելու նպատակով։
Վաշինգտոնը համոզված է, որ այս հարցը պետք է առաջնահերթություն ստանա Լիտվայի «Վիլնյուսում» կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, իսկ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսելը կշեղի երկրների ուշադրությունը Ռուսաստանին դիմակայելու նպատակից։
Վաշինգտոնը նաև մտահոգված է, որ Ուկրաինայի հետ հարաբերությունների խորացումը, կուժեղացնի Վլադիմիր Պուտինի տեսակետը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հակամարտության մասին և կսաստկացնի լարվածությունը Մոսկվայի հետ, այդ թվում՝ միջուկային զինամթերքի ոլորտում։
Մինչդեռ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ, ինչպես՝ Լեհաստանը և Բալթյան տարածքի երկրները, որոնք կոշտ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ, ցանկանում են խորացնել հարաբերությունները Կիևի հետ և ավելի հստակ հայտարարություններ անել ՆԱՏՕ-ին ,Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ը, Գերմանիան և Հունգարիան դեմ են այդ ջանքերին։
Սա այն պայմաններում է ,երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ միայն այն դեպքում կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների հուլիսյան գագաթնաժողովին, երբ կոնկրետ ելքեր ներկայացվեն Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։
Ուկրաինայում ,պատերազմը սկսվելուց հետո ,Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը պահանջել է արագացնել այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։
Այս հարցում ,Արևմուտքի տարաձայնությունը բացահայտվել է ՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ընթացիկ շաբաթվա հանդիպման ժամանակ։
ՆԱՏՕ-ի հիմնական երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի և Գերմանիայի հրաժարվելը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի ժամանակ ,արևմտյան ռազմական այս կազմակերպությանը Ուկրաինայի անդամակցելու հարցը բարձրացնելու առումով , հակասում է այս առնչությամբ Կիևի կառավարությանը տրված բազմաթիվ խոստումներին։
Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Արևմուտքի կողմից Ուկրաինային տրված բազմաթիվ խոստումներին և նույնիսկ վերջին տարիներին այդ հարցում գործնական քայլեր ձեռնարկելու հորդորներին, ինչպես՝ այդ երկրի Սահմանադրության լրացուցիչ բաժնում Ուկրաինայի անդամակցության անհրաժեշտության հստակեցումը,բայց գործնականում ՆԱՏՕ-ի անդամները այս մասին համակարծիք չեն:
Մյուս կողմից, ՆԱՏՕ-ին ,Ուկրաինայի անդամակցության հարցը ՝կարևոր պատճառներից և ենթահող ստեղծող հանգամանքն էր՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի: Ռուսաստանը, այս քայլը, որը միշտ խրախուսվել է Արեւմուտքի կողմից, համարում է լուրջ սպառնալիք, իր ազգային անվտանգությանը համար։
Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենդիկտովն ասում է.« Կիևը, անշուշտ, գիտի, որ այդ քայլը ,այսինքն՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմին»:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները նույնպես համոզված են, որ այս արարքը ինչ որ ձևով ինքնասպանություն է։
Հիմնականում, Ուկրաինայի պատերազմի հիմնական պատճառներից մեկը՝ Կիևի արևմտամետ կառավարության պնդումն էր ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Այժմ, Ուկրաինայի պատերազմի 14-րդ ամսում և Ուկրաինային հասցված մարդկային և ֆինանսական լուրջ վնասներով հանդերձ և մյուս կողմից ՆԱՏՕ-ի մերժումը,որպեսզի Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգ ում ներառի Կիևի պահանջը ,պարզվել է, թե՝ որքան սխալ էր հույսը դնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խոստումներին և առճակատման դուրս գալ Ռուսաստանի դեմ :