Մամուլի տեսություն – 12.04.2023
Պաղեստինցի երեխաները միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների լռության պատճառով տուժում են սիոնիստ զինվորների ու ավանաբնակների բռնություններից ու ոտնձգություններից:
Իրան օրաթերթ
Սիոնիստ ավանաբնակների անպատիժ բռնությունները
Սիոնիստական բանակի և ավանաբնակների կողմից մուսուլմանների վրա բռնությունների և հարձակումների աննախադեպ աճի պայմաններում պաղեստինցի երեխաները ավելի քան երբևէ ենթարկվել են կյանքին սպառնացող վտանգների:
Սիոնիստ ավանաբնակները ամեն օր հարձակվում են պաղեստինցի երեխաների վրա, վստահ լինելով որ իրենց նկատմամբ որևե պատիժ չի կիրառվելու:
Էթեմադ օրաթերթ
Պատերազմի կրակը Իրանի հյուսիսում. Հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի սահմանապահ ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, և երեկվա բախումների հետևանքով երկու կողմից զոհեր են եղել։
Բաքվի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի հետ ընթացիկ հակամարտությունում առնվազն 6 զինվորի մահվան մասին։
Ջամե Ջամ օրաթերթ
ԿՀՎ-ի ղեկավարը հաստատել է Իրանի միջուկային ծրագրում զենքի ասպեկտների բացակայության մասին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը հերթական անգամ խոստովանել է Իրանի միջուկային ծրագրում սպառազինության ասպեկտների բացակայությունը։
Ուիլյամ Բըրնսը, ով չորեքշաբթի առավոտյան (Թեհրանի ժամանակով) ելույթ է ունեցել Baker վերլուծական կենտրոնում, այն պնդումից հետո, որ «Իրանի միջուկային ծրագիրը Ամերիկայի աճող մտահոգություններից մեկն է», ասել է. «Մեր գնահատականն այն է, որ Իրանի իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել վերսկսել սպառազինության ծրագիրը, որը դադարեցվել էր 2003 թվականի վերջին»։
Շարղ օրաթերթ
Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը: Սարի գագաթին սառոյց կա:
ԱՄՆ պաշտպանության նախարարության գաղտնի տվյալների բացահայտումը, վերջին ժամանակաշրջանում ամենախայտառակ տեղեկատվության արտահոսքն ու ամերիկյան ազգային անվտանգության խախտումն է եղել։
Ամերիկյան լրատվամիջոցներն իրենց առաջին էջում հետևում են երկու կարևոր խնդիր: Մեկը Պենտագոնի գաղտնի փաստաթղթերն են, որոնք հրապարակվել են: Իսկ մյուսը դաշնային դատավորի որոշումն է, որն արգելում է աբորտի համար օգտագործվող դեղամիջոցը: Երկու հարցերն էլ որոշ ժամանակ է ինչ քննարկվում և արտացոլվում են ԶԼՄ-ներում։
Armenpress.am
Հենց Երևանը պատրաստ լինի, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման առարկայական հարցերին․ Զախարովա
Ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է հետաքրքրվածությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը:
«Կարող եմ նաև հավելել, որ հենց Երևանում պատրաստ լինեն, մենք կարող ենք վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական հարցերին՝ կապված կոնկրետ մանրամասների հետ», - ասել է դիվանագետը:
Ինչ վերաբերում է նման առաքելության տեղակայման ժամկետների վերաբերյալ լրագրողի հարցին, Զախարովան նշել է, որ այդ հարցը հարկավոր է ուղղել Երևանին, քանի որ առաքելությունը «պետք է տեղակայվի կամ կարող է տեղակայվել Հայաստանում»:
Armenpress.am
Ռուսաստանը Լաչինի միջանցքն ապաշրջափակելու շուրջ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին և Հայաստանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու ուղղությամբ։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ այդ ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրում:
«Այդ հարցի շուրջ մեր հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ են ստացել: Տեղում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարելու հարցերը: Ամեն օր ներկրվում է տասնյակ տոննա մարդասիրական բեռ, և մենք սպասում ենք իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման՝ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով՝ բարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների հիման վրա», - ասել է Զախարովան:
Դիվանագետը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա այցին, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանային կապերի վերականգնման հարցը: Նա հրաժարվել է մանրամասներ բացահայտել, քանի որ գործընթացը դեռ ավարտված չէ: Սակայն Զախարովան վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը:
«Մենք աջակցում ենք Երևանի և Անկարայի միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության վերականգնմանը: Այն, ինչպես հիշում եք, մեկնարկել է մեր անմիջական միջնորդությամբ 2022 թ.-ի հունվարին… Վստահ ենք, որ նման, կարելի է ասել, «ջերմացումը» կնպաստի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, նկատելի ներդրում կունենա տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատման հարցում», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում էլ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ հարցում:
Panorama.am
SWIFT համակարգը դեռ այլընտրանք չունի
Միջազգային միջբանկային SWIFT համակարգը պետք է այլընտրանք ունենա. այն ներկայումս գոյություն չունի։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի ղեկավար Ֆելիպե Մեդալլան։
«SWIFT-ին այլընտրանք պետք է լինի, որը հիմա չկա»,- ասել է նա Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային համաժողովի շրջանակում։
SWIFT-ը տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ է, որին միացված են ավելի քան 11 հազար խոշորագույն կազմակերպություններ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Ֆելիպե Մեդալլան նաև հայտնել է, որ բազմարժութային աշխարհի ստեղծումն անհրաժեշտ է, սակայն դոլարն առայժմ պահպանում է առավելությունը պետական պարտատոմսերի շուկայի հաշվին։
«Մենք ցանկանում ենք բազմարժութային աշխարհ, բայց առայժմ մյուս արժույթները չունեն անհրաժեշտ միջազգային շուկաներ ՝ աջակցելու համար։ Դա ԱՄՆ դոլարի առավելությունն է. կԱ պետական արժեթղթերի շատ մեծ շուկա», - ասել է նա։
News.am
Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու մասին. Զախարովա
Մոսկվան պարզաբանում է խնդրել Երեւանից՝ կապված ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պաշտոնական պարզաբանում ենք խնդրել հայ գործընկերներից ՆԱՏՕ-ի զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքը կորոշենք պատասխան ստանալուց հետո»,-ասել է նա։
«Անշուշտ, Երեւանի հրաժարումը ՀԱՊԿ-ի գծով իր տարածքում զորավարժություններ անցկացնելուց ափսոսանք է առաջացնում եւ չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»,-հավելել է դիվանագետը:
Tert.am
Բաքվի և Երևանի ուղիղ շփումները դադարեցվել են. Բայրամով
Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» (չակերտները՝ Tert.am) հետևանքով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ շփումները դադարեցվել են։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ Բաքվում բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին «վերադարձնել» (չակերտները՝ Tert.am) բանակցային սեղանի շուրջ. Այս ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցային սեղան», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան: