Մեկնաբանություն- ԻԻՀ առաջնորդն ընդգծել է Զինված ուժերի շարունակական առաջընթացի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197560-Մեկնաբանություն_ԻԻՀ_առաջնորդն_ընդգծել_է_Զինված_ուժերի_շարունակական_առաջընթացի_անհրաժեշտությունը
ԻԻՀ առաջնորդ և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը ԶՈՒ բարձրաստիճան սպաների ու հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Զինված ուժերն ամուր պարիսպ են երկրի ու ժողովրդի համար: Ողջունելով Զինված ուժերի շարունակական առաջընթացն առաջնորդն ասել է. «Մի բավարարվեք ուժի և առաջընթացի որևէ մակարդակով և շարունակեք առաջ գնալ առանց կանգ առնելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 06:31 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-  ԻԻՀ առաջնորդն ընդգծել է Զինված ուժերի շարունակական առաջընթացի անհրաժեշտությունը

ԻԻՀ առաջնորդ և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը ԶՈՒ բարձրաստիճան սպաների ու հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Զինված ուժերն ամուր պարիսպ են երկրի ու ժողովրդի համար: Ողջունելով Զինված ուժերի շարունակական առաջընթացն առաջնորդն ասել է. «Մի բավարարվեք ուժի և առաջընթացի որևէ մակարդակով և շարունակեք առաջ գնալ առանց կանգ առնելու»:

Ոմանք կարծում են, թե ներկա աշխարհում որևէ երկրի հզորության հիմքը ռազմական ուժը չէ, այլ տնտեսական ու քաղաքական գործոնները: Սակայն միջազգային հարաբերությունների շատ տեսաբաններ նշում են, որ ռազմական ուժը շարունակում է հանդիսանալ երկրների ուժի ամենակարևոր աղբյուրը: Դա վերաբերվում է հատկապես Արևմտայն Ասիայի տարածաշրջանի երկրներին: Այս տարածաշրջանն աշխարհի ամենաանապահով տարածաշրջաններից է, որտեղ ռազմական ուժը թե՛ անվտանգության պայման է և թե՛  համարվում է  երկրների հզորության կարևոր բաղադրիչ: Սակայն բացի վերոնշյալից, առաջոնրդի շեշտադրումն ունի նաև այլ պատճառներ:  

Նախ այն, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բարդ պայմանների և տարածաշրջանի ներքին գործերին արևմտյան տերությունների լայնածավալ միջամտության պատճառով, մշտապես առկա է Իրանի դեմ ուղղված սպառնալիք: Մեկ այլ սպառնալիք է Սիոնիստական ռեժիմի ներկայությունն Իրանի հարևանությամբ գտնվող տարածքներում և ռեժիմի թշնամությունն Իրանի հետ, ինչպես նաև ահաբեկչական խմբերի ներկայությունը հարևան երկրներում: Ուստի ԶՈՒ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը նշել, է, որ սպառնալիքը երբեք ամբողջությամբ չի վերանա և պետք է որքան հնարավոր է ավելացնել պատրաստվածության մակարդակը: 
Մյուս պատճառը ռազմական հզորության կարևոր նշանակությունն է, որի շնորհիվ, Իրաքի հետ 8 տարի տևած պատերազմից հետո, չնայած թշնամիների կողմից Իրանի դեմ վարած տարբեր տեսակի պատերազմներին, նրանցից ոչ մեկը չդիմեց ռազմական գործողության: 2018 թվականին  ամերիկյան Global Hawk անօդաչու թռչող սարքի խոցումից հետո, ԱՄՆ նախկին կառավարությունը ցանկանում էր պատերազմել Իրանի դեմ։ Սակայն ԻԻՀ ռազմական հզորությունը Դոնալդ Թրամփին հետ պահեց այդ որոշումից: Այսինքն՝ ռազմական ուժը կարևոր գործոն է, որը թույլ չի տալիս Իրանի դեմ պատերազմ սկսել:
Երրորդ պատճառն այն է, որ չի բացառվում ԻԼԻՊ-ի նման նոր ահաբեկչական խմբավորումների ձևավորումը: Այդ խմբավորումները, որոնք ստեղծվում են ԱՄՆ-ի կողմից, Վաշինգտոնի ու Եվրոպայի համար գործիք են՝ Իրանի դեմ օգտագործելու համար: Անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում ընթացող պատերազմներին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ դա հզորության ամրապնդման մյուս պատճառն է: 
Վերջում հարկ է նշել, որ հաշվի առնելով դիրքը, որը զինված ուժերն ունեն ինչպես Իրանի ներսում ներքին անկարգությունների ու խռովությունների դեմ պայքարելու և սահմանների անվտանգության ապահովման ժամանակ, ինչպես նաև երկրի ռազմավարական դիրքի ամրապնդման գործում, թշնամիներն այժմ  կենտրոնացրել են ԻԻՀ զինված ուժերի դեմ պատերազմի վրա։ Տեղյակ լինելով այդ մասին, ԻԻՀ առաջնորդը  շարունակում է ընդգծել ռազմական հզորության ամրապնդման անհրաժեշտությունը։