Մեկնաբանություն՝Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի 12 տարուց հետո Սիրիա այցի կարեւորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197680-Մեկնաբանություն_Սաուդյան_Արաբիայի_արտգործնախարարի_12_տարուց_հետո_Սիրիա_այցի_կարեւորությունը
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը 12 տարուց հետո, երեկ՝ ապրիլի 18-ին, ժամանելով Դամասկոս , հանդիպում ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2023 07:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն՝Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի 12 տարուց հետո Սիրիա այցի կարեւորությունը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը 12 տարուց հետո, երեկ՝ ապրիլի 18-ին, ժամանելով Դամասկոս , հանդիպում ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունները, շարունակվում են արագ տեմպերով: Սաուդյան Արաբիան ,անցյալ ամիս համաձայնագիր է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները վերականգնելու մասին և մտադիր է Թեհրանում վերաբացել իր դեսպանատունը ։ Ռիադը նույնպես Եմենի դեմ ութամյա պատերազմին վերջ տալու համար ,Սանայի հետ համաձայնության շեմին է: Այս կապակցությամբ վերջերս պատերազմող կողմերի միջև այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ու Եմենի միջեւ իրականացվել է գերիների փոխանակում ։

Այս փոփոխությունների շրջագծում, Սաուդյան Արաբիայի կառավարության օրակարգում է ՝Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնումը։ Ըստ այդմ, Սիրիայի  արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը անցյալ շաբաթ այցելել է Սաուդյան Արաբիա և հանդիպել՝ սաուդցի իր գործընկերոջ հետ։Իպատասխան այդ այցին ,այժմ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը ևս Դամասկոս է այցելել: 
Դամասկոսի և Ռիադի միջև հարաբերությունների վերականգնումը այն պայմաններում է օրակարգ դարձել  ,երբ  վերջին 12 տարիներին ,Սաուդյան Արաբիան համակողմանի ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի համակարգի ընդդիմությանն ու ընդդիմադիր խմբերին, ինչպես նաև՝ ահաբեկչական որոշ խմբավորումներին։ Սաուդյան Արաբիայի կառավարության այս աջակցության հիմնական նպատակը ՝Սիրիայում ,Բաշար Ասադին տապալելն էր։ 
Ֆեյսալ բին Ֆարհանի այցը Սիրիա, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան անցյալ ուրբաթ օրը հյուրընկալել էր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների արտգործնախարարների և Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարների հետ խորհրդակցական հանդիպումը, նպատակ ունենալով քննարկել Սիրիայի վերադարձը արաբական աշխարհ: 
Ուստի, թվում է, թե Ֆեյսալ բին Ֆարհանի այցը Սիրիա մի կողմից պատասխան այց է իր  սիրիացի գործընկերոջ՝ Ջիդդա կատարած այցին, իսկ մյուս կողմից՝ շարունակությունն է այն զարգացումների, որոնք տեղի են ունենում Սիրիային,արաբական երկրների լիգա վերադարձնելու ուղղությամբ : Ալ-Մեղդադի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ,սաուդյան կողմի հետ քննարկումներ են ծավալվել նաև՝Սիրիայի  Արաբական երկրների լիգա վերադարձի շուրջ։ Թվում է թե՝ սաուդցիները փորձում են ենթահող ստեղծել Արաբական Լիգայի  առաջիկա հանդիպմանը Սիրիայի ներկայության  համար։
Սաուդյան Արաբիայի պաշտոնատարների հետ Ֆեյսալ ալ-Մեղդադի հանդիպման ընթացքում , ջանքեր են գործադրվել՝Սիրիայի ճգնաժամի համար  քաղաքական լուծում գտնելու ,նաև ելք փնտրելու՝այս երկրի միասնության, ամբողջականության, անվտանգության և կայունության պահպանման առումով: Ուստի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի Սիրիա այցի ընթացքում ,կշարունակվեն քննարկումները Սիրիայի ճգնաժամի, ինչպես նաև՝ Սիրիայում վերջին երկրաշարժից տուժածներին, այս երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Ավելի վաղ, լրատվական աղբյուրները հայտնել էին, որ Բին Ֆարհանը այս ուղեւորության ընթացքում ,Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պաշտոնապես հրվեր է ներկայացնելու Սաուդյան Արաբիա այցի կապակցությամբ: Բաշար Ասադին, պաշտոնապես Սաուդյան Արաբիա հրավիրելը,նրանով հանդերձ որ  ավելի պաշտոնական և լուրջ կդարձնի Սիրիայի վերադարձը արաբական աշխարհ, նաև կհանգեցնի Ռիադի և Դամասկոսի միջև հարաբերությունների պաշտոնական վերականգնմանը և երկու երկրների դեսպանատների վերաբացմանը: