Մեկնաբանություն - Ընտրությունների նախաշեմին Թուրքիայում սռվել է տնտեսական ճգնաժամը
Մինչ Թուրքիայի վճռորոշ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել, պետական կառույցները նոր զեկույցներ են հրապարակում այս երկրում աճող տնտեսական ճգնաժամի վերաբերյալ։
Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության կազմակերպությունը հայտարարել է ընթացիկ տարվա առաջին երեք ամսում անցած տարվա համեմատ այս երկրի բանկերի պարտքերի վեց անգամ ավելանալու մասին։
Աճող գնաճը, մարդկանց կենսապահովման և ապրուստի կտրուկ աճը և հասարակության տարբեր շերտերի գնողունակության թուլացումը, ժողովրդի կողմից բանկերին ամենաբարձր տոկոսադրույքների վճարումը, փոխարժեքի աննախադեպ բարձրացումը, կառավարության և մասնավոր հատվածի խոշոր արտաքին պարտքերի ծանր բեռը Թուրքիայի ժողովրդի առջև ծառացած խնդիրներն են վերջին հինգ տարիներին։
Կարծես թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տնտեսությունը բարեփոխելու և մարդկանց կյանքը բարելավելու ծրագիր չունի։
Թուրք տնտեսագետներն ընդգծում են, որ ամենակարևոր պատճառներից են պետական աշխատողների աշխատավարձերի չբարձրացումը գնաճի ցուցանիշին համահունչ, ազգային արժույթի արժեզրկումը, գների չափազանց մեծ աճը, գործազրկության մակարդակի բարձրացումը,
Գործազրկությունն այն կարևոր պատճառներից են, որը ստիպել է մարդկանց վարկեր ստանալ բանկերից և օգտվել վարկային քարտերից՝ գերազանցելով իրենց եկամուտը։
Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնոտ քաղաքական նպատակները և նրա առաջիկա 30 տարիների ծրագրերը պարզապես դատարկ ու ցուցադրական պրոպականդաներ են և կապ չունեն ժողովրդի օբյեկտիվ և իրական խնդիրների հետ։
Էրդողանի կառավարության նախկին նախարար, Թուրքիայի տնտեսական փորձագետներից Ալի Բաբաջանն ասում է.«Մի երկրում, որտեղ 1 կիլոգրամ սոխի գինը 30 լիրա է, իսկ ամենազգայուն պաշտոնները գտնվում են ապաշնորհ մարդկանց ձեռքում, ժողովրդի ձայնը նմանում է հանրաքվեի, և ժողովրդի որոշումը վճռորոշ է լինելու»։
Մինչդեռ ընտրությունները պայքար են, որ ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող հաղթել։
Թուրքիան, որն անցյալ տարի արձանագրեց գնաճ և ազգային արժույթի արժեքի անկում, շարունակում է այս միտումը։ Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկու տասներորդ տոկոսով ավելացել է հասնելով 10 տոկոսի։
Աճել է նաև Թուրքիայի արժութային պահուստների կրճատումը։ Որովհետև Թուրքիայի արժութային պահուստների նվազումը համարվում է տնտեսական անկայունության և այս երկրում գնաճի տեմպի աճի և ազգային արժույթի արժեքի նվազման գործոններից մեկը։
Այս իրավիճակում Էրդողանը խնդրել է ընտրողներին շարունակել վստահել իրեն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Եթե նա հաղթի մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում, ապա առաջիկա հինգ տարում կարող է ստանձնել Թուրքիայի տնտեսական իրավիճակը եւ արտաքին քաղաքականությունը:
Աբդուլլահ Գյուլը, Ահմադ Դավութօղլուն, Ալի Բաբաջանը և մի շարք այլ քաղաքական գործիչներ և տնտեսագետներ,մտածողներ և Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներ, որոնք Թուրքիան վերածել էին տարածաշրջանում տնտեսական և քաղաքական մեծ տերության, Էրդողանի կողմից վերջին տասնամյակում հեռացվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից։ Կասկածից վեր է, որ «Ազգային կոալիցիայի» ընդդիմադիր կուսակցությունները Արդարություն և զարգացում կուսակցության հետ մրցելու կարողություն են ձեռք բերել։
Թեև դժվար թե ընդդիմադիր կուսակցությունները կարողանան ինքնուրույն հաղթել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, սակայն, անկասկած, նրանք կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել իշխող կուսակցության և նրա դաշնակից «Ազգային շարժում» կուսակցության համար կառավարություն ձևավորելու համար։