Մամուլի տեսություն – 22.04.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197946-Մամուլի_տեսություն_22.04.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պայմանավորվել են, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ի վերջո կդառնա այս ռազմական դաշինքի անդամ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2023 13:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 22.04.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պայմանավորվել են, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ի վերջո կդառնա այս ռազմական դաշինքի անդամ։

Էթեմադ օրաթերթ

Պատերազմից հետո ՆԱՏՕ-ին կանդամակցի Ուկրաինիան 

Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պայմանավորվել են, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ի վերջո կդառնա այս ռազմական դաշինքի անդամ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ օրը այս առնչությամբ հայտարարեց. «Մենք խոսել ենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ինչպես նաև անվտանգության երաշխիքների մասին, որոնք անհրաժեշտ են այս երկրին։ Ոչ ոք չի կարող ասել, թե երբ և ինչպես կավարտվի այս պատերազմը, բայց մենք լավ գիտենք, որ երբ ավարտվի այս պատերազմը, մենք պետք է այնպես անենք, որ պատմությունը չկրկնվի։

 

Իրան օրաթերթ

Կանադայի ներգաղթի կալանավայրերում մարդու իրավունքների ակնհայտ խախտումներ են տեղի ունենում 

Կանադան, որպես աշխարհում արտագախտելու հոսք ստեղփող երկրներից մեկը, փախստականների հետ կապված անհարմար քաղաքականություն է վարում։

Թեև Կանադան իրեն ներկայացնում է որպես ընդունելի և հարմար երկիր ապաստան հայցողների համար, սակայն իրականությունը, որին բախվում են ապաստան հայցողները Կանադայում ուրիշ է, և նրանք հայտնվում են այնպիսի ներգաղթի համակարգում, որոնք են անժամկետ կալանքը, դաժան վերաբերմունքը, հոգեկան առողջության աջակցության բացակայությունը և համակարգված ռասիզմը։

 

Համշահրի օրաթերթ

Չինաստան. «Թայվանի» մասին ոչ մի զիջումներ չենք անելու

Չինաստանի արտգործնախարար Չան Գանգն ընդգծել է, որ իր երկիրը Թայվանի հարցում զիջումների չի գնա։

Նա անհեթեթ է անվանել Արեւմուտքի քննադատությունները եւ զգուշացրել, որ այդ քննադատությունները կարող են հետեւանքներ ունենալ արեւմուտքի համար։

 

Շարղ օրաթերթ

ՄԱԿ-ը նախազգուշացրել է. բնական սառցադաշտերի հալչումն աննախադեպ կերպով աճել է

Ուրբաթ օրը, Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրեց, որ աշխարհի բնական սառցադաշտերը հալչում են ապշեցուցիչ արագությամբ, և ոչ մի մարդ չի կարող կանգնեցնել այս գործընթացը: ՄԱԿ-ի փորձագետները գնահատել են, որ բնական սառցադաշտերի հալման և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած այլ փոփոխությունները կշարունակվեն առնվազն մինչև 2060-ական թվականները։

 

iravunk.com

Եթե մենք ճանաչենք Ադրբեջանի արտաքին սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես մտած է դրանց մեջ․ Քարտեզագետը փակագծեր է բացում

Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»։ Եթե Ադրբեջանը համաձայնի նրան, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, արդյունքում ի՞նչ ենք ունենալու, ու արդյոք Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը ենթադրո՞ւմ է Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի մաս։ Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագետ ՌՈՒԲԵՆ ԳԱԼԻՉՅԱՆԻՑ, ով փաստեց հետեւյալը․

Եթե մենք ճանաչենք Ադրբեջանի արտաքին սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես մտած է դրանց մեջ, այս պատճառով էլ եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի սահմանները, հետևաբար գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը նրա ներսում է ու ներքին խնդիր ունի Ադրբեջանի հետ։ 

1991-ին Ալմա Աթայում ընդունեցին հենց այդ 29.800 քառակուսի կիլոմետր կոչվող տարածքը, հետևաբար սա փաստ է, որը տեղի է ունեցել ժամանակին։ Ընդունել են նաև խորհրդային օրերին՝ 1969-ին, 70 թվականներին, երկկողմ ստորագրելով այդ ռուսական շտաբի քարտեզները, որը նշում է հենց այն սահմանները, որոնք եղել են նաև 1991-ին։ 

 

iravunk.com

Կդառնանք հայրենազուրկ, բայց չենք դառնա Ադրբեջանի մաս. ԱՀ նախագահի խորհրդականի կոշտ պատասխանը բռնապետ Ալիևին  

Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունների անթույլատրելիության մասին հայտարարությամբ նախօրեին հանդես է եկել Արցախի հանրապետության Ազգային ժողովը, որում մեկ անգամ ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչով դիմել են միջազգային հանրոթյանը: Կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտոնական Արցախը միջազգային հանրությունից, հաշվի առնելով, որ  մինչ միջազգային հանրությունը հայտարարություններիցայն կողմ որեւէ գործուն քայլ չի ձեռնարկել մինչ օրս:

 Այս ինչպես նաեւ վերը նշված հայտարարության մեջ տեղ գտած այլ շեշտադրումների մասին զրուցել ենք ԱՀ նախագահի խորհրդական, ԱՀ ԱԳՆ նախկին նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

-Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վերջապես գոնե մի փոքր քայլ ձեռնարկի, որովհետեւ մի ողջ ժողովուրդ, փաստորեն, հրկիզվում են, ցեղասպանության ենթարկվում, բայց որեւէ միջազգային կառույց, պետություն` գործուն քայլեր չի ձեռնարկում: Հատկապես այն երկրները, որոնք իրենց հռչակում են, որպես ժողովրդավարության բաստիոն տվյալ պարագայում ոչ միայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այլ Ադրբեջանի հետ խորացնում են իրենց հարաբերությունները: Հիմա, մի կողմից, բնական է, որ նման կոչերը, ինչ-որ տեղ էֆեկտիվ չեն, մյուս կողմից էլ սա անհրաժեշտ ֆորմատ է, որը պետք է պահպաննել: Բայց, ինչ խոսք, սպասել, որ ինչ-որ բան է անելու, այսպես կոչված միջազգային հանրությունը, այսպես կոչված, ժողովրդավարական հանրությունը, իհարկե, բոլորս ենք գիտակցում, որ այլեւս  նման սպասելիքները հօդս են ցնդել, քանի որ ամեն բան հիմնված են տարբեր շահերի վրա, այլ ոչ թե մարդասիրության եւ մարդկային արժեքների պահպաննման վրա:

 

iravunk.com

Փաշինյանը տոտալիտար իշխանության ու աղանդի արանքում

Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ բարձր ամբիոնից «Աստվածային ելույթներ» էր ունենում՝ հերթական անգամ մեր ցավերի վրա նոր ավելի խորը ցավեր ավելացնելով: Ոմանց համար զավեշտալի, ոմանց համար լուրջ՝ Փաշինյանը սաղմոսներից շեղվելով այս անգամ մեջբերում արեց Նոր Կտակարանի հայտնի այն տողերը, թե ամեն իշխանություն Աստծուց է տրված, ապա եզրակացրեց, որ եթե եկեղեցին պետության հետ խնդիր ունի, նշանակում է Աստծո հետ խնդիր ունի:

Ավելորդ է ավելի ծանր տողեր մեջբերել Սուրբ Գրքից, օրինակ՝ «Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է (Հակ. 1։13)» Սուրբ Գրային հրետանուց ձերբազատվելու համար, սակայն այս ամենի մեջ կարեւոր հարցեր կան, որոնց անդրադառնալ պետք է:

Այսպես, սույն հայտարարությամբ Փաշինյանը փոխարեն մեղմելու ստեղծված լարված վիճակը, ընդհակառակը՝ իրեն համարում է Աստծո պարգեւ: Փաշինյանը փոխարեն հետեւություններ անի, հակադրվում է եկեղեցու հետ, որն, անշուշտ, ունենալու է իր հետեւանքները, որովհետեւ ակնարկել, թե Արագած սարը լավ բան է մեկ այլ հարց է, բայց վշտացնել հավատացյալ ժողովրդին հարցի այլ կողմն է:

Եկեղեցին ունի նվիրապետական կարգ եւ Փաշինայնի այդ հայտարությունը նմանության էր տանում այդ հիրարխիկ կառուցվածքի ձգտմանը, սակայն եթե եկեղեցում այդ նվիրապետությունը փոխանցվում է՝ ըստ առաքելական ձեռնադրության, ապա իշխանության մեջ այն վերածվելու է տոտալիտարիզմի: Ընդ որում՝ այս պարագայում բոլոր նախադրյալներով հանդերձ: Մյուս կողմից, եթե այս հայտարարությանը պատշաճ արձագանք չունենա, հնարավոր է, որ Փաշինյանը հայտարարի, թե ՔՊ-ն էլ առաքելական հաջորդականություն ունի…

Հիմա սա զավեշտ է թվում, սակայն Փաշինյանն այնպիսի հայտարություններ է արել՝ իր 5-ամյա կառավարման շրջանում, որ ամեն բան էլ սպասելի է: Այս առումով օրինակները բազմաթիվ են՝ մի սարի համար հո կռիվ չենք տա, գերիները մեկ ամիս էլ կարող են սպասել, հիսուն զոհ ավել-պակասը… Մի խոսքով՝ Փաշինյանը կարող է վաղն էլ հայտարարի, թե իրենք Հին Հայք պետությունն են:

Այստեղ միայն ցավալին այն է, որ մեր շատ հայրենակիցներ կուրացել են ու չեն հասկանում, որ Նիկոլի Փաշինյանը հետամուտ չէ հետեւանքներին եւ իր բոլոր հայտարությունները վտանգավոր են մեր պետւթյան համար, իսկ իր ՔՊ թիմի համար՝ զուտ հրահանգ:

 

news.am

ՀՀ իշխանության ձեռնարկած բարեփոխումներն ուղղված են բանակի թուլացմանը. ռազմական փորձագետ

Իշխանության քաղաքականությունն ուղղված է բանակը քանդելուն, իշխանության ձեռնարկած բարեփոխումներն ուղղված են լինելու բանակը թուլացնելուն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։ Հիշեցնենք, որ կառավարությունն ապրիլի 21-ի նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ առաջարկվում է իգական սեռի քաղաքացիների համար ներդնել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Օրենքների նախագծերը մինչեւ այս նստաշրջանի ավարտը կներկայացվեն ԱԺ, կիրառումը նախատեսվում է ձմեռային զորակոչի ժամանակ:

Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտից հետո կստանան 1 մլն դրամի չափով վճար: Փորձագետը կոչ արեց հարցին նայել հայեցակարգային տեսանկյունից՝ ի՞նչ հայեցակարգի կրող է գործող իշխանությունը։ «Նրանց պե՞տք են հզոր մարտունակ զինված ուժեր, որոնք ունեն տարածաշրջանում վճռորոշ ազդեցություն, որոնք կարող են փոխել աշխարհաքաղաքական գործընթացները։ Ո՛չ, ներկայիս իշխանությանը դա պետք չէ։ Հետեւաբար, նրանց բոլոր քայլերը, որոնք վերաբերում են ԶՈՒ-ին, կրում են ոչ ավել, քան էժանագին, պոպուլիստական բնույթ»,-նշեց նա։  

 

news.am

Թշնամին ճեղքել է այն հատվածում, որը եղել է գլխավոր հրամանատարի պատասխանատվության տակ. Սեյրան Օհանյան

Պետք չէ բարձրանալ այս ամբիոն եւ փորձել դասեր տալ, շատ մարդիկ պետք է զբաղվեն ինքնադաստիարակությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«133 տարվա պատմություն ունեցող  կուսակցությանը գնահատական են տալիս մարդիկ, որոնք 133 ամսվա քաղաքական որևէ մի կենսագրություն չունեն, այս կամ այն կուսակցություններից դուրս պրծնելով՝ հանգրվանել են այսօր քաղաքական իշխանության այս թիմում»,- ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաև դատապարտեց երեկվա միջադեպը, երբ ամբիոնի մոտ քաղաքական ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին ու նրան միացած մյուս պատգամավորներին անվտանգության աշխատակիցները քաշքշելով հեռացնում էին։

Սեյրան Օհանյանը նշեց, որ շարունակական է  դարձել այս իշխանությունների մոտ բռնությունների դեպքերը հատկապես կանանց նկատմամբ։

Խոսելով կառավարության իրականացրած քայլերի, գործողությունների մասին, Սեյրան Օհանյանն ասաց, որ այս իշխանության օրոք բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումները տապալվել են, հասարակությունը մասնատվել է։

 

tert.am

Հանդիպում է եղել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչների միջև

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զորքերի ինքնագնահատման զորավարժության թեմայով հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի զինծառայողներն ու Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերապատրաստման առաջին օրը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին տրվել են ադրմինսիտրատիվ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և ստորաբաժանման գործունեության վերաբերյալ ճեպազրույցներ։

Այնուհետև դասընթացի մասնակիցները տեղեկացվել են վերապատրաստման կառուցվածքի, սցենարի, առաջադրանքների և նպատակների մասին։ ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբ անցկացրել է «Ուղղաթիռների օգտագործումը գործողություններում» թեմայով դասընթաց ու բացատրել գնահատման աշխատանքների թեմաները։