Մամուլի տեսություն - 23.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200050-Մամուլի_տեսություն_23.05.2023
ԱՄՆ կառավարությունը կարող էր վերջ տալ ԱՄՆ-ում սովի և անօթևանության ճգնաժամին ուկրաինական պատերազմի վրա ծախսած գումարներով, սակայն Բայդենի վարչակազմը որոշեց ծախսել ԱՄՆ հարկատուների 200 միլիարդ դոլար գումարը այս պատերազմում, որը գտնվում է 10,000 կիլոմետր ԱՄՆ սահմաններից հեռավորության վրա:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 23, 2023 13:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 23.05.2023

ԱՄՆ կառավարությունը կարող էր վերջ տալ ԱՄՆ-ում սովի և անօթևանության ճգնաժամին ուկրաինական պատերազմի վրա ծախսած գումարներով, սակայն Բայդենի վարչակազմը որոշեց ծախսել ԱՄՆ հարկատուների 200 միլիարդ դոլար գումարը այս պատերազմում, որը գտնվում է 10,000 կիլոմետր ԱՄՆ սահմաններից հեռավորության վրա:

Քեյհան օրաթերթ

Ներքին ո՞ր ճգնաժամերը կարող էին արմատախիլ անել ուկրաինական պատերազմում ամերիկյան ծախսված գումարներով։

Ամերիկացիներն ասում են, որ իրենք 200 միլիարդ դոլար են ծախսել ուկրաինական պատերազմում, իսկ փորձագետները նշում են, որ այս գումարի քառորդով այս երկրում կարող են արմատախիլ անել «սովի» և «անօթևանության» երկու ճգնաժամերը։

Այսօր Ուկրաինայում պատերազմից արդեն անցնում է 453 օր: Պատերազմ, որն ըստ ամերիկացի փորձագետների և պաշտոնյաների կարող է տևել մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակներ, և ԱՄՆ-ը նույնպես պատրաստվում է այս իրավիճակին, նրան համարելով «ցանկալի»։ Վերջին 14 ամիսների ընթացքում, ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն է տրամադրվել ավելի քան 150 միլիարդ դոլար։ Այս գումարի մեծ մասը ամերիկացի հարկատուների միջոցով է եղել Ուկրաինայի պատերազմին:

 

Իրան օրաթերթ

Դժոխային օրեր Ամերիկայի սահմանային ճամբարներում

Մեծ թվով ապաստան հայցողներ Միացյալ Նահանգների սահմանների հետևում չունեն նվազագույն բժշկական և սոցիալական պայմաններ:

8-ամյա պանամացի աղջկա մահը՝ ընդամենը երկու շաբաթ անց, երբ 17-ամյա Հոնդուրասի տղան մահացավ ժամանակավոր հարավամերիկյան սահմանային ճամբարներում, մեծացրել ԱՄՆ սահմանին փախստականների թվի ավելացման բերումով նրանց առողջության մասին մտահոգությունները: Մինչդեռ Ջո Բայդենի հրամանով Ամերիկյան ներգաղթի մասին օրենքի 42-րդ հոդվածի դադարեցումը վերջին ամիսներին տարբեր երկրներից, հատկապես Աֆրիկայից, ապաստան հայցողների ալիքը մի քանի անգամ ավելացել է նախորդ թվերից։

 

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Օղանի հովանավորությունը Էրդողանից

 Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու Էրդողանի շանսերը մեծացել են

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի թեկնածու Սինան Օղանը երեկ (երկուշաբթի) հայտարարել է, որ Թուրքիայի ընտրությունների երկրորդ փուլում սատարում է այս երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին։ Նա հայտարարել է, որ ընդդիմադիր կոալիցիան չի կարողացել հաղթել իշխող կոալիցիային առաջին փուլում և չի կարող մեզ համոզել ապագայի իր ծրագրերում։ Օրերս Ստամբուլում Էրդողանի գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ Թուրքիայի նախագահական ընտրություններից դուրս եկած թեկնածու Սինան Օղանի միջեւ։ Օղանը, նախկին համալսարանական գործիչ, որին աջակցում է հականերգաղթյալ կուսակցությունը, այժմ դուրս է մնացել պայքարից և կրում է երկրորդ փուլի հաղթանակի բանալին:

 

Էթելաաթ օրաթերթ

Թալիբները պահանջել են մասնակցել ՄԱԿ-ի նիստերին

Աֆղանստանի թալիբները, որոնք դեռևս չեն ճանաչվել որևէ երկրի կամ կազմակերպության կողմից, պահանջել են մասնակցել ՄԱԿ-ի կարևոր նիստերին։

Թալիբների ներքին գործերի նախարար Սերաջեդին Հաղանին Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելության (UNAMA) ղեկավար Ռոզա Օթունբաևայի հետ հանդիպմանը խնդրել է խմբի ներկայացուցչին մասնակցել ՄԱԿ-ի հանդիպումներին:

«Independent»-ի հաղորդման համաձայն՝ թալիբների ներքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սերաջեդին Հաղանին այս հանդիպմանը ՄԱԿ-ի պաշտոնյային ասել է, որ վերջին երկու տարում Աֆղանստանում անվտանգությունը բարելավվել է։

 

tert.am

Ղարաբաղից բացի՝ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում տարածքներ, ինչը վնասելու է Իրանի և Վրաստանի հետ հաղորդակցությունները. Վարդան Օսկանյան

Ղարաբաղից բացի՝ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում տարածքներ, ինչը վնասելու է Իրանի և Վրաստանի հետ հաղորդակցությունները. սրան լրջագույն այլընտրանք կա։

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ ռազմավարական հաղորդակցությունները, ինչը բնականաբար առաջացնելու է անվտանգային լրջագույն խնդիրներ։ Կասկած չունեմ՝ շուտով նաև կլսենք, որ Ադրբեջանին տրվում է միջանցք «ոչ միջանցքային տրամանաբնությամբ»։

Այս բոլորը բացատրվում և արդարացվում է պարզունակ հիմնավորմամբ, թե Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում և աշխարհաքաղաքական առկա փոփոխությունների պայմաններում պարզապես այլընտրանք չկա։

Նախ արձանագրենք, որ Հայաստանում և Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը բացառապես Փաշինյանի սխալ և անհեռատես ռազմաքաղաքական ու դիվանագիտական ձախողումներն են։

Երկրորդ՝ աշխարհաքաղաքական այսօրվա հեղհեղուկ վիճակը մեզ ստիպում է ոչ թե արագ հասնել մեզ համար բացարձակապես անընդունելի հանգուցալուծման, այլ ճիշտ հակառակը՝ առավել լայն հնարավորություններ է ստեղծում հարցի՝ մեզ համար բարենպաստ լուծումների հասնելու համար։

 

tert.am

Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա. Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի պատգամավորներին

Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա:

Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Արցախի ԱԺ պատգամավորներին․

«Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը. 

Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով:

Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության:

Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,-գրել է Քոչարյանը:

 

tert.am

Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին

Հ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։

 Խաչատրյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

«Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ ընդհանրապես այդ տարածքներից դուրս գալը ի՞նչ կապ ունի։ Որոշակի քննարկում է եղել, որից հետո անձամբ խոսել եմ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Իմ հետ հեռախոսազրույցի ընթացքում նա խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, որ գոնե այդ անկլավների մասը փաստաթղթից հանվի»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ չգիտի, թե Փաշինյանն ում հետ ինչ է համաձայնեցրել, բայց անձամբ ինքը, տեսնելով հայտարարության տեքստում անկլավների մասին կետը, կարծիք է հայտնել անգամ այն տարածքների վերաբերյալ, որտեղից պետք է հեռանային հայկական զորքերը։

«Առաջարկ եղավ չհեռանալ և չլքել մեր դիրքերը Կուբաթլուի (Սանասար), Բերձորի մոտ։ Այնտեղ մենք բարեհաջող դիրքեր ունեինք։ Դրա դիմաց նրանց (ադրբեջանական կողմին) թողնել Արցախի Հանրապետության տարածքում առկա կտրվածքները, որտեղ իրենք մտնում են մեր տարածքի մեջ, դրանց հետ փոխարինել։ Բայց դա էլ չընդունվեց»,- ասաց ԳՇ պետի նախկին տեղակալը։

 

news.am

Հույս ունեմ՝ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած հաջողությունները՝ շեշտելով առարկայի սիրված լինելն ու կարևոր դերակատարությունը մատաղ սերնդի ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, շնորհավորեց օլիմպիադայի մրցանակակիրներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ առարկան կարևոր ձեռքբերում է նորանկախ հանրապետության կրթության ոլորտում։

Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանություններն անդրադարձ կունենան այդ որոշմանն ու մեր զավակներին հնարավորություն կընձեռնվի ստանալ հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։

 

news.am

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ հայտարարությանը

Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս նկատելու որեւէ մոտեցում ու ճիգ որեւէ մէկի, եւ այս պարագայում հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետի ու իշխանության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդարեւ, 1991-ի դեկտեմբեր 10-ին համաժողովրդային քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքը արդեն արտահայտել է եւ ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերաշեշտել է Արցախի ինքնիշխանությունը։

Միջազգային օրէնքի համաձայն ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Հետեւաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փորձերին։

 

news.am

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ. ՊՆ

Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են պաշտպանության նախարարությունից:Հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: