Մամուլի տեսություն - 27.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200286-Մամուլի_տեսություն_27.05.2023
Կայուն և համակողմանի զարգացման հասնելու համար Իրանի կառավարությունը հետամուտ է միջազգային հաղորդակցության ուղիների ընդլայնմանը և ավարտին, ներառյալ տարածաշրջանային միջանցքները, որոնք կարող են մեծ եկամուտներ ստեղծել Թեհրանի համար:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 27, 2023 11:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 27.05.2023

Կայուն և համակողմանի զարգացման հասնելու համար Իրանի կառավարությունը հետամուտ է միջազգային հաղորդակցության ուղիների ընդլայնմանը և ավարտին, ներառյալ տարածաշրջանային միջանցքները, որոնք կարող են մեծ եկամուտներ ստեղծել Թեհրանի համար:

Վաթանե Էմրուզ որաթերթ

Իրանի տնտեսությունը տարանցիկ միջանցքներում

Օդային հատվածում Իրանի տարանցիկ միջանցքների զարգացումը երկրի առաջնահերթություններից է՝ տարածաշրջանային առեւտրում դերակատարություն ունենալու համար։ Անցած շաբաթվա վերջին խորհրդարանի նախագահի եւ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ներկայությամբ իրականացվել է Գոնաբադի Նահատակների տարածաշրջանային օդանավակայանի բացման ու շահագործման առաջին փուլը։

Գոնաբադի օդանավակայանի բացման արարողության ժամանակ ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նշելով երկրի տնտեսական զարգացման մասին ասել. «Անհրաժեշտ է ապահովել տրանսպորտային ենթակառուցվածք, իսկ տարածաշրջանի տնտեսական զարգացման և աճի մասին խոսելը պահանջում է տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծում»։

 

Քեյհան օրաթերթ

Սիոնիստական ​​լրատվամիջոցներ. Իրանի կողմից նոր հրթիռի բացահայտումը Թեհրանի զսպող ուժի մի մասն էր

Սիոնիստական ​​12 հեռուստաալիքի արաբական հարցերով վերլուծաբան Օհադ Համոն այս մասին ասել է. «Իսրայելի և Իրանի միջև երկար ժամանակ շարունակվող նախազգուշացումներն ու սպառնալիքները շարունակվում են: Իրանի հրթիռի բացահայտումը հստակ և հրապարակային հայտարարություն էր»:

Իրանական «Խեյբեր» բալիստիկ հրթիռի մասին իր բացատրության մեջ Համոն ասել է, որ դրա հեռահարությունը 2000 կմ է, իսկ մարտագլխիկը կրում է մեկուկես տոննա պայթուցիկ, և սա առաջին հրթիռը չէ, որը ծածկում է «Իսրայելի» տարածքը։

 

Իրան օրաթերթ

Իրանի 20 միլիարդ դոլար եկամուտը տարանցիկ միջանցքներից

Իրանի տնտեսական զարգացումն ու աճը տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների մեծացման ռազմավարության մեջ կախված են ենթակառուցվածքների, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումից։ Հաշվի առնելով Իրանի դիրքը հյուսիս-հարավ կարևոր միջանցքում՝ հարևան երկրներն ու տարածաշրջանը սպասում են Իրանում այս միջանցքի ավարտի մասին։

Տարանցիկ միջանցքների կայուն եկամուտը տարեկան առնվազն 20 միլիարդ դոլար է։ Կայուն և համակողմանի զարգացման հասնելու համար կառավարությունը հետամուտ է միջազգային հաղորդակցության ուղիների ընդլայնմանը և նրանց ավարտին հասցնելը, և այս առումով վերջին մեկ ամսում երկու կարևոր պայմանագիր է կնքել Իրաքի և Ռուսաստանի հետ՝ երկաթուղային գծեր կառուցելու և ավարտելու առումով։

 

Էթելաաթ օրաթերթ

Զանգվածային հաքերային հարձակում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավատորմի ենթակառուցվածքի վրա

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Կառլոս դել Տորը հայտարարել է Չինաստանի կառավարության կողմից աջակցվող հաքերների կողմից երկրի ռազմածովային ենթակառուցվածքները կոտրելու մասին։

Հաստատելով, որ ԱՄՆ ռազմածովային նավատորմը եղել է կիբերհարձակման թիրախ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի այս հրամանատարը հրաժարվել է մանրամասներ հայտնել այս կիբերհարձակման քանակի և որակի մասին։

 

Էթեմադ օրաթերթ

Քիսինջեր. Ղրիմը պատմության մեջ երբեք ուկրաինական չի եղել

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ուկրաինան չպետք է փորձի վերադարձնել Ղրիմն ու Սեւաստոպոլը, քանի որ դա կարող է բացասական հետեւանքների հանգեցնել ողջ աշխարհի համար։ Նա հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզին պատմության մեջ երբեք ուկրաինական չի եղել։

 

tert.am

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել:

Նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին:  

Հաշվի առնելով, որ առկա են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու  հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

tert.am

Մոսկվան հույս ունի, որ Երևանին ու Բաքվին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ Բաքվին ու Երևանին կհաջողվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Հարցին, թե այսօր հնարավո՞ր է խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «խաղաղության պայմանագրի ձեռքբերումը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջընթացից»:

«Հենց դրան է ուղղված մեր աջակցությունը, այդ թվում՝ վիճելի հարցերին հավասարակշռված փոխզիջումային լուծումներ որոնելը, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին»,- նշել է Գալուզինը և պնդել, որ հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցությունները նպաստել են կողմերի միջև փոխըմբռնման բարելավմանը, մի շարք հարցերի շուրջ դիրքորոշումների մերձեցմանը:

Փակագծեր ռուսաստանցի դիվանագետը չի բացել։

«Մենք կշարունակենք այդ նպատակին ուղղված մեր ամեն տեսակի օգնությունը Բաքվին և Երևանին։ Հուսով ենք, որ նման կանոնավոր շփումները հնարավոր կդարձնեն վերջնական խաղաղության պայմանավորվածություններին հասնել»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարի՝ հետխորհրդային տարածքը համակարգող տեղակալը։

 

tert.am

«Ի՞նչ եմ սովորել Հենրի Քիսինջերից»․ Արմեն Սարգսյանի հոդվածը The Wall Street Journal պարբերականում

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հեղինակավոր The Wall Street Journal պարբերականում հրապարակել է հոդված՝ նվիրված հայտնի պետական գործիչ, դիվանագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին, ով մայիսի 27-ին դառնում է հարյուր տարեկան։

«Ի՞նչ եմ սովորել Հենրի Քիսինջերից» վերնագրով հոդվածում Արմեն Սարգսյանը, ով երկար տարիներ ճանաչել է գործչին ու բազում հանդիպումներ ունեցել նրա հետ,  գրում է․

«Կյանքի 100-րդ տարում նախկին պետքարտուղարը շարունակում է մնալ պետական գործիչների, այդ թվում և՝ հետխորհրդային փոքրիկ պետության վերջին մի քանի տարիների նախագահի մեծագույն ուսուցիչը։

 

armenpress.am

Հոգեգալստյան տոնի նախօրյակին Երևանում ուխտերթ անցկացվեց

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին, Երևանում ուխտերթ անցկացվեց՝ դարձի ու ապաշխարհության խորհրդով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուխտերթը, որին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, մեկնակեց Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր բերվել Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կատարվել մասնավոր աղոթք՝ հանուն Հայաստանի և Արցախի խաղաղության:

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է. «Եկեղեցական կյանքում կան արտաքին ավանդույթներ և ծեսեր, որոնք նպաստում են քրիստոնյայի ներքին հոգևոր աճին: Աղոթքով խաչի երթը քրիստոնյայի համար մի կարևոր հոգևոր փորձառություն է՝ շատ բաներ վերաիմաստավորելու հնարավորություն: Ուխտերթը նաև յուրօրինակ զոհաբերություն է, որով մասնակից քրիստոնյաները նվիրաբերում են իրենց ժամանակը՝ փառաբանելու Տիրոջը, մատուցելու իրենց խոնարհ հոգին ու զղջացող սիրտը, սրտաբուխ խնդրանքները»:

 

armenpress.am

ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված զինծառայողների անունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 26-ի՝ ժամը 19:00-ից որոնվող, մարտական հենակետեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներն են Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ 

«Ադրբեջանի կողմից նրանց ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք», - հայտնում են ՊՆ-ից։

 

news.am

Ռուսաստանցի փորձագետը հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում

Ռուսական դիրքորոշումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հետաձգել եւ առայժմ զբաղվել այնպիսի աշխատանքներով, որոնք թույլ կտան երկու հասարակություններին մոտեցնել խաղաղության, սակայն կողմերն այլ բան որոշեցին։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ-ի ՄՄՀՊԻ Ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Նա հիշեցրեց, որ վերջերս Երեւանում հայտարարություն է արվել այն մասին, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, պայմանով, որ որոշակի երաշխիքներ կտրվեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ «Հարց՝ իսկ ի՞նչ երաշխիքներ են դրանք։ Ինչպե՞ս են դրանք ապահովվելու։ Մի բան, եթե փաստաթուղթը պարունակի, օրինակ, հղում ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ Ադրբեջանի Սահմանադրությանը, եւ այլ հարց է, եթե առաջարկվի արդյունավետ մեխանիզմ՝  ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, օրինակ՝ միջազգային կոնտինգենտի տեսքով։

Հայ բնակչությունն իրավունք կունենա՞, որ՞ երեխաները դպրոցում հայերենով սովորեն։ Նրանք Հայաստանի հետ հատուկ կարգով տնտեսական համագործակցության իրավունք կունենա՞ն։ Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի եւ Բաքվի հայերի միջեւ այս հարցի շուրջ բանակցություններ կլինեն»,- հարցրեց փորձագետը։ Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ եթե նույնիսկ լինի տարածքային ամբողջականության ճանաչման համաձայնագիր, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, անվտանգության եւ բարեկեցության հարցը առանցքային խնդիր է, եւ այն պետք է լուծվի։