Մամուլի տեսություն - 31.05.2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդման համաժողովի (SICA) գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով միջտարածաշրջանային միջանցքների ամրապնդման անհրաժեշտությունը, ասել է, որ աշխարհում միակողմանիության անկման հետ մեկտեղ, ապագան կկերտեն տարածաշրջանի երկրները։
Քեյհան օրաթերթ
Աշխարհում, տարածաշրջանի երկրները միակողմանիության անկմամբ կձևավորեն ապագան
ԻԻՀ նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսին երեքշաբթի կեսօրին հանդիպեց Ասիայում համագործակցության և վստահության ամրապնդման համաժողովի (SICA) գլխավոր քարտուղար պարոն Ղեյրաթ Սարիբայիի հետ: Նա միաժամանակ հայտարարելով ԻԻՀ փորձառությունները փոխանցելու և կիսելու պատրաստակամությունը, հատկապես գիտության և տեխնոլոգիաների, տնտեսական զարգացման ոլորտներում և SICA անդամ երկրների հետ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, ընդգծել է միջտարածաշրջանային միջանցքների ամրապնդման անհրաժեշտությունը:
Ռաիսին նաև ընդգծել է անդամ երկրների միջև կայուն հաղորդակցության կարևորությունը և դիտարկել միջազգային զարգացումների միտումը դեպի բազմակողմանիություն և պարզաբանել է որ աշխարհում միակողմանիության անկմամբ տարածաշրջանի երկրներն ու տարածաշրջանային կազմակերպություններն են, որ կորոշեն ապագան։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Սատանայի զավակներ: Աշխարհը ցնցված է Հանթեր Բայդենի մանկապղծության նկարների հրապարակումից հետո
Ջո Բայդենի որդու բարոյական կոռուպցիան ամերիկյան քաղաքական գործիչների վերջին սատանայական դրսեւորումն է։
Ամերիկայի նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի անբարոյական պահվածքի պատկերներն առաջին անգամ հեռարձակել է ռուսական պետական հեռուստատեսությունը։ Այս ֆիլմը, որը պարունակում է Հանթեր Բայդենի կողմից թմրանյութերի օգտագործման և երեխաների չարաշահման պատկերներ, օբյեկտիվացրել է Բայդենի ընտանեկան կոռուպցիայի մասին պնդումները: Ավելի վաղ նման կոռուպցիաները գաղտնի են պահվել և թաքցվել են ՀԴԲ-ի կողմից:
Էթելաաթ օրաթերթ
Ուկրաինան 25 անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Մոսկվան
Կիևի վրա ռուսական օդային հարձակումից ժամեր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ուկրաինան տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել է նաև Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։
Նախարարությունը հայտարարություն է տարածել. «Կիևը ԱԹՍ-ներով ահաբեկչություն է իրականացրել Մոսկվայի որոշ օբյեկտների և ենթակառուցվածքների վրա, սակայն թշնամու բոլոր անօդաչու սարքերը խոցվել են»։
Վլադիմիր Պուտինը Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումն անվանել է ահաբեկչություն և ասել, որ այս ահաբեկչությունն իրականացվել է ի պատասխան Ուկրաինայի ռազմական հետախուզության հրամանատարության վրա ռուսական հարձակմանը։ Նշենք, որ այս ամսվա սկզբից Մոսկվայում Կրեմլի վրա վերջերս իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո արգելվել է անօդաչու թռչող սարքերի թռիչքը Մոսկվայի և Ռուսաստանի շատ շրջանների երկնքում։
news.am
Հարգանքով՝ Ջոզեֆ Բայդեն. Ինչպես Արեւմուտքը գազի դիմաց «կանաչ լույս» վառեց Ադրբեջանի առջեւ
Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունենում «Բաքվի էներգետիկ շաբաթը»։
Trend-ի տեղեկատվությամբ՝ միջոցառումները տեղի կունենան մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը։ Էներգետիկ շաբաթվա շրջանակում տեղի կունենան «Կասպիայի նավթը եւ գազը (Caspian Oil&Gas) միջազգային 28-րդ ցուցահանդեսը, «Էներգետիկան եւ կանաչ էներգիան (Caspian Power) Կասպյան 11-րդ միջազգային ցուցահանդեսը եւ Բաքվի 28-րդ էներգետիկ համաժողովը։
Միջոցառումներին մասնակցությունը հաստատել են 326 ընկերություններ աշխարհի 37 երկրներից։ Ադրբեջանից բացի՝ միջոցառմանը ներկայացված կլինեն ԱՄՆ-ն, Գերմանիան, Ավստրիան, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Վիետնամը, Չինաստանը, Ալժիրը, Ֆիլիպինները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իսպանիան, Իսրայելը, Շվեդիան, Շվեյցարիան, Իտալիան, Կանադան, Քուվեյթը, Ղազախստանը, Հունգարիան, Մոնակոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Ուզբեկստանը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սերբիան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Թաիլանդը, Թուրքիան եւ Ճապոնիան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը։ Այդ երկրի նախագահն առնվազն հանգստյան օրերին սպառնում էր էթնիկ զտումներով եւ ակնարկում ռազմական գործողություն իրականացնելու մասին։ Չնայած դրան՝ շաբաթվա մասնակիցները հնարավոր են համարել ներկա գտնվել, ելույթ ունենալ եւ մոլեգին գովել Ադրբեջանին ու նրա ղեկավարությանը։ Ինչը, բնականաբար, Բաքվում ընկալվում է որպես աջակցություն իր բոլոր, այդ թվում ագրեսիվ գործողություններին։
news.am
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն՝ արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Միաժամանակ պահանջ է ներկայացվել տրամադրելու տեղեկատվություն վերջիններիս պահման վայրի, պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ:
news.am
ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիեւի հայտարարություններին՝ կանխելու էթնիկ զտումների նկարտումները, ՀՀ ԱԳՆ
Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում, Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությունը։
ԱԳՆ խոսնակի մեկնաբանության մեջ ասվում է. «Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:
Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։
Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։
tert.am
Էրդողանը չի մեկնի Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին մասնակցելու են նաև Փաշինյանը և Ալիևը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մեկնի Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի մեկօրյա գագաթնաժողովին։ Այս մասին ասել են նախապատրաստական աշխատանքներին մասնակցած երեք պաշտոնյաներ, գրել է Politico.eu-ն։
Եվրոպական քաղաքական համայնքը, որը ստեղծվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի հետևանքով, կոչված է միավորելու եվրոպական առաջնորդներին ԵՄ-ից դուրս: Հինգշաբթի ներկա կլինեն ավելի քան 40 եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ ԵՄ բոլոր 27 երկրներից, գումարած ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից, ինչպիսիք են Բրիտանիան և Թուրքիան, ինչպես նաև Արևմտյան Բալկանյան երկրներից:
Էրդողանը մասնակցել էր անցյալ տարի հոկտեմբերին տեղի ունեցած առաջին գագաթնաժողովին Չեխիայի մայրաքաղաքում, ավարտի ընթրիքի ժամանակ ընդհարվել էր իր հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրված են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի այս երկրորդ հանդիպմանը: Հրավիրված են նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահն ու Եվրախորհրդարանի նախագահը։
tert.am
Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ցանկության դեպքում Ղազախստանը և հետխորհրդային մյուս հանրապետությունները կարող են միանալ Միութենական պետությանը:
«Այդ հարցին անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարին, և Հայաստանի օրակարգում նման հարց չկա»,- ասել է Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նշել էր, որ Ռուսաստանի կողմից Միութենական պետության կազմ մտնելու որևէ պաշտոնական առաջարկ Հայաստանը չի ստացել։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оրեր առաջ ասել էր, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան»:
tert.am
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում. Օվերչուկ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մաիսն գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ մայիսի 31-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։«Նախագահներ Պուտինը, Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություններ ձեռք բերեցին և հանձնարարական տվեցին, որ համապատասխան փոխվարչապետները հանդիպեն հաջորդ շաբաթ, այսինքն՝ մեկ շաբաթից։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջը։ Նրանք կհանդիպեն Մոսկվայում, և կհղկեն այն խնդիրները, որոնք կան, հիմնարար ըմբռնումը, թե ինչպես լուծել դրանք, պետք է դեռ պայմանավորվել մանրամասների շուրջ»,- օրերս ասել էր Պեսկովը լրագրողներին ի պատասխան այն հարցին, թե, ըստ Կրեմլի, կարելի՞ է այս հանդիպումը վերջնական համարել խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ։