Մամուլի տեսություն - 04.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i200762-Մամուլի_տեսություն_04.06.2023
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը, խոստովանելով, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական օգնությունը, ընդգծել է, որ Բրյուսելը չի ​​կարող դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2023 09:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 04.06.2023

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը, խոստովանելով, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական օգնությունը, ընդգծել է, որ Բրյուսելը չի ​​կարող դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնությունը։

Ջամե Ջամ օրաթերթ

Բորելի խոստովանությունը. Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե դադարեցվի արևմտյան օգնությունը

Բորելը Սինգապուրում Շանգրի-Լա երկխոսության ժամանակ շեշտել է, որ գիտի, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին:

Նա ասաց. Այս պատերազմի ավարտը շատ հեշտ է։ Մենք կդադարեցնենք Ուկրաինային ռազմական աջակցությունը, և պատերազմը կավարտվի մի քանի շաբաթից:

 

Էթեմադ օրաթերթ

Համալսարաններում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչն ասել է. «Պատերազմը, որ Ամերիկան ​​սկսեց Իրաքում և Աֆղանստանում, մեծ հնարավորություններ ստեղծեց հեղափոխության շարժման համար։ Միգուցե այդ հնարավորությունները չտրամադրվեին առանց այդ սպառնալիքների»:

Համալսարաններում Գերագույն առաջնորդին ներկայացուցիչ Հոջաթոլ Էսլամ Ռոստամին հավելեց. «Իսլամական հեղափոխության ամենամեծ հնարավորությունները եղել են սպառնալիքների սրտում՝ սկսած Իմամի աքսորից և Իրաքից Ֆրանսիա վտարումից մինչև ժամանակավոր կառավարության հրաժարականը, պարտադրված պատերազմը և ամերիկյան հարձակումը Իրաքի և Աֆղանստանի վրա։

Դրանք համարվում էին հեղափոխության լուրջ սպառնալիքներ։ Բայց դրանք դարձան իսլամական հեղափոխության արագ շարժման ամենամեծ հնարավորությունները։

 

Դոյայե Էղթեսադ

Պայքար «սև ժանտախտի» մղձավանջի դեմ

 The Economist-ը գրել է. «Մինչև այս դարի վերջը մոլորակի վրա մարդկանց թիվը հավանաբար կնվազի առաջին անգամ «Սև ժանտախտից» հետո։ Այս խնդրի հիմնական պատճառը ոչ թե մահացությունների թվի աճն է, այլ ծնունդների նվազումը։

2000 թվականին աշխարհում ծնելիության մակարդակը կազմում էր 2,7 ծնունդ մեկ կնոջ հաշվով, ինչը ավելի բարձր էր, քան «փոխարինման գործակիցը»՝ 2,1-ը։ Այսօր, սակայն, ծնելիության ցուցանիշը հասել է 2,3-ի եւ նվազել է։

ՀՆԱ-ի առումով 15 խոշորագույն երկրները բոլորն էլ ունեն վերարտադրողականության մակարդակից ցածր ծնելիության մակարդակ: Ծնելիության նվազումը ստվեր է գցում համաշխարհային տնտեսության ապագայի վրա։

 

news.am

Էրդողանը չի նշել Փաշինյանին՝ թվարկելով երդմնակալության բարձրաստիճան հյուրերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ, երբ թվարկում էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Թուրքիայի նախագահական համալիրից, Էրդողանը շնորհակալություն է հայտնել եւ ողջունել մի շարք երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին: Այդ ընթացքում Թուրքիայի TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել հյուրերին, եւ կադրում հայտնվել է Փաշինյանը։

Կինն ու օգնականները Էրդողանին հուշել են, որ նա, հավանաբար, մոռացել է շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանին։ Սակայն Փաշինյանին այդպես էլ չի դիմել։

Էրդողանի խոսքով՝ «բոլոր հյուրերին թվարկելու ժամանակը չի բավականացնի»։ «Ավելի ուշ հանդիսավոր ընթրիքի ժամանակ մենք բոլորս խոսելու հնարավորություն կունենանք»,-ասել է նա։

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անկարա: Նրան ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցային գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

 

news.am

Հայտնի են Թուրքիայի ԱԳՆ եւ ՊՆ նոր ղեկավարների անունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փոխել է երկրի փոխնախագահին եւ այդ պաշտոնում նշանակել Ջեւդեթ Յըլմազին: Նա նաեւ փոխել է բոլոր հիմնական նախարարներին։

Նոր կառավարությունում ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։  Նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։

 

news.am

Արդահանում ծնված թուրք գեներալը Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո ներկայացրել է նոր նախարարների անունները, որոնցից մեկն էլ Ազգային պաշտպանության նախարարի անունն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային պաշտպանության նախարար է նշանակել  Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին։

Վերջինս ծնվել է Արդահանում եւ փորձառու զինվորական է, զբաղեցրել է Թուրքիայի տարբեր ստորաբաժանումների հրամանատարի պաշտոններ եւ 2018–ից զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ 

 

tert.am

Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի Թայվանի հետ. ուժի կիրառումը չենք բացառում. Չինաստանի ՊՆ ղեկավար

Չինաստանի իշխանությունները ձգտում են երկրի մայրցամաքայի հատվածի խաղաղ վերամիավորմանը Թայվանի հետ, սակայն միաժամանակ չեն բացառում անհրաժեշտության դեպքում ուժի կիրառումը։ Այս մասին կիրակի Սինգապուրում անցկացվող Shangri-La Dialogue անվտանգության համաժողովում ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն, գրում է ՏԱՍՍ-ը:«Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի: Սա համահունչ է ժողովրդի ձգտումներին և մեր ժամանակի միտումներին: Մենք անկեղծորեն ձգտելու ենք խաղաղ վերամիավորման հեռանկարներին և դրա համար գործադրելու ենք ամենամեծ ջանքերը, բայց մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից»,- ասել է Լի Շանֆուն։Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, ապա «Չինաստանի զինվորականները ոչ մի վայրկյան չեն վարանի»։«Մենք չենք վախենա հակառակորդներից և վճռականորեն կպաշտպանենք ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե ինչ գնով դա արվի», - ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։Լի Շանֆուն նշել է, որ Թայվանի նեղուցում լարվածության հիմնական պատճառը Թայբեյի վարչակազմի ջանքերն են՝ անկախության համար օտարերկրյա աջակցություն ստանալու համար:«Որոշ արտաքին ուժեր փորձում են Թայվանի օգնությամբ զսպել Չինաստանը և միջամտել նրա ներքին գործերին»,- ասել է նա։

 

tert.am

Եկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը, գրում է qahana.am-ը:Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով:Ս. Եղիա մարգարեի անունը հիշատակում են նաև ավետարանիչները:Թագավորաց գրքում նկարագրվում է, թե ինչպես Եղիան, ապացուցելով կռապաշտների անզորությունը, աղոթքով վառում է ողջակեզի կրակը: Ս. Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն և այլն:Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքում Ս. Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Ս. Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող կիրակի օրը:

 

tert.am

Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է հունիսի 4-ի  դրությամբ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի կորուստների վերաբերյալ տվյալներ։ Ըստ դրանց՝ ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները 24.02.22-ից մինչև 04.06.23-ը կազմել են մոտավորապես 209 940  մարդ: Այս մասին գրում է korrespondent.net-ը:Բացի այդ, Ուկրաինայում ռուսական բանակը կորցրել է 3837 տանկ, 7512 զրահապատ մարտական մեքենա, 3555 հրետանային համակարգ, 583 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 344 ՀՕՊ համակարգ, 313 ինքնաթիռ, 298 ուղղաթիռ, 3175 անօդաչու թռչող սարք, 1132 թևավոր հրթիռ, 18 նավ/ նավակ, 6305 ավտոմոբիլային տեխնիկա, 479 հատուկ տեխնիկա:Նշենք, որ  ՌԴ ՊՆ-ն պատերազմում իր զոհերի մասին տվյալներ չի ներկայացնում: