Մամուլի տեսություն - 06.06.2023
Իրանի հիպերձայնային նոր հրթիռը, որը հայտնի է «Ֆաթթահ» անունով, պետք է համարել աշխարհի ամենազարգացած սերնդի հրթիռներից, որոնց դեմ ոչ մի պաշտպանական համակարգ չի ստեղծվել։
Քեյհան օրաթերթ
Ամերիկան հուսահատված քաոսից՝ ցանկանում է կրկին բանակցել Իրանի հետ
Ռոբերտ Մալին խոստովանում է նաև, որ միջուկային հիմնախնդիրը վերադարձել է Իրանի վերաբերյալ ամերիկյան մտահոգությունների երկար ցուցակի առաջին տեղ:
Ամերիկացի լրագրողն ասում է, որ Ամերիկան ստիպված է եղել վերադառնալ Իրանի հետ բանակցությունների սեղան այն բանից հետո, երբ Իրանում անկարգությունները հանդարտվել են: Սա այն դեպքում, երբ ամերիկացի պաշտոնյաները, որպես անցյալ տարի Իրանում անկարգություններ սկսելու կուլիսներում դերակատարներ, ասացին, որ իրենց առաջնահերթությունն այլևս միջուկային բանակցությունները չեն, և իրենք առաջնահերթություն են տալիս Իրանում բողոքի ցույցերին աջակցելուն։
Լաուրա Լյուզենը «Atlantic»-ի զեկույցում գրել է. «Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ամիսներ շարունակ մեղադրում էր Իրանին ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու անցյալ տարվա օգոստոսի համաձայնագիրը մերժելու և հետո բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելու համար, այժմ Իրանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ՝ Ռոբերտ Մալին կրկին բարձրաձայնել է ԱՄՆ-ի կառավարության շահագրգռվածությունը Իրանի միջուկային ծրագիրը դիվանագիտական ճապարհովլուծելու ուղությամբ:
«Մենք հուսով ենք, որ կարող ենք լուծել այս հարցը դիվանագիտական լուծումների միջոցով, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ», - ասել է Ռոբերտ Մալին ամերիկյան ազգային ռադիոյի թղթակցին NPR-ին տված հարցազրույցում։
Էթելաաթ օրաթերթ
Սաուդյան Արաբիան Մադուրոյին՝ Ամերիկայի վաղեմի թշնամուն, հրավիրեց Ռիադ
Սաուդյան Արաբիան յուրահատուկ որոթումով և Թեհրանի հետ քաղաքական հարաբերությունները բարելավելուց և Պարսից ծոցում Իրանի հետ ռազմածովային դաշինք կազմելուց հետո հրավիրել է Վենեսուելայի նախագահ, Իրանի դաշնակից և Ամերիկայի վաղեմի թշնամի՝ Նիկոլաս Մադուրոյին Ռիադ և ջերմորեն ողջունել է նրան և նրա ուղեկցող կազմին: Այս այցի ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման ուղիները։
Ջավան օրաթերթ
«Ֆաթթահ» հիպերձայննային հրթիռը փոխելու է զսպման ուժի հավասարումները
ԻԻՀ ներկայացրել է «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը, որը, ըստ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարի, եզակի է աշխարհում։ Իրանը դարձել է այն չորս երկրների թվում, որոնք ունեն այս տեխնոլոգիան։
Այսօր առավոտյան նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեյի ներկայությամբ ներկայացվել է «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը՝ որպես ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի վերջին ռազմավարական ձեռքբերում։
«Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռը պետք է համարել աշխարհի ամենազարգացած սերնդի հրթիռներից, որոնց դեմ ոչ մի պաշտպանական համակարգ չի կառուցվել։
tert.am
Մեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Թուրքական ԶԼՄ-ները մի քանի օր է գրում են Երևանի մետրոպոլիտենի՝ «Հանրապետության հրապարակ» կայարանում փակցված Մեծ Հայքի քարտեզի թարմացման և արդեն իսկ լեդ էկրանով ցուցադրման մասին։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Հրապարակումների հիմքում այդ մասին Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևի կատարած թվիթթերյան գրառումն է, որում նշվում է, թե քարտեզում իբրև արտահայտվում են «Հայաստանի բոլոր տարածքային պահանջներն` ուղղված իր հարևաններին»։
Թուրքական տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներում պատմական Մեծ Հայքի քարտեզը բնորոշվել է որպես «սկանդալային» և «սադրիչ»։
tert.am
Փաշինյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Զրուցակիցները քննարկել են Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է դրանց հետևողական իրականացումը:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
tert.am
Ադրբեջանցիները կրակել են ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ․ ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:
Հայտնում են ՊՆ-ից։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
news.am
Հայ ռազմագերների նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում ինտենսիվանում է ճնշումը նրանց նկատմամբ. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանական լրատվամիջոցներով հայ ռազմագերիներին տեսանկարահանելու նպատակը միջազգային հանրությունում մարդու իրավունքների առնչությամբ Ադրբեջանի հեղինակությունը բարձրացնելն է, ինչպես նաեւ պատրաստված է ներքին լսարանի համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Նշենք, որ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը տեսանկարահանել է հայ ռազմագերիներին, որոնք պատմում են, թե իբրեւ լավ պայմաններում են պահվում:
«Այստեղ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մարդասիրությամբ վերադասում են իրենց հայերից, մյուս կողմից հանրային հետաքրքրություն են առաջացնում ռազմագերիների հանդեպ: Այս տեսանյութերի տարածումը գեներացնում է նաեւ ատելություն: Նրանք այդ ատելության մակարդակն են նաեւ կառավարում հասարակության ներսում: Այդ տեսանյութում խոսող բոլոր ռազագերիների կամքը ազատ չէ: Նրանք կաշկանդված են եւ գտնվում են կյանքի սպառնալիքների ներքո, չեն կարող կամային գործողություններ կատարել: Տեսանյութերի նկարահանմանը նախորդող եւ հաջորդող փուլերում նաեւ ինտենսիվանում է ճնշումը՝ բոլոր դրսեւորումներով, այդ թվում՝ հոգեբանական: Պետք է փաստենք, որ ռազմագերիների կամարտահայտությունը ազատ չէ եւ մասնագիտական կարծիքների միջոցով էլ կարելի է դա հաստատել»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:
news.am
Մհեր Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Kառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:
news.am
«Հրապարակ». ՔՊ-ում չեն ներում Արարատ Միրզոյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ակնհայտորեն չեն ներում Արարատ Միրզոյանին՝ թիմից երես թեքելու, ՔՊ վարչության անդամ դառնալ չցանկանալու համար։ Երեկ հաշված ՔՊ-ականներ էին ներկա Միրզոյանի՝ ԱԳՆ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը։ Մինչդեռ անցյալում Միրզոյանի յուրայիններն իշխող ուժի մի ամբողջ թեւ էին կազմում։
Երեկ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորներ էին ներկա քննարկմանը, նույնիսկ պատկան՝ արտաքին, եվրաինտեգրման, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովների ոչ բոլոր ՔՊ-ական անդամներն էին եկել։ Արարատ Միրզոյանն էլ ընդմիջումների ժամանակ չէր շփվում կուսակիցների հետ` արագ գնում էր ԱԺ նախագահի աշխատասենյակ, նույնկերպ վերադառնում»: