Մամուլի տեսություն - 13.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201300-Մամուլի_տեսություն_13.06.2023
Այաթոլլահ Ռաիսին փորձել է վերականգնել երկրի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը՝ ամրապնդելով Իրանի հարաբերությունները հարեւանների ու դաշնակից երկրների հետ: Նույն շրջանակներում կարելի է վերլուծել նաև Իրանի նախագահի այցը Լատինական Ամերիկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2023 14:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 13.06.2023

Այաթոլլահ Ռաիսին փորձել է վերականգնել երկրի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը՝ ամրապնդելով Իրանի հարաբերությունները հարեւանների ու դաշնակից երկրների հետ: Նույն շրջանակներում կարելի է վերլուծել նաև Իրանի նախագահի այցը Լատինական Ամերիկա։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Իրանի նախագահի այցը Լատինական Ամերիկա՝ հնարավորությունների երկիր

ԻԻՀ 13-րդ կառավարությունն իր օրակարգում է դրել հարևանների և բարեկամ ու դաշնակից երկրների հետ հարաբերությունների զարգացումը` հրաժարվելով միայն արևմտյան դիվանագիտությունից, որին ականատես եղանք Հասան Ռոհանիի նախագահության օրոք։ Նախագահի այցերը հարևան երկրներ և հարևանների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցը Թեհրան, որի արդյունքում կնքվել են տարբեր ոլորտներում փոխըմբռնման մի քանի հուշագրեր, այս խոսքի հաստատումն է։ Սակայն, բացի հարևանների հետ համագործակցության ընդլայնումից, դոկտոր Ռաիսին իր դիվանագիտության օրակարգում դրեց նաև դաշնակից և հակաարևմտյան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը։

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարին տրված Ալիեւի նվերները ոչնչացվել են

Սիոնիստական ​​ռեժիմը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի Բաքու կատարած վերջին այցի ժամանակ ոչնչացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նվիրաբերած մրգերի և գյուղատնտեսական ապրանքների տասնյակ փաթեթներ։ Այս մրգերը Բաքուն Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարին է նվիրել Հերցոգի՝ Ադրբեջանի Հանրապետություն երկօրյա այցի ավարտից հետո։ Որոշ լրատվամիջոցներ հայտարարել են, որ ԱՀ նախագահի նվերների ոչնչացումն իրականացվել է Իսրայելի անվտանգության հրահանգների հիման վրա՝ նպատակ ունենալով կանխել այս ռեժիմի ղեկավարի կենսաբանական տեռորը։

 

Ջավան օրաթերթ

Թել Ավիվի վախը Իրանի «նոր զենքից», որի անունն է «լիթիում»

Իրանում լիթիումի պաշարների հայտնաբերման մասին իր խմբագրականում արաբական աշխարհի հայտնի վերլուծաբան Աբդոլբարի Աթվանը գրել է. «Սիոնիստական ​​ռեժիմը, հատկապես Նեթանյահուն և ավանաբնակները ապրում են մի իրավիճակում, երբ Իրանի վախի պատճառով նույնիսկ հանգիստ չեն կարողանում քնել: Այս մտավախությունն ու մտահոգությունն առաջիկա տարիներին ավելի են մեծանալու։ Խոսքն այստեղ ոչ թե Իրանի հրթիռային արդյունաբերության մեծ առաջընթացի և «Խեյբար» և «Ֆաթթահ» հրթիռների արտադրության կամ Իրանի միջուկային ծրագրի մասին է, որը այս երկիրը դասել է այս արդյունաբերության առաջատար երկրների շարքում, այլ խոսքը նոր զենքի հայտնաբերման մասին է։ Այն կարող է Իրանը վերածել տարածաշրջանի կարևորագույն տնտեսական տերության և ամրապնդել իր հարաբերությունները գերտերությունների, հատկապես Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։

 

Քեյհան օրաթերթ

Թմրամիջոցների օգտագործման տարածվածությունը և ռազմական թուլությունը Սիոնիստական ​​բանակի հիմնական մարտահրավերներն են

Աայսօր Սիոնիստ զինվորների շրջանում թմրամիջոցների օգտագործումն արագացել է: Խնդիր, որն առավել քան որևէ այլ բան, ցույց է տալիս զինվորականների հոգեկան ճգնաժամի մի մասը։

 

tert.am

Էրդողանն իր հայտարարությամբ ցույց է տալիս, որ «թքած» ունի աշխարհի վրա․ Դավիթ Բաբայան

Ես կասկած չունեմ, որ Շուշիում Թուրքիան ամենայն  հավանականությամբ  հյուպատոսություն կբացի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն՝ արձագանքելով Էրդողանի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարությանը։

«Այս ամենը թուրքական միասնականության գաղափարի արտացոլումն է։ Որտե՞ղ էր Էրդողանի առաջին պաշտոնական այցը․ թուրքական Կիպրոս՝  կապ չունի ճանաչված է, չճանաչված է։ Նրան ընդունում են պետական մակարդակով, հավասարը հավասարի հետ Կիպրոսի նախագահի հետ է հանդիպում։  Այնուհետև մեկնում է Ադրբեջան, տեսնո՞ւմ եք՝  թուրքական եղբայրների միասնությունը։ Դժբախտաբար, ուշ թե շուտ նրանք Շուշիում բացելու են հյուպատոսություն կամ դեսպանություն, որովհետև իրենք համար Շուշին արժեք է՝ չնայած նրան, որ իրենցը չէ», - նշեց նա:

 Արցախի նախագահի ներկայացուցիչի համոզմամբ՝ Էրդողանն իր հայտարարությամբ ցույց է տալիս, որ «թքած» ունի անգամ աշխարհի վրա։ Բաբայանն ընդգծեց, որ հյուպատոսության բացելով՝ Էրդողանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ միասին են գրավել Շուշին։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Էրդողանի խոսքերը նախ և առաջ ուղերձ են հենց հայերին․ «Միգուցե մեր ոտնահարված արժանապատվությունն ինչ- որ տեղ այս հայտարարությունից հետո արթնանա»,- նշեց նա։

 Հիշեցնենք, Էրդողանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան: Ալիևի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ պատրաստ են ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում, դա ոուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին։

 

tert.am

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, Սոթքի հատվածում կիրառվել է նաև ականանետ․ ՊՆ

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան:

 

tert.am

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը․ ԱԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:

Ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:

Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:

 

news.am

Ալիեւ-Էրդողան առերես հանդիպում Բաքվում

Բաքվում սկսվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առերես հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Էրդողանն Ադրբեջան է ժամանել նախօրեին, պետական այցով։ Ավանդույթի համաձայն՝ վերընտրվելուց հետո առաջին այցը նա կատարել է «ՀԿԹՀ», որտեղ պահանջել է ճանաչել Կիպրոսի օկուպացված հատվածի անկախությունը։ Այդտեղից Էրդողանն ուղղություն է վերցրել դեպի Բաքու։

 

news.am

Սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, արտադատարանական կարգով հարց լուծելը չպետք է խրախուսվի․ Ալեն Սիմոնյան

Ես ինքս սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, որովհետև դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով, արտադատական կարգով հարց լուծելը չի կարող պետական քաղաքականության գիծ լինել:

«Չասեք, որ այնտեղ որևէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որևէ պետության ներկայացուցիչ կամ որևէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»,- ասաց նա։

Ըստ Սիմոնյանի՝ ցանկության դեպքում թուրքական կողմը կարող է շատ պատճառներ բերել ու Նեմեսիսի արձանի տեղադրման թեման ընդամենն առիթ էր։

«Ես էլ, ինչպես Թուրքիայում հայտարարեցի, կարող էի Թուրքիա չգնալու համար մեկ միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորութուն ունեմ, որ կա, ուրեմն հարաբերությունները կարգավորելու եզակի պատմական հնարվորություն է սա։ Հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է անցնել նույնիսկ մեծ քննադատության միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը։

 

news.am

Ե՞րբ և ինչպե՞ս կարող է արհեստական ​​բանականությունը ոչնչացնել մարդկությանը

Աշխարհի առաջատար երկրներում տեխնոլոգիական սեգմենտի զարգազմանը զուգահեռ արհեստական ​բանականությունը (ԱԲ) կարող է ինչ-որ պահից արդեն մարդկության համար վտանգ ներկայացնել։ Այս մասին ասվում է The New York Times-ում հրապարակված հոդվածում։

Մասնագետների կարծիքով՝ ԱԲ համակարգերի չափազանց մեծ ինքնավարությունը և դրանց միացումը կենսական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էլեկտրական ցանցերը, ֆոնդային շուկաները և սպառազինությունը, անկանխատեսելի հետևանքների կարող են հանգեցնել:

Մոնրեալի համալսարանի գիտաշխատող, պրոֆեսոր Յոշուա Բենջիոյի խոսքով, այսօրվա ԱԲ համակարգերը գոյաբանական վտանգ չեն ներկայացնում, սակայն դժվար է կանխատեսել, թե որ պահը կդառնա վճռորոշ և կհանգեցնի աղետի:

«Այսօրվա համակարգերը նույնիսկ մոտ չեն գոյաբանական ռիսկ լինելուն: Բայց մեկ, երկու, հինգ տարի հետո՞։ Չափազանց մեծ է անորոշությունը: Ահա թե որն է խնդիրը: Վստահություն չկա, որ մենք գիտակցում ենք այդ պահը, երբ աղետի եզրին կհայտնվենք»,- ասել է պրոֆեսորը:

«Ինչ-որ պահի պարզ կդառնա, որ հասարակությունը և տնտեսությունը կառավարող մեծ մեքենան իրականում մարդկային հսկողության տակ չէ և չի կարող անջատվել, ինչպես որ S&P 500-ը չի կարող անջատվել»,- ասել է Սանտա Կռուզում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի տիեզերաբան Էնթոնի Ագիրեն։