Մամուլ– 15.06.2023
ՆԱՏՕ-ն՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջով պնդելով Զանգզուրի միջանցքի վրա, ձգտում է շեղել Իրանից տարանցիկ ուղիները և լարվածություն ստեղծել տարածաշրջանում:
Ղոդս օրաթերթ
Թուրքիայի նախագահի նոր հայտարարությունների վերաբերյալ՝ քաղաքական փորձագետե նշել է. Էրդողանը բոլորի հետ խնդիրներ ունի
Թուրքական հարցերով փորձագետ, դոկտոր Ռեզա Աբեդի Գոնաբադը, խոսելով Ղոդս կենտրոնի հետ Զանգզուրի շրջանում Իրանի դիրքերի դեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին խոսքերի մասին, ասաց. «Թուրքիան ցանկանում է ցամաքով Ադրբեջանի տարածքով և Կասպից ծովով միանալ Կենտրոնական Ասիային և Չինաստանին։
Նա մատնանշեց Իրանի հակադրությունը Զանգզուրի երթուղու վերաբերյալ Թուրքիայի տեսակետին և ասաց. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգզուրի միջանցքում միշտ ընդգծում է Հայաստանի ինքնիշխանությունը և դեմ է տարածաշրջանի երկրների միջև լարվածությանն ու հակամարտությանը: Սակայն Թուրքիան ցամաքային կապ է փնտրում Ադրբեջանի հետ, և ուզում է ճնշում բանեցնել Իրանի վրա:
Նա նաև նշել է. «Ի լրումն Իրանի դեմ Էրդողանի ազգայնական փաստարկների, արևմտյան երկրները, հատկապես ՆԱՏՕ-ն, նույնպես ձգտում են տարանցիկ ուղիները շեղել Իրանի կողմից և լարվածություն ստեղծել տարածաշրջանում»։
Թուրքական հարցերով այս փորձագետը Զանգզուրի միջանցքի հարցում Հայաստանի կառավարության տեսակետի մասին ասաց. «Այսօր Հայաստանում գործի գլխին կանգնած է մի իշխանություն, որը կախված է Արևմուտքից, այս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևմտյան երկրներից, հատկապես ԱՄՆ-ի կողմից ճնշման տակ է՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար»։
Իրան օրաթերթ
Թուրքիայի նախագահի քննադատությունը կովկասյան տարածաշրջանում Իրանի մոտեցման վերաբերյալ
Ի տարբերություն Իսլամական Հանրապետության, որը փորձում է հանդարտեցնել երկու երկրների պատմական տարաձայնություններից բխող լարվածությունը՝ միջնորդելով և ընդգծելով հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը, բաքվի պետական այրերը փորձում են օգտվել այս առիթից և Իրանի հետ առճակատումը օտարացնեն և հնարավորինս սրեն իրավիճակը։ Գործընթաց, որի մի մասը սկսվել է վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ ՌեջեպբԹայիբ Էրդողանի մամուլի ասուլիսում Կովկասի տարածաշրջանում Իրանի սկզբունքային մոտեցումը հարցականի տակ դնելով և շարունակելով սահմանային լարվածությունը:
Քեյհան օրաթերթ
Ապշեցուցիչ տեմպերով Համաշխարհային տնտեսության մեջ նւազում է դոլարի դերը
Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ապշեցուցիչ արագությամբ համաշխարհային տնտեսության մեջ նւազում է դոլարի դերը։
Այս կապակցությամբ, CNBC ցանցի կայքը հաղորդում է. «Աճում են առևտրի համար ԱՄՆ դոլարից բացի այլ արժույթներու գործարքների ցանկուլյունները, և ավելի շատ երկրներ՝ Բրազիլիայից մինչև Հարավարևելյան Ասիայի երկրներ, ցանկանում են բիզնես անել այլ արժույթներով, բացի ԱՄՆ դոլարից»: Սեդրիկ Շահաբը, Fitch Solutions-ից, ասում է. «Երկրները կարող են նվազեցնել այս ճնշումն իրենց արտաքին հատվածների վրա՝ դիվերսիֆիկացնելով իրենց ակտիվների պահուստները և այն վերածելով մի տեսակ բազմարժութային պորտֆելի»: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները ցույց են տալիս, որ դոլարի բաժինը կենտրոնական բանկերի արժութային պահուստներում 1999 թվականի ավելի քան 70%-ից նախորդ տարի նվազել է մինչև 58%-ի։
tert.am
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Երեկ` հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն:
Հունիսի 14-ին ժամը 10:00-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքի պետ Ն. Դադասյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
tert.am
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները հանդիպել են, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը Համաժողովի հրավերի համար և ընդգծել, որ նման հանդիպումները առանցքային հարցերին անձամբ անդրադառնալու լավ առիթ են, դրանք հնարավորություն են տալիս բարձրացնել համագործակցության ընթացքում ծագած խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները։
Աննա Վարդապետյանը կարևորել է նախորդ տարի Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի համատեքստում իրականացվող միջոցառումները, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, նախատեսված է դասախոսությունների շարք՝ երկու երկրների դատախազների ներգրավմամբ:
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։
armenpress.am
Երասխի վարչական ղեկավարը վստահեցնում է՝ գյուղում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով խուճապային տրամադրություններ չկան
Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական ղեկավար Սարո Այվազյանը վստահեցնում է, որ վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից բնակավայրում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակոցների հետևանքով Երասխի բնակիչների շրջանում որևէ խուճապ չկա, գործարանի կառուցման աշխատանքներն էլ նույն տեմպով շարունակվելու են։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Այվազյանն ընդգծեց, որ ադրբեջանցիները Երասխի հատվածում սկսել են կրակել վերջին երկու օրերին, կրակոցները կարճ են տևել՝ 15-20 րոպե, թիրախում եղել է հայ և ամերիկացի գործարարների կողմից կառուցվող մետալուրգիական գործարանը։«Նրանք ցանկանում են խափանել գործարանի կառուցումը, թույլ չտալ, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա։ Հիմնական պատճառը սա է»,- ասաց Երասխ համայնքի վարչական ղեկավարը։
Կառուցվող գործարանն ադրբեջանական դիրքերից 400 մետր հեռավորության վրա է, նրանց անմիջական թիրախի տակ է, սակայն, Սարո Այվազյանի խոսքով, գործարանի ղեկավարությունը հաստատակամ է շինարարությունը նույն տեմպերով շարունակելու հարցում։
armenpress.am
Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգի է ենթարկում խաղաղության շուրջ բանակցությունները
Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», - գրել է Փալոնը Twitter-ի իր էջում:
Հունիսի 14-ին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ 2 օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
news.am
Թուրքիան զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի մասնակցությամբ
Թուրքիան իրականացրել է «Անատոլիական փյունիկ-2023» (Anadolu Ankası -2023) միջազգային զորավարժությունները, որոնց ժամանակ մշակվել են ռազմական պարեկախմբի պաշտպանության, մարտական գործողությունների գոտուց վիրավորների տարհանման, պարաշյուտով դեսանտի իջեցման սցենարներ, գործադրվել են ռեակտիվ ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, տեղեկացրել է Anadolu-ն։
Զորավարժություններն անցկացվել են Քոնիայում, Թուրքիայի ՌՕՈւ 3-րդ հրամանատարության ռազմակայանում։ Դրանց մասնակցել են Ադրբեջանի, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանարպետության եւ Կատարի զինվորականները։ Որպես դիտորդ զորավարժություններին ներկա են եղել Նիգերիայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Գերմանիայի ԶՈւ ներկայացուցիչները։
Նշվել է, որ զորավարժությունների համար նախատեսված բոլոր առաջադրանքները առավելագույնս մոտեցված են եղել մարտականին։ Գործադրվել են ռեակտիվ ինքնաթիռներ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ, անօդաչուներ եւ ուղղաթիռներ։
Զորավարժություններում առաջին անգամ օգտագործվել են բազմաթիրախային T70 եւ Կատարի Apache ուղղաթիռներ։ Զորավարժություններին հետեւել է Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Աթիլլա Գյուլանը։ F-16 կործանիչները զորավարժություններում խոցել են թիրախները, որոնց կոորդինատները փոխանցվել են առաջնագծից, հատուկջոկատայինների կողմից։ Բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են, տեղեկացվել է հաղորդագրությունում։
news.am
Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՊՆ
Հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմում տուժածներ չկան:
Նախարարությունը հրապարակել է նաեւ լուսանկարներ դրոն-ԱԹՍ-ից: