Մեկնաբանություն- Տրանսպորտային ոլորտում ընդլայնվում են Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201464-Մեկնաբանություն_Տրանսպորտային_ոլորտում_ընդլայնվում_են_Իրանի_և_Ռուսաստանի_միջև_համագործակցությունները
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովի շրջանակում Իրանի բնակարանաշինության, ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հանդիպել է ՌԴ Պետդումայի տրանսպորտային հանձնաժողովի նախագահի և անդամների հետ և քննարկել փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 16, 2023 16:18 Asia/Tehran

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական գագաթնաժողովի շրջանակում Իրանի բնակարանաշինության, ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հանդիպել է ՌԴ Պետդումայի տրանսպորտային հանձնաժողովի նախագահի և անդամների հետ և քննարկել փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնումը։

Իրանը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։ 

Այս առնչությամբ և ըստ Iranpress լրատվական գործակալության, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար՝ Մեհրդադ Բազարփաշը, ով հինգշաբթի մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովին և հետամուտ լինելու երկկողմ պայմանավորվածություններին, ուրբաթ օրը հանդիպում և զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի տրանսպորտային հանձնաժողովի նախագահ՝ Նիկոլայ Մաքսիմովիչի հետ:

Այս հանդիպմանը Մեհրդադ Բազարփաշը կոչ է արել մեծացնել Իրանի և Ռուսաստանի միջև գործադիր և օրենսդրական ոլորտներում համագործակցությունը՝ նպատակ ունենալով արագացնել համատեղ նախագծերի իրականացումը, հատկապես Հյուսիս-Հարավ երկաթուղային անցումը:

«Իրանի ճանապարհ»-ը որպես նոր նախաձեռնություն Իրանի և հարևան երկրների միջև տրանսպորտային համագործակցության զարգացման ոլորտում, Մեհրդադ Բազարփաշի և Նիկոլայ Մաքսիմովիչի քննարկած մյուս թեմաներից էր:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Հյուսիս-Հարավ երկաթուղային անցման մասնագիտացված հանդիպմանը, որն անցկացվել է երթուղու երկայնքով գտնվող երկրների տրանսպորտի նախարարների, ինչպես նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչների ներկայությամբ, «Իրանի ճանապարհ» նախագիծն անվանել է քայլ հարևան երկրների առավելագույն տնտեսական օգուտներն ապահովելու ուղղությամբ։

Բազարփաշն ասել է. «Տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց տարանցիկ և լոգիստիկ խնդիրների մեծ մասը՝ օգտագործելով Իրանի ուղիներն ու հնարավորությունները»:

Այս հանդիպմանը ՌԴ Դումայի տրանսպորտի հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Մաքսիմովիչն իր գոհունակությունն է հայտնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտային ոլորտում երկու երկրների համագործակցության արագացման կապակցությամբ և ասել է.«Իրանի և Ռուսաստանի նախագահների կողմից Հյուսիս-Հարավ երկաթուղային անցման ավարտի մասին համաձայնագրի ստորագրումից հետո այս ոլորտում զգալի թռիչք է սկսվել»:

Մաքսիմովիչը մատնանշեց Իրանի և Ռուսաստանի մեծ կարողությունները երկաթուղային, ծովային, ավտոմոբիլային և օդային փոխադրումների ոլորտում և ասաց.««Իրանի ճանապարհ» նոր նախաձեռնությունը և Իրանի բացառիկ հնարավորությունները շահավետ կլինեն տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը երեկ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել և զրուցել է նաև Ռուսաստանի առաջին փոխվարչապետի հետ։

Այս հանդիպմանը կողմերն ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։

Երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը, Հյուսիս-Հարավ միջմայրցամաքային միջանցքում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման գործադիր միջոցառումների արագացումը և ծովային, ավտոմոբիլային, երկաթուղային և օդային տրանսպորտի արդյունաբերության շղթայի ավարտը բանակցությունների մյուս առանցքներից էին:

Փորձագետների կարծիքով՝ Հնդկաստանից Սանկտ Պետերբուրգ ապրանքներ ուղարկելու ընդհանուր երթուղիները մոտ 14500 կմ են, սակայն Իրանի միջանցքն այս երթուղու վրա կազմում է ընդամենը 7200 կմ, որի շահագործումը պահանջում է տարանցման ժամանակի 40%-ը և տրանսպորտային ծախսերի 30%-ը։ 

Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը ստորագրվել է մայիսի 17-ին՝ Թեհրանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարի միջև, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից հետո։