Մամուլի տեսություն - 20.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201642-Մամուլի_տեսություն_20.06.2023
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ Ռաիսին իր կառավարության արտաքին քաղաքականության հիմքում դրել է հարևանության դիվանագիտությունը, զարգացող համաշխարհային տերությունների հետ հարաբերությունները և միջազգային ասպարեզում բազմակողմանիությանն աջակցելը, ինչը հաջող է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2023 13:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 20.06.2023

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ Ռաիսին իր կառավարության արտաքին քաղաքականության հիմքում դրել է հարևանության դիվանագիտությունը, զարգացող համաշխարհային տերությունների հետ հարաբերությունները և միջազգային ասպարեզում բազմակողմանիությանն աջակցելը, ինչը հաջող է եղել:

Քեյհան օրաթերթ

Իրանը առանց ՀԳՀԾ-ի դարձել է տարածաշրջանի դիվանագիտության կենտրոն

13-րդ կառավարությունը մի քանի անգամ բարձրացրել է Իրանի փոխգործակցության մակարդակը տարածաշրջանի երկրների հետ, և այս մոտեցումը, բացի քաղաքական դիրքի բարելավումից, ունեցել է նաև տնտեսական բազմաթիվ ձեռքբերումներ։

Ռաիսին իր արտաքին քաղաքականությունը հիմնել է հարեւանության դիվանագիտության, զարգացող համաշխարհային տերությունների հետ հարաբերությունների և միջազգային տարածքում բազմակողմանիության աջակցության վրա:

Այաթոլլահ Ռաիսիի կառավարության վերջին երկու տարիների ջանքերը՝ եղել են լայնածավալ հարաբերություններ հաստատելու այն երկրների հետ, որոնց հետ հաղորդակցվելու կարողությունները նոր դարաշրջան են սկսել Իրանի արտաքին քաղաքականության մեջ և փոխել նրա համար միջազգային ասպարեզի պայմանները:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ամիր Աբդոլլահյան. Իրանի հարևանները շահում են կարևոր տնտեսական, առևտրային և քաղաքական կարողություններից

Իրանի ԱԳ նախարարը Կատար և Օման կատարած իր այցի մասին գրել է. «Իրանի հարևանները շահում են կարևոր տնտեսական, առևտրային և քաղաքական կարողություններից»:

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, ով մեկնել է Դոհա՝ հանդիպելու և զրուցելու Կատարի պաշտոնյաների հետ, մի թվիթում գրել է. «Հարևանների հետ հարաբերությունների շարունակական զարգացումը կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքականության դոկտրինի հիմնական առանցքներից մեկն է»։

 

Վաթանե Էմրուզ

Արաբական կոալիցիայի հարձակումների հետեւանքով 8000 եմենցի երեխա է զոհվել

Եմենի մարդու իրավունքների նախարարությունն ընդգծել է, որ Եմենի պատերազմից ամենաշատը տուժել են երեխաները՝ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ագրեսոր արաբական կոալիցիայի հարձակումների սկսվելուց ի վեր։

Եմենի Մարդու իրավունքների նախարարության խոսնակ Արիֆ Ալ-Ամիրին հայտարարել է. «Եմենի վրա պարտադրված պաշարման պատճառով Եմենի երեխաները ապրում են ցավի և տառապանքի ամենածանր վիճակում և կրում են հոգեկան և ֆիզիկական վնասվածքներ ինշպես նաև առողջապահության պակաս, սպանություններ, տեղահանումներ և ոտնահարվում են իրենց բոլոր իրավունքները, որոնք նախատեսված են միջազգային օրենքներով և պայմանագրերով»:

 

Էթելաաթ օրաթերթ

Լը Դրիանը նշանակվել է Լիբանանի նախագահութեան փակուղին լուծելու գործում

Լիբանանի նախագահական գործի բարդ փակուղին պատճառ դարձավ, որ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և Ֆրանսիայի նախագահի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լը Դրիանը իր առաքելությունը սկսի Բեյրութում։

Անցյալ ուրբաթ Լը Դրիանը զրուցեց Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ Լիբանանի գործի մասին և կիսվեց վերջին ամիսների ընթացքում Լիբանանի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքներով։ Լը Դրիանը տեղեկացվել է նաև Էմանուել Մակրոնի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամադ բեն Սալմանի միջև Լիբանանի գործով բանակցությունների մասին։

 

tert.am

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի:Ինչպես գրում է ԲելՏԱ-ն, նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։

Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, ասել է Լուկաշենկոն:

«Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։«Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է Լուկաշենկոն:Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքից  «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։

 

tert.am

Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա. Արտակ Բեգլարյանը հրապարակել է Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական զրահամեքենաների լուսանկարները

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, և այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:

Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:

Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, և բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:

Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից և մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկարներ:

 

news.am

Պուտինն ասաց՝ կրակի դադարեցման համար կարելի է հանձնել 5 շրջանները․ Նիկոլ Փաշինյան

Ինչու ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղց Շուշիի անկման գործընթացը. Էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ժճնշումը  մարտունու վրա եւ որ ամենակարեւորն է, մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցած հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա կարեւոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարեմ, որ Հայաստանը  պատրաստ է գնալ կոմպրոմիսների եւ  օգտվելով այս առիթից ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել  հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար:  Ասացի, որ համաձայն եմ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է  լինի կրակի դադարեցումը: Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած  դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները,  որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան  տեղի ունեցած իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա  ասաց, որ խոսել է  Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ  հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ:

 

news.am

Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան:

 

Yerevan.today

Եթե Փաշինյանը գիտեր Շուշիի անկման մասին, ինչո՞ւ էր գրում, որ մարտերը շարունակվում են. Հարց՝ Անդրանիկ Քոչարյանին

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը կրկին կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով։

Հարցին, թե ինչու էր նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանն ասում, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, եթե ամսի 7-ին արդեն Շուշիի ճակատագիրը պարզ էր, Քոչարյանն ասաց, որ այդ օրերին Շուշիից եկող տեղեկությունները եղել են հակասական։

 

Yerevan.today

Դեսպանների այցից հետո էլ են ադրբեջանցիները կրակել Երասխի գործարանի ուղղությամբ. Տիրան Հակոբյան

Մենք Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշների բարձրացումով արձանագրում ենք, որ այստեղից չենք գնալու, եւ շարունակելու ենք գործարանի կառուցումը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երասխ բնակավայրում լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը:

«Մենք չենք ենթադրում, որ դրոշների բարձրացնելը մեզ ռազմական պաշտպանություն է տալու եւ այլն, դա ուղղակի արձանագրությունն է մեր տնօրենների խորհրդի որոշման: Մենք դրոշների բարձրացումով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու եւ շարունակելու ենք գործարանի կառուցումը»,- ասաց Տիրան Հակոբյանը: