Մամուլի տեսություն – 22.06.2023
Իրանը նախատեսում է արտադրել 20,000 մեգավատ միջուկային էլեկտրաէներգիա՝ իր էլեկտրաէներգիայի ներմուծման կարիքները հոգալու և նույնիսկ ներքին էլեկտրաէներգիան արտահանելու համար:
Քեյհան օրաթերթ
Այսօր ոչ ոք չի կարող կանխել Իրանի ներմուծումն ու արտահանումը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հայտարարելով, որ այսօր ոչ ոք չի կարող խոչընդոտել Իրանի ներմուծումն ու արտահանումը ասաց. «Այսօր ամենաանվտանգ նավագնացությունները պատկանում են այն վայրին, որտեղ բարձրացվում է Իրանի դրոշը»։
Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին «Աշխարազորային դասախոսների ազգային օրվա» արարողության ժամանակ ասել է. «Արևմուտքը կարծում է, որ յուրաքանչյուր ազգի ինքնությունը կախված է նրա մտքի և մտածողության տեսակից, և յուրաքանչյուր ժողովուրդ այն է, ինչ մտածում է»: Եթե ազգի քաղաքական միտքը ձևավորվում է արևմուտքից որպես ներմուծվող արտադրանք, ապա այս ազգի ինքնությունը դառնում է արևմտյան։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր մտքի արձագանքն է, և սա մեր իրական նոր մարտադաշտն է: Աշխարհագրությունը և մտքի տարածքն այն է, ինչին ուզում է հասնել թշնամին» :
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Իրանի կառավարության ծրագիրն է՝ 20 հազար մեգավատ միջուկային էլկտրաէներգիա արտադրել
Իրանի առաջին փոխնախագահը Բուշեհրի ատոմակայանի պահանջներին ու զարգացմանն առնչվող հանդիպմանը, հայտարարել է 20000 մեգավատ ատոմային էլկտրաէներգիա արտադրելն՝ կառավարության լուրջ պլանավորման մի մասն է և շեշտել այդ էլեկտրակայանի նոր փուլերի իրականացման արագացումը։
Այս հանդիպմանը Մոհամադ Մոխբերը Իրանի հեղինակության գործոններից է համարել երկրի միջուկային առաջընթացը և ընդգծել է. «Գերագույն առաջնորդի շեշտադրումը երկրի միջուկային առաջընթացի վրա ուղղված է երկրի հեղինակության բարձրացմանն ու զարգացման գործընթացն արագացնելն»։
Էթելաաթ օրաթերթ
ԱՄՆ. Մոնաֆեղին խմբակցությունը Իրանի ժողովրդի ներկայացուցիչները չեն: Մենք աջակցում ենք Ալբանիայի ոստիկանության հարձակումը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որ աջակցում է Ալբանիայի կառավարության գործողություններին՝ որը ուղղված է այս երկրում մոնաֆեղին խմբակցության անօրինական և ահաբեկչական աշխատանքներին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասված. «ԱՄՆ-ը տեղյակ է, որ Ալբանիայի ոստիկանությու՝նը երկու օր առաջ դատարանի որոշմամբ մտել է Դուրես ծովափնյա քաղաքի մոնաֆեղին խմբակցության համալիր։ «Մենք աջակցում ենք Ալբանիայի կառավարության իրավունքին՝ հետաքննելու իրենց սահմաններում ցանկացած պոտենցիալ անօրինական գործողություն»,- գրված է հայտարարության մեջ։
Ջավան օրաթերթ
Նեթանյահուի վախը Արևմտյան ափի դիմադրությունից
Բնակիչների դեմ Ռամալլահում նահատակ գործողությունից հետո Հորդանան գետի արեւմտյան ափում լարվածությունը թեւակոխել է նոր փուլ, և դիմադրության խմբերը զգուշացրել են սիոնիստներին, որ բոլոր տարբերակները սեղանին են թշնամուն դիմակայելու համար: Նեթանյահուն, ով ուժով՝ չկարողացավ կանգնեցնել դիմադրության խմբերին, դեմ է Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ ցանկացած ռազմական գործողության, ինչը ցույց է տալիս, որ նա վախենում է վերսկսված պատերազմի հետևանքներից։
tert.am
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, զինծառայող է վիրավորվել
Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը։
Հայտնում են ՊԲ-ից։
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
tert.am
Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսել է Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորման հավանականության մասին
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը TRT Haber-ի ուղիղ եթերում անդրադարձել է Սիրիայի, Եգիպտոսի, Հայաստանի հետ խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման հավանականությանը, այն դեպքում երբ պաշտոնական Անկարան ներկայումս այդ երկրների հետ գտնվում է կարգավորման գործընթացի մեջ, գրում է ermenihaber.am-ը:
«Մեր նախագահի պաշտոնի ստանձման արարողությանը Հայաստանի վարչապետն այստեղ էր, նշանակում է ինչ-որ փնտրտուք կա, այստեղ էր Եգիպտոսի ներկայացուցիչը, Ծոցի երկրների․․․ Սկզբունքային առումով ձեր թվարկած, գուցե նաև չթվարկած երկրների (որոնց հետ քաղաքական խնդիր ունենք) ժողովուրդների հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է նա։
Քուրթուլմուշը, պնդելով, թե իբր իրենք թշնամանք չեն տածում վերոնշյալ երկրների ժողովուրդների նկատմամբ, նշել է.«Մեզնից չբխող պատճառներով լարվածություններ են եղել, եղել են կետեր, երբ հարաբերությունները խզվել են, եղել են ժամանակներ, երբ երկխոսություն չի եղել, սակայն ի վերջո, ձեր թվարկած երկրների և մյուս բոլոր երկրների ժողովուրդները մեր բարեկամներն են, մի մասը մեր հարևան, մի մասը մեր եղբայր երկրներն են։ Հետևաբար Թուրքիայի ակնկալիքներից է այն, որ որպես այստեղի ժողովուրդների հետ բարեկամության բնական արդյունք առկա քաղաքական հարցերն արագորեն հարթվեն, այդ հարցերը դուրս բերվեն օրակարգից և, ի շահ երկրների ժողովուրդների, երկկողմ հարաբերություններն ամրապնդվեն»։
armenpress.am
Շրջափակումը չվերացնելու դեպքում Բաքվի դեմ պետք է կիրառվեն 907-րդ լրացմամբ նախատեսված պատժամիջոցները. դեսպան Բրաունբեքը՝ Արցախի հարցով լսումներին
Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը Կոնգրեսում լսումների ժամանակ առաջարկել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:
Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ընթացքում բանախոսներն անդրադարձել են Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի աճին:
«120 000 քրիստոնյաներ խեղդվում են, շրջափակվում Ադրբեջանի կողմից: Դա հակասում է խաղաղության համաձայնագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, սակայն տեղի է ունենում», - ասել է Բրաունբեքը՝ հավելելով, որ այս ամենին աջակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դեսպան Բրաունբեքն առաջարկել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտ, որը հստակորեն կսահմանի Արցախի հայ բնակչության անվտանգությունը պաշտպանելու նվազագույն չափանիշները։ Նա նաև կոչ է արել, որ Արցախ այցելի Կոնգրեսի պատվիրակությունը: Բրաունբեքը, որ վերջերս է վերադարձել դեպի Հայաստան Philos Project-ի գլխավորած փաստահավաք առաքելությունից, հայտնել է, որ անցյալ շաբաթ իր և իր պատվիրակության մուտքն Արցախ արգելվել է։
«Քանի դեռ Ադրբեջանը չի վերացնել այդ շրջափակումը, նախագահի, վարչակազմի կողմից պետք է կիրառվեն 907-րդ լրացմամբ նախատեսված պատժամիջոցները, և դա պետք է տեղի ունենա հիմա, եթե նրանք չվերացնեն այս շրջափակումը», - շեշտել է նա:
«Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: 2002 թվականին Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
armenpress.am
Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար. վարչապետը լուծումներ առաջակեց
Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է սրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշմանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
«Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։
news.am
Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավարները սիրալիրություններ են փոխանակել Թվիթերում. հիշատակվել է Հայաստանի մասին
Ադրբեջանի ԱԳ նախարարը թվիթ է գրել, որում ուրախություն է հայտնել բրիտանացի գործընկերոջ՝ Ջեյմս Քլեւերլիի հետ Լոնդոնում, Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում ունեցած հանդիպման առիթով։
«Մենք գնահատել ենք համագործակցության ընդգրկումն ու պայմանավորվել կենտրոնանալ նոր ոլորտների վրա, այդ թվում էներգետիկայի։ Ընդգծել եմ Ադրբեջանի հավատարմությունը խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում՝ չնայած Հայաստանի ստեղծած մարտահրավերներին»,- գրել է Բայրամովը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, իր հերթին, պատասխանել է այս գրառմանը՝ Բաքվին երախտագիտություն հայտնելով Ուկրաինային հումանիտար աջակցության համար։
«Մեծ Բրիտանիան աջակցում է բարգավաճմանը, խաղաղությանը եւ անվտանգությանը Հարավային Կովկասում։ Հայաստանի հետ խաղաղության պատմական համաձայնագիրը հասանելիության սահմաններում է»,- նշել է Քլեւերլին։
news.am
Փարիզում պայթյունի հետեւանքով 37 մարդ վիրավորվել է, երկուսն անհետ կորել են
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ 37 մարդ վիրավորվել է նախօրեին Փարիզի V շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է BFM TV-ն։
Նախարարը հայտնել է, որ 4 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է։
Սա դեռ նախնական գնահատական է, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ներկայումս փլատակների տակ երկու անհետ կորածների համար ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով, հայտնում է Liberation թերթը։