Մամուլի տեսություն - 23.6.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201832-Մամուլի_տեսություն_23.6.2023
Միջազգային էներգետիկ գործակալությունը, ընդունելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների անարդյունավետությունը, գրել է. «Չնայած կոշտ պատժամիջոցներին, Իրանի նավթի օրական արդյունահանումն աճել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2023 14:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 23.6.2023

Միջազգային էներգետիկ գործակալությունը, ընդունելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների անարդյունավետությունը, գրել է. «Չնայած կոշտ պատժամիջոցներին, Իրանի նավթի օրական արդյունահանումն աճել է»:

Դոնյայե Էղթեսադ օրաթերթ

Իրանի եռակողմ բանակցություններն Արևմուտքի հետ - Եվրոպայի ու մոնաֆեղին խմբակցության հարաբերությունները կուլիսներում

Վերջին շաբաթների ընթացքում միջուկային բանակցությունները հերթական անգամ պատճառ են դարձել դիվանագիտական ​​երթևեկություններ՝ Թեհրանից դեպի Պարսից ծոցի արաբական մայրաքաղաքներ։

Հաղորդագրությունների փոխանակումը ոչ թե ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու և կողմերին 2015 թվականի տարբերակին վերադարձնելու համար է, այլ այս գործն ավելի քաոսային ​​չդարձնելու և առաջիկա ամիսներին Թեհրանի ու արևմտյան մայրաքաղաքների կարմիր գծերը որոշելու նպատակով է։

Հաղորդագրությունների փոխանակման այս նոր փուլի մեկնարկին զուգահեռ մենք ականատես ենք լինում Եվրոպայի առճակատմանը մոնաֆեղին կազմակերպության հետ և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նրանց անդամների սպանությանն ու վիրավորվելուն։

 

Իրան օրաթերթ

Միջազգային էներգետիկ գործակալությունը ընդունում է Իրանի նավթային պատժամիջոցների անարդյունավետությունը

Ընդունելով Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցների անարդյունավետությունը, Միջազգային էներգետիկ գործակալությունը գրել է. «Չնայած խիստ ֆինանսական պատժամիջոցներին՝ Իրանի նավթի օրական արդյունահանումը 2022 թվականին աճել է մոտ 130,000 բարելով, իսկ այս տարվա սկզբից՝ 350,000 բարելով»:

Այս գործակալության տվյալների համաձայն, Իրանի նավթի արտահանման հոսքը դեպի Չինաստան զգալի թվերով շարունակվում է, և Իրանը անցյալ տարվա երրորդ եռամսյակից սկսած ամեն օր շուրջ մեկ միլիոն բարել նավթ է արտահանում Չինաստան։

 

Մաշրեղ օրաթերթ

Ամերիկյան հրատարակության զեկույցը նահատակ Սոլեյմանիի դերի մասին Իրանի և Սաուդյան Արաբիայի հաշտեցման գործում

Ամերիկյան «Zee» ամսագիրը գրել է. «Մոհամադ բեն Սալմանը, ըստ ամենայնի, վերջերս ավելի լավ խորհրդատուներ է վարձել»։

Եմենում կրած պարտությունից հետո և Իրանի հետ տարածաշրջանային մրցակցությունում սաուդցիները Չինաստանի միջնորդությամբ հաշտության ձեռք մեկնեցին Թեհրանին։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս տեղի ունեցած հաշտեցումը, Չինաստանի աներևակայելի միջնորդությամբ, զարմանալի, կամ առնվազն տհաճ էր բազմաթիվ միջազգային դերակատարների՝ այդ թվում Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելքում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի համար: Սակայն այս հաշտեցման հիմքերը դրվել են տարիներ առաջ՝ հեռատեսության շնորհիվ։

Եմենում հաղթանակի հիասթափությունից և Սիրիայում ապստամբների պարտության վստահությունից հետո, սաուդցիները անդարդարձան տարածաշրջանում նոր հավասարումները և հաշտության ձեռք մեկնեցին Իրանին։

Թեև Վաշինգտոնը փորձեց կանխել այս հաշտեցումը Սոլեյմանիի սպանությանբ, սակայն վերջապես մի նոր Էջ բացվեց Մերձավոր Արևելքի պատմության մեջ:

 

news.am

Հայաստանը պետք է աշխարհագրական իր եզակի դիրքն օգտագործի հօգուտ իր շահերի. Նյու Յորքում ավարտվել է Orion Summit 2023-ը

Հայաստանը յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի և պետք է սկսի օգտագործել այն իր շահերի համար՝ զարգացնելով առևտուրը և այլ կարևոր ոլորտներ։ Նյու Յորքում տեղի ունեցած Orion Summit 2023-ի ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Ելույթ ունենալով «Ջուղայի թվային ցանց» թեմայով քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Նյու Յորքի Հարվարդ ակումբում (Harvard Club)՝ փոխնախարարը նշեց, որ մանկության տարիներին հաճախ է նայել աշխարհի քարտեզին և տարակուսել՝ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը գտնվում է նման վայրում՝ երկու թշնամի հարևանների միջև։ Մեկ այլ հարևան Իրանն է, որի հետ Հայաստանը նույնպես սահման ունի, բայց ստացվում է, որ պատժամիջոցների պատճառով այն կիսափակ է։ Հայաստանի միակ «ելքը» դեպի արտաքին աշխարհ Վրաստանն է, բայց այնտեղ էլ այլ խնդիրներ կան։ Իսկ ծովային ենթակառուցվածքներ և նավահանգիստներ Հայաստանը չունի։   

 

news.am

Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ

Հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Զ. Առաքելյանի տան տանիքը:

 

tert.am

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը․

«Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։

Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

 

tert.am

Ռուս զինվորներն իներտ են, եվրոպական կառույցների արձագանքը՝ անհամարժեք. Նատալի Լուազոն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Երեկ հետևել եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության պարեկությանը. մենք տեսել ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական փակումը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, որն այցով գտնվում էր Հայաստանում:«Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ կտրված է ամեն ինչից: Ռուս զինվորները, որոնք պետք է նրանց պաշտպանեն, իներտ են. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ճշգրիտ փաստագրում է իրավիճակը, և Հայաստանը ողջունում է դրա ներկայությունը։ Այսպիսով, եվրոպական կառույցները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին: Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին և նկատվող ռազմական լարվածությանը», -գրել է պաշտոնյան։

 

armenpress.am

Ադրբեջանն Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել է բետոնե արգելապատնեշով

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:

Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

armenpress.am

Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-gov.am կայքէջից։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝  Նազելի Բաղդասարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։