Մամուլի տեսություն - 24.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i201862-Մամուլի_տեսություն_24.06.2023
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով՝ 13-րդ կառավարությունը նախատեսում է առաջիկա երկու տարվա ընթացքում ավարտել Իրանի արևմտյան հատվածի Հյուսիս-Հարավ միջանցքի մնացած հատվածը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2023 11:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 24.06.2023

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի խոսքով՝ 13-րդ կառավարությունը նախատեսում է առաջիկա երկու տարվա ընթացքում ավարտել Իրանի արևմտյան հատվածի Հյուսիս-Հարավ միջանցքի մնացած հատվածը։

Քեյհան օրաթերթ

մոնաֆեղների դասը արևմուտքի համար

Տեղի են ունեցել կարևոր զարգացումներ, որոնցից ամենամեծը Ալբանիայի կառավարության գործողություններն էին մոնաֆեղների հետ և Աշրաֆ ճամբարի ավերումը, և ավել ուշ ամերիկյան կառավարության պաշտպանությունը ալբանյաի ոստիկանության գործողություններից։

Վերջին 40 տարիների ընթացքում Ամերիկայի և Իրանի միջև հակամարտությունում մոնաֆեղները, չնայած իրենց ստորությանը եղել են Վաշինգտոնի ամենակարևոր գործիքը։ Այս տասնամյակների ընթացքում մոնաֆեղների մատուցած ծառայությունները Ամերիկային, Իսրայելի ռեժիմին, Եվրոպային և տարածաշրջանի որոշ երկրներին ընդեմ ԻԻՀ, չեն կարող համեմատվել որևէ այլ խմբի հետ։

Շուրջ 17,000 Իրանի քաղաքացիների սպանությունը, ռազմական ներխուժումը Իրանի սահմաններ, երկրի զգայուն արդյունաբերական օբյեկտներից հատուկ տեղեկությունների տրամադրումը Ամերիկային, ներառյալ միջուկային արդյունաբերության մասին, մասնակցել Իրանում դիվերսիոն և սպանության գործողություններին այս խմբավորումը առանձնացնում է Իրանին ընդդիմացող այլ խմբերից։

 

Վաթանե էմրուզ օրաթերթ

Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքների պատրաստում

Իրանի արևմտյան հատվածի Հյուսիս-Հարավ միջանցքի մնացած մասը կավարտվի Արևմտյան Ատրպատական նահանգում 13-րդ կառավարության միջոցով։

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը նշել է, որ ԻԻՀ համար Արևմտյան Ատրպատական նահանգի միջոցով Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդումը կարևոր է, և 13-րդ կառավարությունում կավարտվի երկրի արևմուտքում գտնվող հյուսիս-հարավ միջանցքի մնացած մեկ երրորդի 20 տոկոսը:

Էթելաաթ օրաթերթ

Սաուդյան Արաբիան շուտով հսկայական ներդրումներ կկատարի Իրանում

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի Թեհրան կատարած կարևոր այցից և հարաբերությունների ամրապնդման նպատակով Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդոլ Ազիզի Իրանի նախագահին Ռիադ այցելելու հրավերից մի քանի օր անց՝  սաուդցի պաշտոնյան մեկնաբանել է Ռիադի որոշումը և Հայտարարել է Իրանում հսկայական և ծավալուն ներդրումների մասին:

Սա, Սաուդյան Արաբիայի վերջին քաղաքական ամրապնդման գործողությունների հետ մեկտեղ, նաև կարող է մեծ քայլ լինել բարեկամության խորացման և տարածաշրջանում Իրանի տնտեսության ամրապնդման համար:

 

Ջավան օրաթերթ

Թել Ավիվի լռությունը «Հերցլիայի» առեղծվածային պայթյունից առաջ

Հերցլիայում տեղի ունեցած ենթադրյալ պայթյունից 24 ժամ անց, որը սարսափի ու անապահովության ալիք է բարձրացրել գրավյալ տարածքներում, սիոնիստները փորձել են հնարավորինս թույլ չտալ միջադեպի քննարկում տեղի ունենալ՝ հրապարակելով զինվորականների պայթյունի մասին ոչ այնքան ստույգ լուրեր:

Դեպի Հորդանան գետի արեւմտյան ափի ամենահեռավոր հատվածներ դիմադրության շրջանակի շարունակական ընդլայնման ստվերում, սիոնիստական ​​լրատվամիջոցների կողմից հրապարակված զեկույցները վկայում են, որ Սիոնիստական ​​ռեժիմը ակնկալում  է անվտանգության իրավիճակի վատթարացում:

 

tert.am

Սա հարված է թիկունքից․ իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը․ Պուտինը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)

Իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը։ Այս մասին ՌԴ բնակչության ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ բոլոր գործողությունները, որոնք պառակցում են միասնությունը, ուրացում է ժողովրդին և հարված թիկունքից։ Նրա խոսքով՝ ներքին խժդժությունները մահացու սպառնալիք են պետականության ու ժողովրդի համար, ուստի իրեն պատասխանը լինելու է շատ դաժան։

Իր տեսաուղերձում նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կանգնած են ռազմական ապստամբության հետևում, անխուսափելիորեն պատժվելու են։

«Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար բռնել է դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստել է զինված ապստամբություն, բռնել է շանտաժի և ահաբեկչական մեթոդների ճանապարհը, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու ինչպես օրենքի, այնպես էլ մեր ժողովրդի առաջ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ զինված ուժերն արդեն իսկ ստացել են համապատասխան հանձնարարականները։

Իր ելույթում Պուտինը կոչ է արել դադարեցնել մասնակցությունը ռազմական ապստամբությանը բոլոր նրանց, ում փորձում են ներքաշել դրա մեջ։

«Դիմում են նաև նրանց, ում խաբեությամբ կամ սպառնալիքներով ներքաշել են հանցավոր արկածախնդրության մեջ, դրդել ծանր հանցագործության՝ զինված ապստամբության ճանապարհը բռնել», - ասել է Ռուսաստանի ղեկավարը, - «Նա, ով կազմակերպել ու նախապատրաստել է այս ռազմական ապստամբությունը, ով զենք է բարձրացրել իր զինակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին և պատասխան է տալու դրա համար։ Իսկ բոլոր նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, կոչ եմ անում չանել ճակատագրական, ողբերգական ու անդառնալի սխալ, այկ անել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարել մասնակցել հանցավոր գործունեությանը»։

 

news.am

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ.Արցախի ԱՆ

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:

Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

news.am

Մեդվեդեւը կոչ է արել համախամբվել Պուտինի շուրջ

Պառակտումը եւ դավաճանությունը մեծ ողբերգության, տիեզերական աղետի տանող ճանապարհ են։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։

«Այժմ ամենագլխավորը արտաքին եւ ներքին թշնամու հանդեպ հաղթանակի համար, որը տենչում է բզկտել մեր Հայրենիքը, մեր պետության փրկության համար՝ նախագահի, երկրի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ համախմբվելն է։ Պառակտումը եւ դավաճանությունը մեծագույն ողբերգության, տիեզերական աղետի տանող ճանապարհ են։ Մենք դա թույլ չենք տա։ Թշնամին կջախջախվի։ Մենք կհաղթենք»,- նշել է նա։

 

armenpress.am

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ 

 

armenpress.am

Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով:

Ավելի վաղ, հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր մտցվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում։

 

armenpress.am

Վորոնեժի մարզպետը հաստատել է, որ ուղղաթիռների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայում

Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը հաստատել է, որ ուղղաթիռների հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել նավթաբազայում։

«Վորոնեժի Դիմիտրովի փողոցի նավթաբազայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում աշխատում են ավելի քան 100 հրշեջ և 30 միավոր տեխնիկա: Զոհեր, նախնական տվյալներով, չկան», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ալեքսանդր Գուսևը։

 Նախնական տվյալներով ՝ հրդեհը տեղի է ունեցել ուղղաթիռներից հասցված հարվածի հետեւանքով։