Մամուլի տեսություն – 29.06.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i202204-Մամուլի_տեսություն_29.06.2023
Իրանի իշխանությունների և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի կառավարության պաշտոնյաների միջև վերջին հեռախոսազրույցները վկայում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության վրա Իրանի շեշտադրման մասին։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունիս 29, 2023 15:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 29.06.2023

Իրանի իշխանությունների և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի կառավարության պաշտոնյաների միջև վերջին հեռախոսազրույցները վկայում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության վրա Իրանի շեշտադրման մասին։

Ջամե Ջամ օրաթերթ

Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Իրանի դիվանագիտական ջանքերը

 

Նախագահ Ռաիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, ինչպես նաև Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը ուղղված են հարևանների հետ համագործակցության զարգացման 13-րդ կառավարությունների քաղաքականության ամրապնդմանը:

Փաստորեն, այս շփումները ցույց են տալիս, որ հարեւան երկրների հետ հարաբերությունների ամրապնդման 13-րդ կառավարության հարեւանության քաղաքականությունը դիտվում է որպես երկարաժամկետ ռազմավարական մոտեցում և չպետք է դիտարկվի որպես կարճաժամկետ մարտավարական գործողություն։

Իրանի իշխանությունների և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի կառավարության պաշտոնյաների միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցները շեշտադրում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա, ինչը, իհարկե, վկայում է այն մասին, որ որոշ երկրներ փորձում են բացասական վերաբերմունք ունենալ Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վրա, և, իհարկե, պետք է զգույշ լինել նման մոտեցումներից։

Ջավան օրաթերթ

Արևմուտքի ձախողումը արաբական երկրներին օգնելու հարցում

 

Ray Alyoum թերթը իր զեկույցում մատնանշելով է արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի ձախողմանը` արևմտյան երկրների՝ հատկապես Սաուդյան Արաբիային, Ռուսաստանի նախագահի դեմ հեղաշրջման գործում ներգրավելու հարցում  գրել է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին  գահաժառանգ արքայազն Մոհամադ բեն Սալմանի վերջին կոչից հետո Սաուդյան Արաբիան ցույց տվեց, որ գործում է անկախ իր քաղաքական որոշումներում՝ Մոսկվայի դեմ ապստամբելու Վագների զինվորական հրամանատարի անհաջող փորձից հետո»։

Իրան օրաթերթ

«ԲՐԻԿՍ»-ը նոր փող է փնտրում.  Լուրջ մարտահրավեր ԱՄՆ դոլարի համար

 

Համաշխարհային զարգացող տնտեսությունների կազմակերպության անդամ երկրները, որոնք հայտնի են որպես BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), պատրաստվում են օգոստոսին հանդիպել Հարավային Աֆրիկայում և իրենց օրակարգում դնել դոլարիզացիայի հարցը։

Հարավային Աֆրիկայում կայանալիք իրենց գագաթնաժողովում BRICS-ի երկրները փորձելու են մարտահրավեր նետել ավանդական արևմտյան հեգեմոնիային նոր արժույթի ստեղծման միջոցով:

Մինչ BRICS-ի երկրները ավելի քան մեկ տասնամյակ ձգտում էին նվազեցնել իրենց կախվածությունը դոլարից, Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արագացրել են այս գործընթացը:

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի նավթի նախարար. «Տոտալն» ու «Շելն» այսօր ապշած մնացել են

 

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին ասել է. «Այսօր Total-ը և Shell-ը մնացել են ապշած, որ իրանցի փորձագետները 20 ամսում շահագործման են հանձնել Հարավային Փարս-ի 11-րդ փուլը»:

tert.am

ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը

 

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունը։

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։

Ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

Դեսպան Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով Վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։ Ընդգծել է, որ Վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև Վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։

tert.am

Ֆրանսիայում տասնյակ ոստիկաններ և ժանդարմներ վիրավորվել են գիշերային անկարգությունների ժամանակ. բերման է ենթարկվել 150 մարդ

 

Ֆրանսիայում տասնյակ ոստիկաններ և ժանդարմներ վիրավորվել են գիշերային անկարգությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանության պատճառով, RMC ռադիոկայանի եթերում ասել է հանրապետության ՆԳՆ խոսնակ Քամիլ Շեզը։

«Մենք չէինք ցանկանում, որ երկու կողմից մեծ թվով տուժածներ լինեին: Այս գիշեր բռնության տարածումը հատկապես ուժեղ էր՝ չնայած 2000 ոստիկանի և ժանդարմի ծայրահեղ մոբիլիզացիային ամբողջ Ֆրանսիայում», - ասել է Շեզը։

Մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո սկսված անկարգություններն ամբողջ երկրում 150 մարդու բերման ենթարկելու պատճառ են դարձել:

Աջ կենտրոնամետ Հանրապետական կուսակցության առաջնորդ Էրիկ Սիոտտին Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել գիշերային անկարգություններից հետո։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

Նա ընդգծել է, որ խուլիգանների խմբերը փորձել են «սպանել ոստիկաններին» և հարձակվել այլոց տների, ինչպես նաև կոմիսարիատների ու քաղաքապետարանների վրա։ Սիոտտիի խոսքով՝ հասցվել է մի քանի միլիոն եվրոյի վնաս:

tert.am

Արցախում ադրբեջանական ապրանք չեն վաճառում. ԱԱԾ-ն ձերբակալել է սոցցանցում գրառում կատարողին

 

Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում "մադե ին ադրբեջան" Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:

«Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղագրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Գ.Պ.-ն ձերբակալված է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

armenpress.am

Արևային էներգետիկան թեև հեռանկարային է, բայց չի կարող փոխարինել ատոմային էներգետիկային․մասնագիտական տեսակետներ

 

Փորձագետների կարծիքով՝ արևային էներգետիկան Հայաստանում իսկապես հեռանկարային է, սակայն ունի փոխլրացնող բնույթ և տնտեսական, տենիկական, տեխնոլոգիական հնարավորություններով, անշուշտ, չի կարող փոխարինել ատոմային էներգետիկային։

«Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին՝ այս տեսակետը հայտնեցին ՄԱԿ–ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը և Կայուն զարգացման ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Հայկ Բադալյանը։

«Արևային էներգետիկա ասելով՝ նկատի է առնվում հիմնականում ֆոտովոլտաիկ պանելների օգտագործումը, այսինքն՝ արեգակնային լույսի ուղիղ փոխակերպումն էլեկտրականության։ Արևային էներգետիկան հեռանկարներ ունի Հայաստանի այն բնակավայրերի համար, որոնք միացված չեն կենտրոնացված ցանցին կամ գտնվում են դժվարհասանելի վայրերում՝ աշխատելով մեկուսի պայմաններում։ Նման դեպքերում արևային ֆոտովոլտաիկ պանելների առկայությունն, իրոք, արդարացված է ու արդյունավետ։ Իսկ ինչ վերաբերում  է մեծ էներգետիկային, ապա ընդհանուր հաշվեկշռում արեգակնային կայանների կշիռն այդքան էլ մեծ չէ, քանի որ Հայաստանը գտնվում է այն երկրների ցանկում, որոնք ունեն լավ զարգացած ու կենտրոնացված էլեկտրամատակարարման համակարգ, որում արեգակնային պանելները մրցունակ չեն և դեռ երկար ժամանակ մրցունակ չեն լինի»,- ասաց Մարջանյանը։

armenpress.am

Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում․ ՀՀ վարչապետ

 

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 29-ի նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները։ Եվ պետք է արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 13,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերությունը աճել է 5,3 տոկոսով, շինարարությունը՝ 18,4 տոկոսով, առևտուրը՝ 28,6 տոկոսով, ծառայությունները՝ 12,3 տոկոսով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսին նույնպես շատ բարձ տնտեսական ակտիվություն էր արձանագրվել՝ 10,8 տոկոս աճ։

armenpress.am

ԵԽԽՎ-ի բանաձևը կարևորագույն փաստաթուղթ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային ուշադրությունը մեծացնելու առումով. վարչապետ

 

Ադրբեջանի կողմից իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականությունը ավելի ու ավելի տեսանելի է դառնում  միջազգային  հանրության կողմից, ինչի ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված 2256 բանաձևն է։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ 2256 բանաձևի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ Վեհաժողովը չափազանց անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին մերժել նման հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ինչպես ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ հանրային և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կիրառվող, այնպես էլ ատելության, հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Նույն բանաձևի 8-րդ կետում Վեհաժողովն արձանագրում է, որ ներկա անկայուն իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իր տներն ու համայնքները։

«Այս համատեքստում Վեհաժողովը հրատապ կոչ է անում լուծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության խնդիրները Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև խաղաղության իրականացման ցանկացած մեխանիզմում չեզոք մեխանիզմի ներգրավվածության միջոցով։