Մեկնաբանություն- Խտրականությունն ու ռասիզմը լուրջ ճգնաժամ են առաջացրել Եվրոպայում
Եվրոպայում ռասիստական և խտրական քաղաքականության շարունակվելն ու սրվելը եվրոպացիների համար դարձել է լուրջ քաղաքական-սոցիալական ճգնաժամ, այնպես որ վերջին ամիսներին բողոքի ցույցեր անցկացնելով, մեծ թվով եվրոպացիներ կոչ են արել դադարեցնել այդ քաղաքականությունը։
Սոցիալական ճգնաժամերի աճը պատճառ է դարձել, որ եվրոպական իշխանությունները գործնականում ընդունեն այդ քաղաքականության գոյությունը: Այնպես որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցն իր ելույթում խոստովանեց .«Ցավոք, ռասիզմը Գերմանիայում իրականություն է: Իրականություն, որը գերմանացիները պետք է միասին հաղթահարեն»:
Եվրոպացիների համար ռասիզմը լուրջ խնդիր է դարձել: Ռասայական խտրականության տարածումը եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Բրիտանիայում և Գերմանիայում, վերջին ամիսներին սոցիալական դժգոհության սրման պատճառ է դարձել։ Այս խնդիրները, տնտեսական խնդիրների և քաղաքական դժգոհությունների սրման հետ մեկտեղ, եվրոպական որոշ երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, լուրջ ճգնաժամի են հանգեցրել:
Եվրոպական երկրների մեծ մասի, ներառյալ Ֆրանսիայի օրենքների համաձայն, ոչ ոք իրավունք չունի մաշկի գույնի, ռասայի, կրոնի, տարիքի և հաշմանդամության պատճառով մարդկանց զրկել սոցիալական, քաղաքական և տնտեսական իրավունքներից: Բայց արևմտյան երկրների ներկայիս իրականությունը ցույց է տալիս, որ այդ օրենքները հիմնականում մնում են թղթի վրա։ Իրականում եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, այլ կերպ են գործում:
Այնպես որ ռասայական խտրականության դեմ ոչ կառավարական կազմակերպությունն ասում է, որ աֆրիկյան և արաբական ծագում ունեցող Ֆրանսիայի քաղաքացիներն այս երկրում ռասիզմի հիմնական զոհերն են։ Վերջին օրերին Ֆրանսիայի ոստիկանության կողմից ալժիրական ծագումով երիտասարդ Նաել Մարզուկի սպանությունը, Ֆրանսիան կրկին վերածեց հակառասիստական ցույցերի համատարած թատերաբեմի։
Այժմ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու այս քաղաքականության դեմ, իսկ վերջին մի քանի օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներ բողոքի ցույցերի և ցուցարարների հետ ոստիկանության բախումների թատերաբեմ են եղել: Այս բողոքի ցույցերը գործնականում կաթվածահար են արել Ֆրանսիան և եվրոպական մյուս երկրները ևս ստիպված արձագանքել են այդ դեպքերին: Այնպես, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Փֆայզերը խոստովանել է, որ այս երկրում շատ մուսուլմաններ տառապում են խտրականությունից, և այս հարցը մեծացնում է ատելությունը հասարակության մեջ։
Հրապարակված զեկույցները ցույց են տալիս, որ եվրոպական երկրներում շատ սևամորթ ներգաղթյալներ խստորեն վերահսկվում են ոստիկանության կողմից, և այդ մարդկանցից շատերը ծեծի են ենթարկվում ոստիկանների կողմից՝ առանց հանցագործությունն ապացուցելու։ Բացի այդ, որոշ եվրոպական երկրներում սևամորթները դասվում են ավելի ցածր աշխատանքային կատեգորիաներում, և նրանցից շատերը չեն վարձատրվում՝ ըստ իրենց աշխատանքային դիրքի:
Այս համատեքստում ռասիստական այս պահվածքից զերծ չեն մնացել նույնիսկ այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսին է «Ռեալ Մադրիդի» 22-ամյա սեւամորթ բրազիլացի աստղ Վինիսիուսը։
Մյուս կողմից, Եվրոպայում իսլամատյացության տարածումը պատճառ է դարձել, որ մուսուլմանները բախվեն ոչ միայն խտրականության, այլև անապահովության: «Իսլամական մարդու իրավունքների հանձնաժողովի» հետազոտությունը ցույց է տալիս, որ Բրիտանիայի մուսուլմանների ութսուն տոկոսը կարծում է, որ իրենք իսլամաֆոբիայի զոհ են։ Բրիտանիայի Աշխատանքի ազգային կենտրոնի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ Բրիտանիայում աշխատող 10 մուսուլմաններից 7-ը ասել է, որ իրենց նկատմամբ հակաիսլամական վերաբերմունք է դրսևորվել:
Անհավասարությունը, խտրականությունը և բազմաթիվ սոցիալական հիասթափությունները Եվրոպայում դարձել են համատարած բողոքի գործոն, որոնք երբեմն հանգեցնում են ավերածությունների և քաոսի: Միջադեպ, որն իր արմատներն ունի ցուցարարների կուտակված պահանջների նկատմամբ եվրոպացի պետական այրերի անտարբերության մեջ։