Մամուլի տեսություն - 04.07.2023
Իրանի մշակութային շաբաթների անցկացումը սահմաններից այն կողմ նպատակ ունի կայունացնել հյուրընկալող երկրի քաղաքացիների մտավոր հայացքը Իրանի բնության և կարողության նկատմամբ՝ հակաիրանական սուտը կանխելու համար։
Քեյհան օրաթերթ
Արևմտյան կառավարությունների վախը, ֆրանսիայի խռովությունները տարածվելուց դեպի ամբողջ Եվրոպա
Թեև Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են՝ չնայած ոստիկանական ու զորանոցային և ինտերնետի ու սոցիալական ցանցերի սահմանափակումների միջավայրում, սակայն որոշ եվրոպական պաշտոնյաներ և լրատվամիջոցներ ասում են, որ «իրավիճակը մտահոգիչ է» և «հնարավորություն կա, որ անկարգությունները տարածվեն եվրոպական այլ երկրներում»։ Բելգիան, Ավստրիան և Կանադան այն երկրների թվում են, որտեղ անկարգությունները տարածվել են։
Ֆրանսիայում արդեն վեց օր է, ինչ բորբոքված ու անհանգիստ վիճակ է, և այս ընթացքում ավելի քան 3200 մարդ է ձերբակալվել, իսկ 3 մարդ սպանվել է։ Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք այժմ պաշտոնապես թեւակոխել են քաոսի ու բռնության փուլ, ամեն ինչ հրկիզում են։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Մեր խնդիրը պատումների հետ
Իրանի մշակութային շաբաթների անցկացումը սահմաններից այն կողմ պատումների ալիք է: Այս պատումների մի քանիսը նպատակ ունեն կայունացնել ընդունող երկրների քաղաքացիների սուբյեկտիվ տեսակետը իսլամական Իրանի բնույթի և կարողության վերաբերյալ, իսկ որոշները նպատակ ունեն փոխարինել հակաիրանական ստերը կոնկրետ փաստերով:
Վերջին տարիների միջազգային փորձը ցույց է տվել, որ երբ մեր կոշտ և փափուկ ուժերը պատշաճ կերպով համադրվում են միմյանց հետ, և «Իսլամական Իրանի բնորոշ և ձեռքբերված մեծության» պատմությունը ճիշտ է փոխանցվում աշխարհի հասարակական կարծիքին, ամենամեծ հաղթանակներն ու ձեռքբերումները ձեռք են բերվելու մեզ համար, իսկ մյուս կողմից, երբ մենք տեղի ենք տալիս թշնամիների պատմածին և քայլեր չենք ձեռնարկում դրա առաջմղման դեմ, ստիպված ենք այս ոլորտում վնասվել։ Այնպես որ, ճանապարհային քարտեզը պարզ է, և անթույլատրելի է հետաձգել այն։
Էթելաաթ օրաթերթ
Հռոմի պապ. Ղուրանը պղծելու ցանկացած թույլտվություն մերժված է
Ի պատասխան Սուրբ Ղուրանի պղծման՝ աշխարհի կաթոլիկների առաջնորդն իր զզվանքն է հայտնել այս արարքի առնչությամբ և ընդգծել, որ այս աշխատանքի թույլ տալը մերժված և դատապարտված է։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է. «Ես զայրացած և զզվանք եմ զգում այս արարկքներից»: Հռոմի պապը հավելել է. «Յուրաքանչյուր գիրք, որը իր քաղաքացիները համարում են սուրբ, պետք է հարգվի այդ գրքի հավատացյալների նկատմամբ, և խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին նվաստացնելու համար, և դա թույլ տալը մերժված և դատապարտված է»:
Ջավան օրաթերթ
Գրքերի այրում, ինտերնետի դադարում և խանութների թալանում
Ֆրանսիայում Բողոքի համատարած ալիքը զսպելու նպատակով համացանցի անջատման և ռազմական դրություն մտցնելու Ֆրանսիայի քաղաքականության իրագործումից հետո, ՌԴ ԱԳՆ խոսնակը ֆրանսիացի պաշտոնյաներին ասել է, որ այժմ պետք է կատարեն այն, ինչ նախկինում ասել են Մոսկվային, Թեհրանին և Պեկինին։
tert.am
Եթե ինձ և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն կմտցնենք, բայց Փաշինյանը այդ ընթացքում պետք է լռի, ոչինչ չխոսի․ Վարդան Օսկանյան
Հայաստանի որևէ նախկին նախագահ կամ որևէ նախկին իշխանություն չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։
«Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի և ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար»,- ասաց նա։
Օսկանյանի կարծիքով՝ դիվանագիտական ճակատում կան հնարավոր ճանապարհներ՝ ստեղծված իրավիճակը շտկելու առումով։
«Այսօր այլընտրանք կա այն ամենին, ինչը փորձում է անել Փաշինյանը։ Պատերազմը, որը հաճախ մեզ փորձում են մատուցել որպես անխուսափելի, բացառված էր։ Պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում։
Շրջանառվող այն ենթադրությունը, որ այն, ինչ կատարվում է, նաև միջազգային հանրության ցանկությունն է, նրանց պարտադրանքն է ու արվում է նրանց ճնշման տակ, պետք է ամբողջությամբ վերանայել ու դրան տալ նոր ընկալում։ Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց, թե ինչպես դա կարվի, հավատացեք միջազգային հանրությանը այդքան էլ չի հետաքրքրում։
Նրանք գնում են այն ճանապարհով, որ իրենց առաջ բացվել է, որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, դա էլ վերցնում են։ Նիկոլ Փաշինյանը այսօր միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, իհարկե միջազգային հանրությունը կաջակցի դրան, որպեսզի հարցը հանգուցալուծվի։ Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի։
tert.am
Հայաստանում հնարավոր երկրաշարժի գրանցման նախադրյալներ չկան, որոնք կարող են անհանգստացնել․ Սեյսմիկ ծառայության տնօրեն
Ադրբեջանի տարածքում գրանցված երկրաշարժը մեր տարածքից բավականին հեռու է և անհանգստանալու առիթ չկա։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
Նրա խոսքով՝ մենք ապրում են սեյսմիկ ակտիվ գոտում, և երկրաշարժի գրանցումը բնական երևույթ է, հակառակը՝ շատ զարմանալի կլիներ, եթե սեյսմիկ ակտիվ գոտում երկրաշարժ չլիներ։
«Այս պահին հնարավոր երկրաշարժի գրանցման նախադրյալներ չկան, որոնք կարող են անհանգստացնել։ Իսկ գրանցվող երկրաշարժերը շատ թույլ են՝ միկրոերկրաշարժեր են»,- հայտնեց Մարգարյանը։
Իսկ Ադրբեջանում գրանցված երկրաշարժի վերաբերյալ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանն իր հերթին նշեց, որ այն գրանցվել է Կասպից ծովի տարածքում՝ ափից ոչ հեռու, Բաքվից շուրջ 200 կիլոմետր դեպի հյուսիս, իսկ Դերբենտից՝ 100 կիլոմետր հեռավորության վրա, բայց այն ավելի մոտ է Դաղստանի տարածքին։
«Այդ երկրաշարժը մեզ հետ, մեր տարածաշրջանի հետ որևէ առնչություն չունի, տարբեր սեյմոտեկտոնական կառուցվածներ են։ Մեր տարածքի հետ որևէ անմիջական ազդեցություն չունի այդ երկրաշարժը»,- մանրամասնեց սեյսմոլոգը՝ նշելով, որ անհանգստանալու առիթ չկա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցնցումներն եղել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում։
news.am
Եթե Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ Թայվանը չի կարող լինել Չինաստանի մաս. Ստեփանակերտը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ցույց է տալիս, որ արժեհամակարգը, համենայն դեպս՝ Ամերիկայի որոշ իշխանական կառույցներում, խիստ խարխլված է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությունը։
«Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը շատ կարեւոր է, շատ հետաքրքիր, անկախ այն բանից, որ այն բացասական է եւ վատ իր էությամբ։ Փաստորեն, երկիրը, դեմոկրատական աշխարհի առաջատարը, որի ողջ պետականաշինությունը հենվում է դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների վրա, ինքն է ոտնահարում դեմոկրատական սկզբունքները։ Չէ՞ որ դեմոկրատական պետությունը, նշանակություն չունի՝ ճանաչված է այն, թե ոչ, տոտալիտար պետությանը հանձնելը, եւ դեմքի այնպիսի արտահայտությամբ, ասես մայր Թերեզան լինի, հայտարարելը, որ իրենք հավատում են, որ այնտեղ ամեն բան լավ կլինի, պարզապես դեմոկրատական սկզբունքների եւ մարդու իրավունքների դեգրադացիա է։ Մենք պետք է շատ անկեղծ լինենք, որովհետեւ մենք պայքարում ենք դեմոկրատիայի համար արդեն մի քանի տասնամյակ, եւ դեմոկրատիայի համար պայքարում ավելին ենք արել, քան այդ նույն դեսպանն ու նրա բոսերը։ Ղարաբաղյան հարցը առաջին հերթին պայքար է հանուն դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների։
news.am
Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ողջունում են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը. հայտարարություն
Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» ու «Արցախի ժողովրդավարական» խմբակցությունները «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարությամբ են հանդես եկել։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու սկզբունքային խնդիրը։
Արցախի կարգավիճակը, ըստ այդմ էլ՝ արցախցիների անվտանգ ապրելու հիմնարար իրավունքի ապահովելը ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության առանցքային բաղադրիչը պետք է լինի։ Լիահույս ենք, որ խելամիտ համակողմանի քայլերի արդյունքում «ՀայաՔվե»-ն նշված ուղղություններում կունենա առանցքային նշանակություն։ Սա ժողովրդի իշխանության օրինակելի նախաձեռնություն է, քանզի «Ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը ոչ թե մերկապարանոց լոզունգ է, այլ կիրառման ենթակա հզորագույն գործիք։
Արցախը չի ընկրկելու թշնամու առջև, թույլ չենք տալու մեր ազգային ազատագրական արդար պայքարը անամոթաբար «ահաբեկչություն» անվանել իրավունքի հանրաճանաչ նորմերով ամրագրված մեր հիմնարար իրավունքների համար մղվող պայքարի ոգին։
armenpress.am
Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ երկուստեք ընդգծելով Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները:
armenpress.am
Հարյուրամյակների պատմություն ունեցող գրքերի պահոց. Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 104-ամյակը
Հարյուրամյակների պատմություն ունեցող գրքերի պահոց, գրքասերների ամենասիրելի վայր. Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) նշում է հիմնադրման 104-ամյակը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային գրադարանի հիմնադրման 104-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց «Որոգայթ փառաց» գրքի հրատարակման 250-ամյակին և Շահամիրյաններին նվիրված ցուցահանդեսով:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, շնորհավորելով բոլորին, շնորհակալություն հայտնեց գրադարանի աշխատակիցներին՝ տարիների անձնվեր նվիրումով աշխատանքի համար:
«Արդեն երրորդ տարին է՝ ես հուլիսի 4-ին հնարավորություն ունեմ այս բեմից շնորհավորելու Ազգային գրադարանի աշխատակիցներին՝ գրադարանի ծննդյան օրվա առթիվ: ՀԱԳ-ի պատմության սկիզբն ընդունված է համարել 1832 թվականը, երբ հիմնադրվեց Երևանի արական գիմնազիան, որի հավաքածուի (18․000 միավոր) հիման վրա ձևավորվեց Հայաստանի Ազգային գրադարանը։ 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը, որով պետական-մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավասության տակ։ Որոշում ընդունվեց հուլիսի 4-ը նշել որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր»,- ասաց նա: