Մամուլի տեսություն – 06.07.2023
Ադրբեջանի Հանրապետության նախագահը Բաքվում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թույլ չի տա, որ Իրանի դեմ սպառնալիքներ հնչեն իր երկրի տարածքից։
Քեյհան օրաթերթ
Ալիև. Մենք թույլ չենք տա որ մեր հողից սպառնալիքներ պատահի Իրանի դեմ
Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը ընդգծել է Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարևորությունը և ընդգծել, որ իր երկիրը երբեք թույլ չի տա որ իր տարածքից տարածաշրջանի և Իրանի Իսլամական Հանրապետության համար սպառնալիքներ առաջանա։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhյանը երեքշաբթի երեկոյան, գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժման նախարարների հանդիպմանը։
Էթելաաթ օրաթերթ
Սիրիայի և Ռուսաստանի 6-օրյա համատեղ զորավարժությունների սկիզբը
Ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ երեկ՝ չորեքշաբթի, Ռուսաստանի և Սիրիայի բանակների միջև վեցօրյա համատեղ զորավարժություններ են սկսվել։ Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոսկվան ու Դամասկոսը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սիրիայում։ Այս լրատվական գործակալությունը մեջբերել է սիրիական Համիմիմ բազայի ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Գուրինովը, ով հայտարարել է, որ համատեղ զորավարժությունները սկսվել են երեկ և կշարունակվեն վեց օր։ Գուրինովը հայտնել է, որ ռուս-սիրիական համատեղ զորավարժությունները ներառում են համատեղ ավիացիոն և հակաօդային պաշտպանության գործողություններ։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Արևելյան կարգ
Իրանի մշտական անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՄՆ անկախության տարեդարձի հետ միաժամանակ խորհրդանշական իրադարձություն է դարձել համաշխարհային դիտորդների համար, որն անկասկած ուղերձներ է պարունակում Վաշինգտոնի համար։
Հենց այն օրերին, երբ Ամերիկան կորցնում է Արևմտյան Ասիան, Ասիական մայրցամաքի մյուս կողմում, Իրանը Պեկինի աջակցությամբ միացավ Արևելյան դաշիշնքին՝ Թեհրան-Պեկին առանցքն ավելի ուժեղ դարձնելու Ամերիկայի դեմ:
Ջավան օրաթերթ
Թել Ավիվի ոստիկանապետը հրաժարական է տվել
Թել Ավիվի ոստիկանապետը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ նկատի ունենալով իսրայելական կաբինետի միջամտությունները և պահանջելով ավելի շատ ճնշել Իսրայելի վարչապետի դեմ ցուցարարներին։
Թել Ավիվի օկուպացված Պաղեստինի ոստիկանապետ «Ամի Աշադը» հրաժարական է տվել՝ ի նշան անվտանգության ուժերի աշխատանքին Սիոնիստական ռեժիմի կաբինետի միջամտության դեմ։
tert.am
Չենք դադարում զարմանալ Մակրոնի պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին. Զախարովա
Մեզ զարմացնելը դժվար է, բայց նախագահ Մակրոնին դա երբեմն հաջողվում է. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունիսի 28-ին Մարսելում տարբեր ազդեցիկ շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունն առ այն, որ «նա Արցախի հարցով ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ և որ Արցախի հարցում ինքը միակն է, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունի»։
«Կարող եմ ասել, որ նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ պարոն Մակրոնի համեստությանը զիջում է միայն նրա խիզախությունը: Չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի տված այս բնութագրերից, այն պաթոսից, որով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում իր անձնական դերակատարման, ավանդի մասին: Ափսոս, նա ոչինչ չի ասել նման արգասաբեր աշխատանքի գործնական արդյունքների մասին. գործընթաց կա, արդյունք չկա: Իսկ գուցե նա այդ մասին չի ասել, որովհետև ոչ ոք երբեք այդ արդյունքները չի տեսել: Ընդ որում, ոչ ոք որևէ արդյունք չի տեսել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում Ֆրանսիայի միջնորդության հարցում, այլև մյուս միջազգային հարցերում, որոնք նախագահ Մակրոնը բազմից հանձն է առել», - ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի առ այն, որ Ֆրանսիան ունակ է դրական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի բարդ խնդիրների լուծման հարցում:
tert.am
Որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա․ ՊԲ նախկին հրամանատարը՝ ԱԱԾ մեկուսարանից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ArmLur.am-ի միջոցով ԱԱԾ մեկուսարանից հայտարարություն է տարածել.
«Վերջին շրջանում հաճախակիացել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից իմ վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, ուստի կարճ ցանկանում եմ անդրադառնալ դրանց։
Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։
Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։
Սակայն, թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։
tert.am
Առաջիկայում Բրյուսելում սպասվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ․ Նիկոլ Փաշինյան
ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած ՀՀ-Ադրբեջան բանակցություններում արձանագրված արդյունքը շոշափելի չէ, բայց կա որոշակի առաջընթաց։ Առաջիկայում Բրյուսելում սպասվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ։
Ցավոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման, հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը, բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
news.am
Լուկաշենկոն պատմել է, թե ինչ ապագա կարող է ունենալ «Վագներ» ՄՌԿ-ն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը կարող է պայմանագիր կնքել «Վագների» հետ, եթե ՄՌԿ-ն տեղակայվի նրա տարածքում։
Լուկաշենկոյի խոսքով՝ մինչ այդ Եվգենի Պրիգոժինն իրեն տեղեկացրել էր, որ ՄՌԿ-ն «հետագայում կաշխատի ի բարօրություն ՌԴ-ի։ Նախատեսվում է, որ մասնավոր ռազմական ընկերությունը «մինչեւ վերջ կկատարի իր պարտքը»։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ «Վագներին» առաջարկել են տեղակայվել հանրապետության նախկին ռազմական քաղաքներում։ Այժմ ՄՌԿ վերատեղակայման հարցը լուծված չէ, նշել է Լուկաշենկոն։
news.am
Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. «Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ»
Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,-ասաց նա:
armenpress.am
Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ․ ՀՀ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին զեկույցում մանրամասն նկարագրել ու մեջբերել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հատկապես նախագահի և օրենսդիր ու գործադիր մարմինը ներկայացնող պաաշտոնյաների խոսքը, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ։ Ընդ որում՝ նկատի ունենալով ելույթ ունեցող անձանց կարգավիճակը, ակնհայտ է, որ հայատյացությունը հովանավորվում է պետական մակարդակով։ Այդ համատեքստում, բնականաբար, հնարավոր չէ մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող լուծումներ գտնել։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ ներկայացնլով իր ղեկավարած կառույցի զեկույցները, որոնք առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին։
Մանասյանը տեղեկացրեց, որ Արցախի գործընկերոջ հետ փորձել են ամբողջությամբ պահպանել բոլոր օմբուդսմանական հաստատությունների աշխատանքին վերաբերող մեթոդաբանությունն ու կանոնները՝ հավաքագրելով հավաստի տեղեկատվություն մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և դրանք պարբերական ռեժիմով ներկայացնելով միջազգային գործընկերներին։