Մամուլի տեսություն - 07.07.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i202598-Մամուլի_տեսություն_07.07.2023
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Նեբենզիան կտրականապես հերքել է Արևմուտքի պնդումները Իրանից անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2023 13:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն - 07.07.2023

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Նեբենզիան կտրականապես հերքել է Արևմուտքի պնդումները Իրանից անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար։

Իրան օրաթերթ

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Նեբենզիան կտրականապես հերքել է Արևմուտքի պնդումները Իրանից անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան և ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան 2231 բանաձևի կատարման վերանայման նպատակով Անվտանգության խորհրդի նիստում հերքել է ԱՄՆ-ի և Արևմուտքի պնդումներն Իրանից անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը կտրականապես անհամաձայնություն է հայտնել Անվտանգության խորհրդի այս նիստին Ուկրաինային հրավիրելու Մեծ Բրիտանիայի որոշմանը և ասել, որ այդ գործողությունը, հավանաբար, ավելի մեծ լարվածություն կառաջացնի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ։

 

Էթեմադ օրաթերթ

Նեթանյահուի հակառակորդները սպառնում են անցկացնել ամենամեծ ցույցը

Օկուպացված տարածքներում դատաիրավական բարեփոխումների ծրագրի ցուցարարները հերթական անգամ դուրս են եկել փողոց և հայտարարել, որ եթե այս ծրագիրը հաստատվի, երեքշաբթի իրենք կանցկացնեն ամենամեծ ցույցը «Բենիամին Նեթանյահուի» կաբինետի դեմ։

Հինգշաբթի երեկոյան սիոնիստ ավանաբնակիչները մի քանի ցույց են անցկացրել Քնեսեթում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան, նրա նախարարների և նրա կոալիցիայի անդամների նստավայրի դիմաց։

 

Ջամե Ջամ օրաթերթ

Ռաիսիի միջոցով Իրանի ամենամեծ առողջապահական նախագիծը շահագործման է հանձնվել

Վելայաթի տոնի հետ միաժամանակ Թեհրանի Խաթամ ​​ալ-Անբիա կազմակեպության ջանքերով շահագործման է հանձնվել Ղադիր հիվանդանոցը:

Այս նախագիծը նախագծվել, իրականացվել ևշահագործման է հանձնվել երկրի երիտասարդ ուժերի կողմից (միջին տարիքը՝ 30 տարեկան)՝ նոր ռեկորդ սահմանելով՝ որակի, կատարման ժամանակի և ներքին սարքավորումների 95% օգտագործման առումով։

Այս հիվանդանոցը շահագործման է հանձնվել Ղադիր Խոմ տոնի օրը՝ նախագահի ներկայությամբ։

 

Շարղ օրաթերթ

Չինաստան. Ամերիկան ​​պետք է չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները և պայմաններ նախապատրաստի ՀԳՀԾ-ին վերադառնալու համար

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցչի տեղակալը 2231 բանաձևի կատարման մասին Անվտանգության խորհրդի նիստում ասաց. «Չինաստանը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները չեղարկի Իրանի դեմ բոլոր միակողմանի պատժամիջոցները, դադարեցնվի ուժի կիրառման կեղծ սպառնալիքը և ստեղծվի հարմար պայմաններ՝ ՀԳՀԾ-ի վերադարձի համար:

Չինաստանն աջակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը նվազեցնելու բոլոր միջոցներին և կարծում է, որ բանակցությունները պետք է պահպանեն նախորդ ժամանակաշրջաններում ձեռք բերված արդյունքների հիման վրա և արդար կերպով լուծվի բոլոր կողմերի մտահոգությունները։

 

news.am

Արդբեջանի իշխանություններն առեւանգված հայ զինծառայողներին դատապարտել են 11,5 տարվա բանտարկության

Ադրբեջանի իշխանությունները հայ առեւանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանին եւ Կարեն Ղազարյանին դատապարտել են 11,5 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Դատական ֆարսը՝ ընդամենը մեկ-երկու նիստ, տեղի է ունեցել Սումգայիթի դատարանում, դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ։ Դատարանի որոշման համաձայն՝ Հովակիմյանը եւ Ղազարյանը դատապարտվել են 11,5 տարվա ազատազրկման։ Նախօրեին դատախազը պահանջել էր 12 տարի։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մայիսին առեւանգվել էին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հայաստանի տարածքում։

 

news.am

Ադրբեջանը պահանջում է «փակել տարածաշրջանի էկոլոգիային վնասող» դեռ չբացված գործարանը

Ադրբեջանում ընդմիջել են ֆրանսիական նեոգաղութատիրությունից տուժած աֆրիկյան երկրների իրավունքների պաշտպանության տիտանական ջանքերը եւ նորից անցել բնապահպանական խնդիրներին։

Հիշեցնենք, որ Արեւմուտքում շատ հասկանալի «բնապահպանական պատճառներով» բացատրվեց մասշտաբային ակցիան, որը վերածվեց Լաչինի միջանցքի եւ Արցախի լիակատար շրջափակման։

Այս անգամ ադրբեջանցի բնապահպանները մի քանի էջանոց նամակ են «մոգոնել»՝ ուղղված Հայաստանի վարչապետին, որով պահանջում են փակել մի շարք ձեռնարկություններ ՀՀ-ում։ Երեւույթի քաղաքական ենթատեքստի մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ «բնապահպանները» ոչ թե պարզապես օգտագործում են հայկական բնակավայրերի ադրբեջանական տեղանունները, այլ գիտակցաբար աղավաղում են իրականությունը՝ ադրբեջանական անվանումներով նշելով նաեւ հայկական այլ քաղաքներ։

Ադրբեջանցի «բնապահպանները» ՀՀ-ին մեղադրում են այն բանում, որ «լեռնարդյունահանումը Հայաստանի Հանրապետությունում խախտում է բնապահպանական կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում», պահանջում են «դադարեցնել լեռնարդյունահանման աշխատանքները, որոնք իրականացվում են միջազգային բնապահպանական նորմերի եւ չափորոշիչների խախտումներով»։

 

tert.am

«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից 17 բուժառու տեղափոխվել է ՀՀ, նախատեսվում է այսօր Արցախ վերադարձնել բուժումն ավարտած 15 բուժառուի

Այսօր՝ հուլիսի 7-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 17 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

 

tert.am

Շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Կրեմլ

Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների արդյունքներին, որոնք կկայանան հուլիսի 7-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն:«Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք բանակցությունների արդյունքներին, մենք պահպանում ենք մեր կառուցողական, գործընկերային հարաբերությունները Անկարայի հետ։ Մենք թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները և փոխադարձ վերաբերմունք ենք զգում թուրքական կողմից։ Ուստի, իհարկե, մեզ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ է քննարկվելու պարոն Էրդողանի և պարոն Զելենսկու միջև»,- ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։Ինչպես նշել է Պեսկովը, Թուրքիայի ղեկավարը բազմիցս մեծ ջանքեր է գործադրել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար՝ կատարելով միջնորդի դեր։ Եվ դա միշտ բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Խոսելով Էրդողանի և ռուս գործընկերոջ միջև հետագա հանդիպման հնարավորության մասին՝ Կրեմլի խոսնակը չի բացառել դա։

 

armenpress.am

Ֆրանսիան աջակցում է բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին․ Կոլոննա

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին ՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։      

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի պահպանման», - գրել է Կոլոննան։  

 

armenpress.am

Արարատ Միրզոյանը կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

 Հայաստանի  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-8-ը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Համաշխարհային կարգը խախտված. ինչպես կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ: