Մամուլի տեսություն - 11.07.2023
Վերլուծաբաններն ու տեսաբանները, որոնք առնչվում են համաշխարհային կառուցվածքի և համակարգի փոփոխությանը, կարծում են, որ համաշխարհային իրավիճակն այնպես է փոխվել, որ Ամերիկան այլևս միակ գերտերությունը չէ։
Քեյհան օրաթերթ
Մերշայմեր. Ամերիկայի թելադրանքի ժամանակն ավարտվել է, այս երկիրը չունի այն ազդեցությունը, ինչ նախկինում ուներ
Ամերիկացի հայտնի վերլուծաբան և տեսաբան Մերշայմերը համաշխարհային կառուցվածքի և համակարգի փոփոխության մասին ընդգծել է, որ աշխարհում իրավիճակն այնպես է փոխվել, որ Ամերիկան այլևս միակ գերտերությունը չէ, և Վաշինգտոնը լիովին կորցրել է իր փափուկ ուժը համաշխարհային ոլորտում:
Աշխարհը փոխվում է դեպի մի իրավիճակ, որտեղ այլևս չկա գերտերություն, և Վաշինգտոնի միակողմանի մոտեցումն այլևս չի կարող համապատասխան և տրամաբանական պատասխան լինել գլոբալ մարտահրավերներին։ Սա մի իրավիճակ է, երբ այլ ուժեր են առաջանում, և Ամերիկան այլևս չունի Խորհրդային Միության փլուզմանը նախորդող տարիների ուժը:
Ամերիկայի ավանդական հզորությունը թե՛ տնտեսական ցուցանիշներով, թե՛ այլ անվտանգության ու քաղաքական ցուցանիշներով այլեւս նույնը չէ, ինչ 70-80-ական թվականներին էին։
Էթելաաթ օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները բարձրացրել են նաև Ամերիկայի դժգոհանքը - Բայդեն. Իսրայելը խնդրի մի մասն է
Քննադատելով պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի կատարած հանցագործությունները՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իսրայելը Հորդանան գետի արեւմտյան ափի խնդիրների մի մասն է։ Հարցազրույցում Ջո Բայդենը նշեով օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը հավելել է. «Մենք կանոնավոր քննարկումներ ունենք իսրայելցիների հետ և հույս ունենք, որ Նեթանյահուն կգնա դեպի հավասարակշռության»։ ԱՄՆ նախագահը հավելել է. «Մենք չենք ասում, որ Հորդանան գետի Արևմտյան ափի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է, բայց Իսրայելը այս տարածաշրջանի խնդիրների մի մասն է»։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Սթոլթնբերգ. Քանի դեռ Ուկրաինան չի հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, ՆԱՏՕ-ն համոզված չէ այս երկրի միանալուն
Չնայած ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահի բազմաթիվ բանավոր և գրավոր խնդրանքներին, ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ հիմա ժամանակը չէ, որ այս երկիրը միանա այս կազմակերպությանը։ Խնդիրը, որը թվում է, թե Ամերիկայի համար ավելի շատ միավորներ հավաքող կողմ է: Ջո Բայդենը կիրակի ժամանել է Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայան, իսկ երեկ Դաունինգ սթրիթ թիվ 10 հասցեում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին։ Այնուհետեւ նա գնացել է Վինձորի ամրոց՝ հանդիպելու Անգլիայի թագավոր Չարլզ III-ին։Մինչ այս ուղևորությունը CNN-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը զգուշացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին և ընդգծել, որ այս երկրի ներկայիս մուտքը ՆԱՏՕ կհանգեցնի պատերազմի Ռուսաստանի հետ՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանական պայմանագրի պատճառով։
Ջավան օրաթերթ
Խիստ կասկածներ կան փախստականների նավաբեկության մեջ Եվրոպայի մասնակցության վերաբերյալ
Վերջերս խեղդված ներգաղթյալները երազում էին ավելի լավ երկիր հասնելու մասին, բայց հասան աշխարհի ծայրին։ Անգամ նրանց անշունչ մարմինները չեն հայտնաբերվել ու հայտնի չէ, թե ովքեր են եղել, որտեղից են եկել։
Այն տեսակետը, որ շատ կապիտալիստական երկրներ ունեն ներգաղթի ոլորտում՝ ապրանքային տեսակետ է, նրանք ովքեր իրենց հետ փող, կապիտալ կամ գաղափարներ բերող քաղաքացիներն իրենց հետ վերաբերվում են լավ, բայց դա չի նշանակում, որ մարդիկ, ովքեր չունեն այս տեսակի կարողականություն, նրանց իրավունքները պետք է ոտնահարվի:
Կապիտալիստական տեսակետը ստվեր է գցում մարդու իրավունքների չափանիշների վրա, և այդ հարցերով զբաղվող լրատվամիջոցները, բնականաբար, ենթարկվում են երկակի քաղաքական ստանդարտների համակարգին, որոնք անտեսված են ազգայինների և ներգաղթյալների համար:
tert.am
ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել. Կարմիր խաչը` Ադրբեջանի մեղադրանքի մասին
ԿԽՄԿ-ն տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին և անընդունելի է համարում նման գործողությունները։
Ասված է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հայտարարության մեջ․
«Հայտնում ենք, որ ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել։ Փոխադրվող ողջ բեռը ենթակա է մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։
Ցավում ենք, որ առանց մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։ Նշված անձինք չեն եղել ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես մարդասիրական բնույթ ունի։
Կենսական նշանակության այդ աշխատանքի շրջանակներում ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի բուժօգնություն ստանալու նպատակով, ինչպես նաև բժշկական պարագաներ, սնունդ, մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ և ընտանիքների։ Պետք է, որ այդ աշխատանքները շարունակվեն։ Մեր գործունեությունը մշտապես փոխհամաձայնեցվում է կողմերի հետ և հազարավոր մարդկանց կյանքի վրա կենսական ազդեցություն ունի»։
tert.am
ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, Ադրբեջանը ստում է․ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 10:05-ից ժամը 14։55-ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Հանրապետության Ասկերանի և Քարվաճառի շրջաններում, որոնք իբրև թե կասեցվել են հիշյալ շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարություններն ակնհայտորեն հետապնդում են սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի պարբերական խախտումներն արդարացնելու նպատակ։
tert.am
Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շրջափակումը վերացնելու համար․ ԱԳՆ խոսնակ
Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանը` հակառակ Միջազգային դատարանի որոշման, բազմիցս արգելել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը՝ ներառյալ բժշկական տարհանումը:
«Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»,- գրել է Բադալյանը։
news.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 11-ին, կազմել է 387.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.08 դրամ (աճել է 1.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.95 դրամ (աճել է 4.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.29 դրամ (աճել է 0.06 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 387.50-389 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-422 դրամով, վաճառվում է 428-433 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.10-4.24 դրամով, վաճառվում է 4.30-4.45 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 387.50 դրամով:
Եվրոն գնվում է 420-421 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:
Ռուբլին գնվում է 4.15-4.20 դրամով, վաճառվում է 4.28-4.30 դրամով:
news.am
Զախարովան ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի համաձայնության մասին. «Եզրակացություններ ենք անում»
Ռուսաստանի Դաշնությունում երբեք չեն մոռացել այն մասին, որ Թուրքիան արեւմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Թուրքիայի համաձայնությունն այսպես է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ի հարցազրույցում։
«Դատում ենք ըստ գործերի, եզրակացություններ ենք անում»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Այն մասին, որ Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին, նախօրեին հայտարարել էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։
news.am
Թուրքիային ԵՄ-ում տեսնել չեն ուզում, Անկարայում այս հաշվով վարդագույն ակնոցներ չպետք է կրեն. Պեսկով
Թուրքիային Եվրոպայում տեսնել չեն ուզում, Անկարայում չպետք է այս հաշվով վարդագույն ակնոցներ կրեն, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Ռիա Նովոստի»-ն։
«Թուրքիան կարող է կողմնորոշվել դեպի Արեւմուտք, մենք գիտենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել են դեպի Արեւմուտք ինտենսիվ կողմնորշման փուլեր, եղել են պակաս ինտենսիվության փուլեր, բայց մենք նաեւ գիտենք, որ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, Թուրքիային ոչ ոք Եվրոպայում տեսնել չի ուզում, ես նկատի ունեմ՝ եվրոպացիները։ Այստեղ մեր թուրք գործընկերները նույնպես, հավանաբար, չպետք է վարդագույն ակնոցներ կրեն, պետք է իրերն անվանել իրենց անուններով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։