Մամուլի տեսություն - 12.07.2023
Իրանում առողջապահական զբոսաշրջությունը շատ գրավիչ է տարածաշրջանի բնակիչների համար՝ շնորհիվ ծառայությունների բարձր որակի և ցածր գների՝ համեմատ այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի և Ամերիկայի հետ:
Քեյհան օրաթերթ
Իրանի գիտական հզորության աճը. Օտարերկրյա բժշկի կարիքից մինչև առողջապահական զբոսաշրջության կենտրոն դառնալը
Իրանը, մի երկիր էր, որը մինչև չորս տասնամյակ առաջ կարիք ուներ բժիշկներ ներմուծելու Հնդկաստանից և Բանգլադեշից՝ ժողովրդի ամենատարրական բուժումների համար, սակայն այսօր դարձել է տարածաշրջանի առողջապահական զբոսաշրջության կենտրոնը, այնպես որ անցյալ տարի, բուժման համար 1,2 միլիոն օտարերկրացի հիվանդներ մեկնել են Իրան:
Առողջապահական զբոսաշրջությունը շատ գրավիչ է տարբեր երկրների մարդկանց համար՝ ծառայությունների բարձր որակի և այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի և Ամերիկայի համեմատ ցածր գների առավելության պատճառով, տնտեսական մեծ շահից և զբոսաշրջության ոլորտի բարգավաճումից բացի, այն կարող է չեզոքացնել Իրանաֆոբիան, որը մշտապես քարոզվում է թշնամիների և նրանց հարակից լրատվամիջոցների կողմից:
Էթելաաթ օրաթերթ
Նեթանյահուի վիճահարույց օրինագծի հաստատումը չկարգավորեց Իսրայելը - Իսրայելի վարչապետի դեմ ցույցերը ճնշվում են
Սիոնիստական խորհրդարանը հավանություն է տվել վիճահարույց օրինագծի հիմնական կետին, որը հայտնի է որպես դատաիրավական բարեփոխումներ, և դա պատճառ դարձավ, որ Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի կրակը բորբոքվի: Նեթանյահուի վիճահարույց օրինագծի հիմնական կետի հաստատումից հետո սիոնիստ ցուցարարների և սիոնիստական ոստիկանության միջև բախումը վերածվեց բռնության, և 42 ցուցարարներ ձերբակալվեցին։ Ըստ Ալ Ջազիրա լրատվական կազմակերպության, հակամարտությունների սրումից հետո Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը կոչ է արել հեծելազորին և սահմանապահ ուժերին ճնշել ցույցերը:
Վաթանը Էմրուզ օրաթերթ
Զայրույթ՝ ՆԱՏՕ-ի խաղից
Արևմտյան երկրներին ուղղված կոշտ քննադատության ժամանակ Ուկրաինայի նախագահը անհիմն է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը չընդունելը: Հարց, որը ցույց է տալիս, որ Արեւմուտքը դեռ փակում է ՆԱՏՕ-ի դռները Ուկրաինայի առջեւ։
Լիտվայի «Վիլնյուսում» ՆԱՏՕ-ի հանդիպումից մի քանի ժամ առաջ Վլադիմիր Զելենսկին մի ուղերձում գրել է. «Անորոշությունը թուլություն է»։ Եթե Ուկրաինային չհրավիրեն անդամակցել ՆԱՏՕ-ին, դա կլինի անտրամաբանական և ոչ տեղին գործողություն։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կասկածներն ու անորոշությունը Ռուսաստանի համար խթան են՝ շարունակելու իր գործողությունները։
Իրան օրաթերթ
BRICS վերլուծական կենտրոն. դոլարը նոր արժույթներով փոխարինելն անխուսափելի է
Հարավաֆրիկյան BRICS վերլուծական կենտրոնի ցանցի փորձագետ անդամը հայտարարելով, որ վերջին տարիներին համաշխարհային տնտեսության ցնցումները մեծացրել են արևմտյան ֆինանսական համակարգի ձախողումը համաշխարհային հարավի կարիքներին արձագանքելու հարցում, ասաց. «Այսօր նոր մթնոլորտ է ստեղծվել BRICS-ի նման բլոկների համար՝ առաջարկելու այլընտրանքներ, ներառյալ նոր արժույթներ, համաշխարհային առևտրի համար»:
Գլոբալ երկխոսության ինստիտուտի ավագ գիտաշխատող և հարավաֆրիկյան BRICS վերլուծական կենտրոնի անդամ Աշրաֆ Փատելը Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշելով, որ այսօր աշխարհաքաղաքական բացերն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում, հավելել է. «Կորոնայից և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունից հետո աշխարհը տեսավ մի տեսակ «նոր սառը պատերազմ», և շատ երկրներ ընտրեցին չմիավորվելը»։
tert.am
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
tert.am
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»:
tert.am
Թուրքական արտաքին քաղաքական գծի դավերը իրենց մեջ կրում են մահացու վտանգներ, ինչպես Եվրոպայի և Ռուսաստանի, այնպես էլ և մեր տարածաշրջանի համար․ Երվանդ Թարվերդյան
Թուրքական արտաքին քաղաքական գծի դավերը իրենց մեջ կրում են մահացու վտանգներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Ահազանգ
Բոլորին առաջարկում եմ իրենց «Վոլգա» մեքենաների պատուհանններից դուրս նայել:
Տարածաշրջանում կատարվում են սրընթաց փոփոխություններ, որոնց մենք պարտավոր ենք սևեռուն հետևել:
Աշխարհաքաղաքական նոր անցումները հագեցած են վիտալ վտանգներով: Թուրքիայի կողմից ուղղակի դավաճանական գործողություններն ու վարքագիծը՝ ընդդեմ Ռուսաստանի (որը դե յուրե Արցախի անվտանգության միակ երաշխավորն է), գնալով ավելի ու ավելի վառ դրսևորում են հնամենի արևելյան իմաստնության ճշմարտացիությունը՝. «Եթե դու մահվանից վախենալով խուսափում ես ճակատային բախումից, հանդիպելու ես մահվանը ակնդետ՝ վաղ թե ուշ» Ալի բեն Աբութալիբ:
Մեր համոզմամբ՝ թուրքական արտաքին քաղաքական գծի դավերը իրենց մեջ կրում են մահացու վտանգներ, ինչպես Եվրոպայի և Ռուսաստանի, այնպես էլ և մեր տարածաշրջանի համար:
Հ.Գ. Ուղղափառ քրիստոնեության Մայր տաճար Այա Սոֆիան՝ Էրդողանը ոչ վաղ անցյալում դարձրեց մզկիթ»,- գրել է կուսակցության ղեկավարը։
news.am
Նարիշկինը նշել է, որ ԿՀՎ տնօրենի հետ քննարկել է, թե ինչ «անել Ուկրաինայի հետ»
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հունիսի վերջին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցը։ Այս մասին Նարիշկինը տեղեկացրել է ՏԱՍՍ-ին։
«Ամերիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի պատրվակը, իմ կարծիքով, հունիսի 24-ի իրադարձություններն էին։ Հասկանալի է, թե ինչպես եմ ես պատասխանել այն հարցին, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։ Նարիշկինի խոսքով՝ արդյունքում «զրույցի հիմնական մասը կենտրոնացել է Ուկրաինայի թեմայի եւ նրա շուրջ իրադարձությունների վրա»։ Այն տեւել է մոտ մեկ ժամ։
«Մտածեցինք, դատողություններ արեցինք՝ իսկ ի՞նչ անենք Ուկրաինայի հետ»,- ամփոփել է ԱՀԾ տնօրենը։
news.am
Ալիևը պարտավոր է կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում և երաշխավորել ԼՂ ժողովրդի իրավունքները. Ուորլիք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում, և դա պետք է բանակցությունների կարևոր հարցերից մեկը լինի, NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե որը կարող է լինել հաջորդ քայլը խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ բանակցություններում, եթե Հայաստանի վարչապետը հայտարարել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։
Ուորլիքի համոզմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ պետք է քննարկի հույժ կարևորություն ունեցող հարցերը, և նման երկխոսությունը, կարծում է, չափազանց կարևոր է կարգավիճակի հարցում։
«Խոսքն Ադրբեջանի կազմում կարգավիճակ տրամադրելու մասին է։ Կարևոր իրավունքներ և երաշխիքներ կան, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և, այդ իմաստով, նաև Լեռնային Ղարաբաղից դուրս։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան խաղաղ և անվտանգ ապրել կողք կողքի, բայց դրա համար վստահության ամրապնդման համար միջոցներ պետք է ձեռնարկվեն, և Ադրբեջանի կառավարությունը պետք է բարեխղճորեն բանակցի այս հարցի շուրջ և որոշակի մեծահոգություն դրսևորի՝ երաշխավորելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է անվտանգ, պաշտպանված զգալ և բարեկեցիկ ապրել Ադրբեջանի կազմում»,- նշեց ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը։
news.am
Թուրքիայի նախկին արտգործնախարար Չավուշօղլուն նոր պաշտոն ունի
Հուլիսի 11-ին Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանում անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինիքի (ՆԱՏՕ) խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության առաջին նստաշրջանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի օրակարգում եղել է պատվիրակության նախագահ ընտրելու հարցը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմից որպես թեկնածու առաջադրվել է ԱԶԿ Անթալիայի պատգամավոր և երկրի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Քվեարկության արդյունքում ձայների բացարձական մեծամասնությամբ Չավուշօղլուն ընտրվել է պատվիրակության նախագահի պաշտոնում: