Մամուլի տեսություն – 14.07.2023
«Եվա» կինոփառատոնի ժամանակ պատվիրակության ռուս անդամը գնահատելով իրանական կինոն, ասաց. «Իրանական կինոարտադրություններում կարելի է տեսնել շատ նոր գաղափարներ և գեղեցիկ թեմաներ: Որոնք թողնում են խորը տպավորություններ և խորապես սիրելի են»:
Ջամե Ջամ օրաթերթ
Հզորության տնտեսական գոտի
Որոշ խոշոր քաղաքական իրադարձություններ և ծրագրեր կամաց-կամաց փոխեցին աշխարհը և նրա կառավարման հարաբերությունները: Այն դարաշրջանը, որը սկսվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ից Նյու Յորքում ամերիկյան առևտրային շենքերի վրա հարձակմամբ, հատեց սահմանները և ամերիկյան ռազմական մեքենայի ոտքը քարշ տվեց դեպի Հարավային Ասիա՝ Աֆղանստան, այնուհետև՝ Մերձավոր Արևելք՝ Իրաք:
2007-2008 թվականների համշախարհային տնտեսական ճգնաժամը, ամերիկյան Շեյլ նավթի մատակարարման 47% աճը 2004-ից 2018 թվականներին, Չինաստանի «Մեկ Գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության մեկնարկը 2013 թվականից, որը կապում է Արևելյան և Հյուսիսարևելյան Ասիան ցամաքային ուղիները դեպի Կենտրոնական Ասիա, Մերձավոր Արևելք և Արևմտյան Եվրոպա, Եվրասիական տարածաշրջանում բազմազգ կազմակերպությունների ստեղծումը, ինչպիսին է 2015 թվականից Եվրասիական տնտեսական ֆորումը, 2019 թվականից ի վեր Կորոնավիրուսի համաճարակի առաջացումը, որը խաթարեց մատակարարման համաշխարհային շղթան, համաշխարհային պատերազմի ծավալը, 2022 թվականից Ուկրաինայում պատերազմը և այս տարվանից օգտատերերին ուղղված արհեստական ինտելեկտի ի հայտ գալը՝ գործընթացներ եղան, որոնք փոխեցին գոյություն ունեցող կառավարման հարաբերությունները միջազգային կարգում սեպտեմբերի 11-ից հետո և նշանավորեցին ազգ -պետություն նոր դարաշրջան։
Համշահրի օրաթերթ
Ծննդյան օրը, որն Իրանը նշեց Ամերիկայի Անկախության օրը: Պատահական չէր
ԱՄՆ Կոնգրեսին մոտ գտնվող հրատարակությունը գրել է, որ Իրանը նշում էր նոր աշխարհակարգի ծնունդն այն օրը, երբ Ամերիկան տոնում էր իր անկախությունը:
ԱՄՆ Կոնգրեսին մոտ գտնվող հրատարակությունը մեկնաբանել է Իրանի միանալը «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» Ամերիկայի Անկախության օրը որպես համաշխարհային կարգը փոխելու և դեպի բազմաբևեռ աշխարհ շարժվելու Իրանի տոնակատարությունն:
Հիլլն այս գրառման մեջ գրել է. «Հուլիսի 4-ին, միևնույն ժամանակ, երբ Ամերիկան նշում էր իր 247-ամյակը, Իրանը նշում էր բազմաբևեռ աշխարհակարգի ծննդյան օրը, որը պետք է փոխարինի ներկայիս միաբևեռ կարգին»:
Զեկույցում ասվում է. «Այժմ ակնկալվում է, որ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կնվազեցնի Իրանի տնտեսական և դիվանագիտական մեկուսացումը գլոբալ հարցերում, կպակսեցնի ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը և կվերացնի Վաշինգտոնի լծակը՝ Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար»:
Իրան օրաթերթ
Ռուս կինոռեժիսոր. Իրանցի կանաց գլխավոր դերը կինոարտադրության մեջ
Առաջին «Եվա» կինոփառատոնի միջազգային բաժնի պատվիրակության ռուս անդամն ասաց. «Կինոարտադրություններում իրանցի կանայք գլխավոր դերակատարներն են, և դա ուրախալի է և ցույց է տալիս իրանական կինոյում կանանց գերազանցությունը»:
Մոսկովյան կինոպրոդյուսեր Գեորգի Ժիտկովն ասաց. «Ես շատ ուրախ եմ Իրանում գտնվելու համար, քանի որ այս երկրում ծանոթացա շատ կարևոր գաղափարների հետ։ Շատ տարբերություններ կան իրանական և ամերիկյան կինոարտադրության միջև»:
Նա, ով չորս երեխաների հայր է, նկատի ունենալով ֆիլմերում կանանց հիմնախնդիրներով զբաղվելու կարևորությունը, ասաց. «Իրանական կինոարտադրության մեջ կարելի է տեսնել շատ նոր գաղափարներ և սիրուն թեմաներ։ Այս արտադրությունները թողնում են խորը տպավորություններ և խորապես սիրելի են»:
tert.am
Արցախի նախագահը հրատապ ահազանգ-դիմում է հղել միջազգային հանրության դերակատարներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։
Նամակներում, ի լրումն յուրաքանչյուր հասցեատիրոջից Արցախի Հանրապետության ակնկալիքների ներկայացման, նաև անդրադարձ է եղել առկա իրավիճակին։ Նամակների տեքստի հիմնական մասը՝ ստորև.
«Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության և ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում ձևավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Այս վիճակը ձևավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հետևյալ հանցավոր գործողությունների հետևանքով.
2022 թ. դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի շուրջ 120,000 բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: Բացի դրանից, Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից:
Այդ ժամանակվանից մարդկանց ու բեռների հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով տեղի է ունենում բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալով ու որոշակի պարբերական խափանումներով, իսկ Արցախի քաղաքացիների մեքենաների տեղաշարժը լրիվությամբ արգելված է:
tert.am
Պահանջում եմ արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն հայտարարել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին պաշտպանական զենք մատակարարելու անհրաժեշտության մասին։
«Պահանջում եմ անհապաղ բացել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը և արագացնել Ֆրանսիայի կողմից պաշտպանական սպառազինությունների մատակարարումը Հայաստան՝ ապահովելու նրա անվտանգությունը»,- գրել է Լարշեն Twitter-ում` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո։
tert.am
Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ ԱՀ պետնախարար
Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։
Այս մասին հայտնեց ԱՀ պետական նախարար Գուգրեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։
Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է համաժողովրդական հանրահավաք։
Արցախցիները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։
Այնուհետև իրենց պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահներին և հանդիպել նրանց հրամատարի հետ։
news.am
Արդշինբանկը ճանաչվել է 2023 թ. լավագույն բանկը Հայաստանում՝ ըստ Euromoney ամսագրի
Արդշինբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2023 թ. Գերազանցության մրցանակին՝ որպես «Լավագույն բանկը Հայաստանում»: Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար: Euromoney-ի ամենամյա մրցանակները տրվում են բանկային ոլորտում բարձր արդյունավետության և նորարարության համար՝ պարգևատրելով այն բանկերին, որոնք ցուցաբերում են զգալի աճ, հաճախորդամետություն և ունեն ռազմավարական տեսլական:
Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանն իր երախտագիտությունն է հայտնել այս հեղինակավոր պարգևի կապակցությամբ: Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ նա իր ելույթում կարևորել է բանկի շարունակական ջանքերը առաջատար բանկային ծառայությունների մատուցման ուղղությամբ, կենտրոնացումը հաճախորդների բավարարվածության վրա և ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ: «Մեզ համար իսկապես մեծ պատիվ է որպես Հայաստանի լավագույն բանկ ճանաչվել Euromoney միջազգային ամսագրի կողմից: Այս հեղինակավոր մրցանակը մեր ամբողջ թիմի նվիրված աշխատանքի և միասնական ջանքերի արդյունքն է: Մենք մշտապես ձգտում ենք տրամադրել նորարարական ֆինանսական լուծումներ և մեր հաճախորդների հետ կառուցել վստահելի հարաբերություններ»:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների կողմից (Moody's, Standard & Poor's և Fitch) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
news.am
Սյունիքում ռուս խաղաղապահներ չեն լինի․ Կոլերով
Սյունիքում ռուս խաղաղապահներ չեն լինի, դա ձեռնտու չէ Հայաստանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքով՝ կա շատ կարեւոր գործոն, որին հազվադեպ են ուշադրություն դարձնում։
«Հայաստանի տարածքի մի մասում՝ Երեւանից մինչեւ Իրանի հետ սահման, մինչեւ իրավիճակի սրումը, պաշտոնական տվյալներով, բնակվում էր ոչ ավելի, քան 40 հազար մարդ։ Հետո, սրացման մի քանի փուլերից հետո, այնտեղից հեռացել է առնվազն 7 հազար մարդ։ Ստացվում է, որ այս ամբողջ հսկայական տարածքը բնակվում է մոտ 30 հազար մարդ: Դա չնչին է, որպեսզի երաշխավորվի այդ տարածքի հուսալի պաշտպանությունը ռազմական թիկունքի տեսանկյունից»,-նշեց նա։
Կոլերովը կարծում է, որ Բաքվի հաշվարկն այն է, որ նա դե ֆակտո ճեղքելու է այդ միջանցքը, եւ Հայաստանը չի կարող այն պաշտպանել։
«Ադրբեջանն ակնկալում է, որ այդ միջանցքը հարկադրաբար կբացվի։ Դրանից հետո Հայաստանը ոչ մի տեխնիկական ուժ չի ունենա, որպեսզի այդ միջանցքն անզեն լինի։ Հույսերը, որ Իրանը կոշտ կերպով կպաշտպանի իր շահերը տարածաշրջանի այդ հատվածում, նույնպես դեռ չեն արդարացել։ Ադրբեջանը վերջին շրջանում սովորել է գործել փոքր քայլերով։ Նա այդպես է գործելու Երեւանի նահանջի ֆոնին»,-նշեց նա։
news.am
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից: