Մամուլի տեսություն – 20.07.2023
Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ կառավարությունն արագորեն ավարտում է «Հյուսիս-հարավ» միջանցքի հետ կապված նախագծերը, որպեսզի հնարավորինս արագ և ապահով կերպով միանա այս ռազմավարական միջանցքին:
Քեյհան օրաթերթ
«Երկար, ծանր և արյունոտ», Ուկրաինայի պատերազմի ապագայի ամերիկյան կանխատեսումը
ԱՄՆ բանակի միացյալ շտաբի նախագահը հայտարարել է, որ «Ուկրաինայում պատերազմը կլինի երկար, ծանր և արյունալի», ևս մեկ անգամ մտահոգություն առաջացնելով Արևմուտքի համար այս պատերազմի հետևանքների հետ կապված։
«Ուկրաինայում պատերազմը երկար է տևելու». Սա աշխարհի Արևելքի և Արևմուտքի փորձագետների գրեթե բոլոր վերլուծությունների ամփոփումն է։ Հաշվի առնելով երկու կողմերի, հատկապես արևմտյան կողմի վճռականությունը՝ լայնորեն զինելու Ուկրաինան առաջադեմ սպառազինություններով, կարճաժամկետ հեռանկարում այս պատերազմի ավարտի մասին հստակ ոչինչ չկա։
Էթելաաթ օրաթերթ
Ամերիկայի նախագահի տարօրինակ պահվածքից հետո Բայդենը քնեց Սիոնիստական ռեժիմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ով հայտնի է իր տարօրինակ պահվածքով, Սիոնիստական ռեժիմի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նիրհել է ու մի քանի րոպե քնել է։ Ամերիկյան «Fox News» հեռուստաալիքը հրապարակել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Սիոնիստական ռեժիմի ղեկավար Իսահակ Հերցոգի հանդիպման նկարները, որոնք ցույց են տալիս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նիրհում է՝ անտեսելով իր սիոնիստ գործընկերոջը։ Լրատվամիջոցները, որոնք հիմնականում կենտրոնանում են ԱՄՆ նախագահի տարօրինակ պահվածքի վրա, այս անգամ գրել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ըստ ամենայնի, երեքշաբթի օրը Հերցոգի հետ հանդիպման ժամանակ քնել է՝ անհեթեթ ու անհասկանալի խոսքեր ասելով։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Իրանում միջանցքային շղթայի ավարտը
Իրանում ճանապարհային և քաղաքաշինության ծրագրերը համարվում են կառավարության կարևորագույն ծրագրերից մեկը, քանի որ դրանք կարևոր են ոչ միայն տնտեսական և արժույթի փոխանակման, այլև մարդկանց համար հույս ստեղծելու և երկրի տարբեր հատվածները հասանեlի դարձնելու տեսանկյունից:
Այդ նախագծերից մեկն է Շիրազ-Սպահան ավտոճանապարհը։
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարելով, որ Շիրազ-Սպահան ավտոմայրուղին 97 տոկոսով ավարտված է ասաց. «Այս նախագիծը երկրի խոշորագույն ճանապարհային նախագծերից է, և դրա շահագործմամբ Շիրազ-Սպահան ճանապարհը կկրճատվի 130 կիլոմետրով, իսկ ճանապարհորդությունը կկրճատվի 2 ժամով»։
Իրան օրաթերթ
Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած ցույցերի ավելի քան 700 ցուցարարներ կալանավորվել են
Ֆրանսիայի արդարադատության նախարարը, երկրի դատավորների աշխատանքը բարձր գնահատելով, հայտարարել է ավելի քան 700 ցուցարարների բանտարկության մասին։
Չորեքշաբթի օրը Էրիկ Դյուպոն Մորետին, գովաբանելով ֆրանսիացի դատավորների վճռական արձագանքը, ասաց, որ այս երկրում անցած ամսվա վերջին բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 700 մարդ դատապարտվել է ազատազրկման։
Նշվում է, որ ցուցարարների համար ընդհանուր առմամբ կայացվել է 1278 դատավճիռ, իսկ ամբաստանյալների ավելի քան 95%-ը դատապարտվել են այնպիսի մեղադրանքներով, ինչպիսիք են վանդալիզմը և ոստիկանների վրա հարձակվելը։
tert.am
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի՝ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա Ղարաբաղից» հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ 2025-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից և որ դա նախատեսված է Մոսվա-Երևան-Բաքու եռակողմ փաստաթղթով:
«Հիշեցնեմ, որ Անկարան ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը: Հենց այդ փաստաթղթում են հստակ ներկայացված զորակազմի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հնգամյա ժամկետով երկարաձգման պարամետրերը: Հիշեցնեմ, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են կաևոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում: Հիմնական գործառույթը կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը», - ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Թուրքիայի շահերին:
tert.am
Հարգարժան ԵՄ դիտորդներ, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը․ ակցիա՝ ԵՄ երևանյան գրասենյակի մոտ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները քայլերթով գնացին ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ։
ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն Եվրամիության հայաստանյան գրասենյակի դիմաց հարց հնչեցրեց՝ «Հարգարժան ԵՄ դիտորդներ, դուք եկել եք դիտարկելու ցեղասպանությո՞ւնը, դուք եկել եք դիտարկելու, թե ինչպե՞ս են Արցախում երեխաները մահանում»։
Ալավերդյանն այնուհետև ասաց․ «Դուք կցանկանայի՞ք, որ ձեր երեխան հիմա ապրեր շրջափակված Արցախում։ Ինչո՞ւ եք ժողովրդին դեպի բախումների տանում, ինչո՞ւ չեք ուզում մասնակցել ցեղասպանությունից փրկելու գործին։ Ո՞ւր է ձեր ձայնը, ո՞ւր է ձեր գործողությունը, այդքան դժվա՞ր է պատժամիջոց ընդունել Ադրբեջանի նկատմամբ»։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ԵՄ-ի համար խայտառակություն է Արցախում տեղի ունեցողն անտեսելը։
Մեկ այլ արցախցի էլ ասաց, որ Շառլ Միշելը ցեղասանության է դրդում Բաքվին, երբ Աղդամով օգնություն է առաջարկում Բաքվին։
tert.am
Բրյուսելի հանդիպումը կոնկրետ արդյունքներ չտվեց, Բաքուն շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը․ Նիկոլ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում խորացող հումանիտար ճնգաժամի պայմաններում հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում ունեցա ԵՄ խորհրդի նախագահի ու Ադրբեջանի նախագահի հետ։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հանդիպումը ցավոք Լաչինի միջանցի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։ Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգութան օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։
Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետարաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրականացվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարրաման իսպառ բացակայությունն է ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դրաձնելու նպատակով։
news.am
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Ինչպես հաղորդում է Turan-ը, համապատասխան նամակն ուղարկվել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւի կողմից շրջակա միջավայրի նախարարին:
Ինչպես նշված է ուղերձում, արդեն սկսվել է «անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով» նախատեսված ընթացակարգը: Նամակում ընդգծվում է, որ նշված կոնվենցիայի Հավելված 1-ի համաձայն, մետաղագործական գործարանների աշխատանքը ճանաչվում է որպես գործունեության տեսակ, որը կարող է առաջացնել զգալի բացասական անդրսահմանային ազդեցություն: Ընդ որում, կոնվենցիայի 3.1-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը պարտավոր էր տեղեկացնել Ադրբեջանին շրջակա միջավայրի վրա գործարանի աշխատանքի ազդեցության մասին։ Սակայն Ադրբեջանը Հայաստանից այդ նախագծի վերաբերյալ որեւէ ծանուցում չի ստացել։
Նամակում նաեւ ասվում է, որ Ադրբեջանը սկզբնական փուլում Հայաստանից պահանջում է տեղեկատվության փոխանակում եւ քննարկումներ անցկացնել նախագծի բացասական անդրսահմանային ազդեցության վերաբերյալ: Ադրբեջանի կառավարությունը նաեւ պահանջում է Հայաստանի կողմից անհապաղ դադարեցնել գործարանի կառուցումը մինչեւ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերի ամբողջական պարզաբանումը եւ համարժեք քննարկումը:
Համապատասխան դիմում է ուղարկվել նաեւ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։
news.am
Զախարովան Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր ծավալման մասին. գնդակը հայկական կողմում է
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ծավալումը զգալի ավանդ կներդներ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման գործում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դե, գնդակը հայկական կողմում է»,- նշել է դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը չի մտնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մեջ։
news.am
Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա եռանկյունին Բերմուդյան է դառնում Հայաստանի համար. Աշոտյան
Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել 168.am-ը.
«NATO-ի վերջին՝ վիլնյուսյան գագաթնաժողովը գլոբալ քաղաքական իրադարձություն էր, որի հիմքում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հակամարտությունն էր: Հասկանալի է, որ այդ համատեքստում լրահոսի գլխագրերում և վերլուծական-քաղաքական դաշտում մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ Հյուսիսատլանտյան կազմակերպության դիրքավորումներն էին, մյուս կողմից՝ Շվեդիայի ազդարարված անդամակցության գործընթացի շուրջ աժիոտաժը:
Ինձ հասանելի տեղեկատվական հոսքերը վկայում են, որ հայկական մեդիան և քաղաքական քննարկումները հիմնականում վերաբերում էին նույնաբովանդակ թեմաներին, որոշակի մասնավոր շեշտադրումներով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լույսի ներքո Էրդողանի գեոպոլիտիկ տրյուկների վրա:
Այնինչ, վիլնյուսյան գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը պարունակում է մեզ հետ թեպետ անուղղակի, բայց կարևոր առնչություններ ունեցող մի շարք արձանագրումներ, գնահատականներ և առաջնահերթություններ: Մանրամասն ուսումնասիրելով Հայաստանի և Հարավային Կովկասի տեսանկյունից սույն փաստաթուղթը՝ ձեզ եմ ներկայացնում մի շարք դիտարկումներ: