Մամուլի տեսություն 27.07.2023
Զավթված տարածքներում համազգային բողոքի ցույցերին զուգահեռ տասնյակ հազարավոր իսրայելցի զինվորներ միանում են զինվորական ծառայությունից հրաժարվելու շարժմանն, իսկ վարչապետը հիվանդ է։
Ջավան օրաթերթ
ԻԻՀ բանակ. Մենք ոչ մի ագրեսորի թույլ չենք տա սպառնալ Իրանին
«Մերսադ» գործողության և մի խումբ զինվորների նահատակության տարեդարձի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ԻԻՀ բանակն ընդգծել է, որ այլ զինված ուժերի հետ միասին հենվելով իր մարտական և պաշտպանական կարողությունների վրա՝ թույլ չի տա ագրեսորներին սպառնալ Իրանին:
«Մերսադ» գործողությունը մերկացրեց «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման իրական դեմքը և ցույց տվեց մշտական զգոնության ու պատրաստության անհրաժեշտությունը՝ դիմակայելու թշնամիներին, որոնք ցանկանում են Իրանի համակարգի ու ժողովրդի կործանումը:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ին մտահոգում է Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցության ընդլայնումը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է ԱԹՍ-ների ոլորտում Ռուսաստանի հետ Իրանի նոր համագործակցության մասին տարածված լուրերին։ Նա նշել է. «Այս լուրերի վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություն չունեմ, բայց պետք է ասեմ, որ Իրանը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենամեծ ռազմական աջակիցը»։
Նա հավելել է. «Ռուսաստանը հարյուրավոր ԱԹՍ-ներ ինչպես նաև դրանց արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ է գնել Իրանից։ Իրանի և Ռուսաստանի միջև այս ռազմական համագործակցությունն ընդլայնվում է»։
Էթեմադ օրաթերթ
Թրամփ. «Ես զվարճանում եմ» իմ դատավարության ժամանակ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իր դատավարությունն անվանել է «դարի դատավարություն» և կանխատեսել, որ հավանաբար հաջողությամբ կանցնի այս այն։
Թրամփը Truth սոցիալական ցանցում գրել է.«Ես ցուցմունք կտամ դատարանում, և մենք զվարճանալու ենք։ Մենք կանգնած ենք այն մարդկանց դիմաց, ովքեր ասում են, որ նախագահական ընտրությունները կեղծիքներով չեն եղել»։
ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է, որ նամակ է ստացել, որում նշվում է, որ ինքը եղել է 2020 թվականի ընտրությունների ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման հետաքննող խմբի հետաքննության թիրախը: ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ իրեն տեղեկացրել են, որ այս գործով երդվյալ ատենակալներն իրեն մեղադրելու են դաշնային հանցագործության մեջ:
Իրան օարթերթ
Եզրափակիչ մենամարտ Թել Ավիվում
Գրավյալ տարածքներում մնացած 4-5 միլիոն սիոնիստներից 550 հազարը գրավել են ռեժիմի փողոցները, իսկ նրանցից ոմանք վրաններ են տեղադրել խորհրդարանի շուրջ և նստել:
Միևնույն ժամանակ զինվորական ծառայությունից հրաժարվելու շարժմանը միանում են տասնյակ հազարավոր զինվորներ, իսկ ռեժիմի վարչապետը բուժում է ստանում։
Սակայն փորձագետները կարծում են, որ ներկայիս խնդիրները այսբերգի գագաթն են, և ճգնաժամի արմատն ավելի խորն է ։
Շարղ օրաթերթ
Ընկերությունները վախենում են բեռնաթափել առգրավված իրանական նավթը
Reuters լրատվական գործակալությունը հայտնել է, որ առգրավված իրանական նավթային բեռն արդեն ութ շաբաթ շարունակում է մնալ Տեխասի ափին, քանի որ ընկերությունները վախենում են այն բեռնաթափել։
Նավագնացության ընկերությունները անհանգստացած են, որ եթե իրանական հում նավթը տեղափոխվի իրենց նավերը, նավթի այլ գնորդները չեն օգտագործի իրենց նավերը ապագա նավարկություններում:
Վերջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները նախազգուշացրել են առգրավված իրանական նավթի տարհանման և վաճառքի կապակցությամբ, որը ներկայումս գտնվում է Ամերիկայի Տեխաս նահանգի ափին։
armenpress.am
Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մտքեր է փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին Փհենյան կատարած այցի ընթացքում ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - հաղորդել են ռազմական գերատեսչությունում։
Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ հուլիսի 27-ին Շոյգուն նաև կմասնակցի զորահանդեսին: Այն նվիրված է 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակին, որը Հյուսիսային Կորեայում նշում են որպես հաղթանակի տոն։
Իր հերթին ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տալիս հյուսիսկորեական նոր անօդաչու թռչող սարքեր։ Կիմ Չեն Ընը Շոյգուի և ՌԴ զինվորական պատվիրակության անդամների հետ այցելել է ռազմաարդյունաբերական ցուցահանդես։
armenpress.am
Ռուսաստանը հրաժարվել Է ՄԱԿ-ի ԱԽ-ում հացահատիկի գործարքի վերաբերյալ ելույթից
Ռուսաստանը հրաժարվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հացահատիկի գործարքի վերաբերյալ ելույթից, քանի որ բրիտանական նախագահությունն արգելափակել է Ռուսաստանի Դաշնության կողմից որպես զեկուցող հրավիրված Գեդեոն եպիսկոպոսի մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստին՝ նվիրված Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցու (ՈՒԿՈՒԵ) շուրջ ստեղծված իրավիճակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ի նշան բողոքի՝ մեր զեկուցողին Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց զրկելու Մեծ Բրիտանիայի փորձի դեմ, այն դեպքում, երբ այդ թեկնածուն լիովին համապատասխանում է չափանիշներին, այսինքն ՝ իրավասություն ունի այսօր օրակարգում գտնվող հարցի շուրջ, մենք մեր հաջորդ նիստին ելույթ չենք ունենա։ Խնդրում եմ համապատասխան փոփոխություններ կատարել բանախոսների ցանկում»- ասել է նա:
«Բրիտանական նախագահությունը միանձնյա որոշել է, որ այդ զեկուցողներից մեկը տեղ չունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դա բացարձակապես արհեստական է», - ընդգծել է Պոլյանսկին։
Հուլիսի 26-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով երկու նիստ է անցկացնում։ Առաջինը գումարվել է Ռուսաստանի խնդրանքով ՝ ՈՒԿՈՒԵ-ի հետապնդումների հետ կապված։ Այնտեղ պետք է ելույթ ունենար ՈՒԿՈՒԵ-ի նախկին եպիսկոպոս Գեդեոնը, սակայն Մեծ Բրիտանիան արգելել է նրա մասնակցությունը։ Ավելի ուշ Ուկրաինայի պահանջով տեղի կունենա Անվտանգության խորհրդի՝ հացահատիկի գործարքի վերաբերյալ նիստը։
armenpress.am
Շոյգուն Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ պաշտպանության նախարարի հետ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Փհենյանում բանակցություններ է վարել ԿԺԴՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար, բանակի գեներալ Կան Սուն Նամի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Շոյգուն իր հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ բանակցություններում մտադրություն է հայտնել հետևողականորեն զարգացնել երկկողմ կապերը Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև բոլոր ուղղություններով։
«Համոզված եմ, որ այսօրվա բանակցությունները կնպաստեն պաշտպանական գերատեսչությունների գծով փոխգործակցության ամրապնդմանը», - հավելել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստանի կարևոր գործընկերն է, որի հետ նրան կապում են համագործակցության հարուստ պատմությունը և ընդհանուր սահմանը:
Ռուսական պատվիրակությունը, ինչպես նաև չինական պատվիրակությունը Փհենյան մեկնելու հրավեր են ստացել՝ մասնակցելու 1950-1953 թթ․Կորեական պատերազմի ավարտին կնքված զինադադարի 70-ամյակի միջոցառումներին։
panorama.am
Մարդասիրական բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. Կոստանյան
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Մինչդեռ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ կապված ԼՂ անարգել մուտք ապահովելու հետ: Բացի այդ, Բաքվից հնչում են անմարդկային ու ցինիկ հայտարարություններ, թե խաղն ավարտված է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել է ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
panorama.am
«Հրապարակ». Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ անելու նպատակով։ ՀՀ օրինակով որոշել են ռազմական դրության ժամանակ Արցախի տարածքում ինտերնետ կայքերի, սոցցանցերի գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում իրականացնել։ Նաև հեռուստատեսության, համացանցի և ռադիոյի միջոցով տարածվող նյութերի բովանդակության սահմանափակում։
Առաջարկվում է նաև քաղաքացիների անշարժ գույքի տնօրինում, եթե նրանք բացակայում են Արցախից։ Ինչպես նաև՝ ընտրովի մարմինների՝ ՀՌԱՀ-ի, ՀԾԿՀ-ի ղեկավարների նշանակում նախագահի կողմից։ Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում»։