Մամուլի տեսություն 28.07.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i203730-Մամուլի_տեսություն_28.07.2023
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի հանդիպման ժամանակ ասել է. »Ռուսաստանը կօգտագործի Հյուսիս-Հարավ միջանցքը Աֆրիկա ապրանքներ առաքելու և դրանք վերադարձնելու համար«:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հուլիս 28, 2023 14:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.07.2023

Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի հանդիպման ժամանակ ասել է. »Ռուսաստանը կօգտագործի Հյուսիս-Հարավ միջանցքը Աֆրիկա ապրանքներ առաքելու և դրանք վերադարձնելու համար«:

Իրան

Պուտին. Մենք կօգտագործենք Հյուսիս-Հարավ միջանցքը Աֆրիկա ապրանքներ առաքելու համար

 

 Հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար երկրորդ համաժողովի բացման արարողության ժամանակ, որն անցկացվում է Սև մայրցամաքի մի խումբ առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, Վլադիմիր Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը կօգտագործի Հյուսիս-Հարավ միջանցքը Աֆրիկա ապրանքներ առաքելու և դրանք վերադարձնելու համար:

Հյուսիս-Հարավ միջանցքը ստեղծվել է 2000 թվականին Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի վճռակամությամբ՝ բեռնափոխադրման նպատակով,  և հաջորդ տարիներին մի շարք երկրներ ևս միացել են տարանցիկ այս ճանապարհին:

Շարղ

Fox News հեռուստաալիքը հրապարակել է ամերիկացի օդաչուի գաղտնի կադրերը

 

Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունն փաստաթղթերով պաշտոնապես հաստատում է այլմոլորակայինների գոյությունը:

Ջամե Ջամ

Քանանին հակադարձել է Ալ-Աղսա մզկիթում սիոնիստների նախարարի ներկայության

 

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին տեղեկացրել է իսլամական սրբությունների վրա հարձակվելու սիոնիստների գլոբալ նախագծի մասին, որը ներառում է Սուրբ Ղուրանը այրելու և մուսուլմանների առաջին Ղիբլան պղծելու չար գործողությունները։

Քանանին ասել է. «Ալ-Աղսա մզկիթում սիոնիստական կաբինետի նախարարի չարամիտ ներկայությունը ևս մեկ քայլ է իսլամական սրբությունները ոտնահարելու և ողջ աշխարհի մուսուլմանների զգացմունքները վիրավորելու գործընթացում, և դա դատապարտվում է»:

Ֆարհիխթեգան

Ռուսաստանը, Բելառուսը և Գվատեմալան չեն հրավիրվել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին

 

Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է. «Օլիմպիական խաղերի առաքելությունն է ամբողջ աշխարհը միավորել խաղաղ մրցակցության մեջ։ Հակամարտությունների, պառակտումների և պատերազմների այս փխրուն աշխարհում մեզ ավելի քան երբևէ անհրաժեշտ է այս միավորող ուժը: Օլիմպիական խաղերը միշտ պետք է կամուրջներ կառուցեն. Իրականում Օլիմպիական խաղերը երբեք չպետք է խոչընդոտներ ստեղծեն»։

Շարղ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

 

Կորոնավիրուսի համաճարակից հետո օտարերկրյա պաշտոնյայի հետ իր առաջին հայտարարված հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն քննարկել են փոխադարձ մտահոգություն հանդիսացող հարցեր՝ կապված տարածաշրջանի պաշտպանության և անվտանգության հետ, ինչպես նաև այցելել են զենքի ցուցահանդես, ներառյալ բալիստիկ հրթիռներ:

news.am

Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է. պարզ չէ՝ ինչ է

 

Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է; այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է «Քարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումների համար. Աղդամի (Ակնա) ճանապարհը կլինի ոչ այլընտրանք, այլ հավելում Լաչինի միջանքցին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Պակաս պարզ է՝ ինչ է անելու Բաքուն», - գրել է դե Վաալը:

Հիշեցնենք, որ երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ Աղդամով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել

Նշենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «անընդունելի է քաղաքականացնելն ու պնդելն միայն Լաչինի ճանապարհի օգտագործումը, իսկ Աղդամի (Ակնա) ճանապարհը մերժելն ու փակելը»։

news.am

Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն. Դանիելյան

 

Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ՝ ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում: Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը, որոնք հիմա էլ հստակ հայտ են ներկայացնում, հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն, ռուսերենի մասին մոռացեք, իսկ վերջում էլ կիրականանա ոմանց իղձը՝ արցախցի զինվորը, ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ինտեգրվելու մասին տաքուկ տեղերում նստած գործիչները մտածե՞լ են սրա մասին, թե մտածելու հրահանգ չունեն: Ինքս էլ հրահանգելու իրավասություն չունեմ, սակայն գոնե խնդրել կարող եմ՝ սթափվեք, վերջ տվեք պաշտոնական լրջագույն հարթակներում ձեր անհամ կատակներին և կատարյալ անհոգ կեցվածքին, ամուր կանգնեք սեփական հողի վրա: Եթե նավը խորտակվեց, ոչ ոք չի փրկվելու …»։

armenpress.am

Արցախում օրենք են ընդունել ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ

 

Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է հնարավորություն վճարի դիմաց օգտագործման վերցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:

«Օրենքի փոփոխության հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեցին պետբյուջեի միջոցների հաշվին ամենամսյա վճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Ներկայում գույքը վարձակալությամբ տված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը գտնվում է Արցախի սահմաններից դուրս և գործնականում ստացվում է այնպես, որ գույքը հանձնվում է վարձակալության դրա դիմաց բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության նպատակով, վճարները պետական բյուջեի միջոցներից են վճարվում, և այդ գումարները Արցախի սահմաններից դուրս են գնում»,-ներկայացրեց Միրզոյանը՝ հավելելով, որ ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման դիմաց ամենամսյա վճար վճարելու պարտականությունը հանել:

Միաժամանակ գույքի օգտագործման անհրաժեշտության վերացման դեպքում, եթե գույքը վերադարձվում է վնասված, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա նրան կտրվի համարժեք փոխհատուցում՝ Արցախի կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթի իրավակարգավորումներով առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ: Մտքերի փոխանակությունից հետո օրինագծերի փաթեթն ընդունվեց 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ:

tert.am

Ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ է մեզ մոտ իրավիճակ փոխվում, արդեն վառելիքի լուրջ խնդրի առաջ ենք կանգնել․ ԱՀ առողջապահության նախարար․ «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է․ «Առողջապահության ոլորտում ճգնաժամը խորանում է: Որոշ դեպքերում՝ ողբերգական զարգացումները հնարավոր են դառնում կանխել՝ միայն ոլորտի ներկայացուցիչների անձնուրաց աշխատանքի շնորհիվ: Սակայն, արդեն նաեւ դեպքեր ունենք, երբ դա էլ չի փրկել: Մարդիկ մահացել են՝ ժամանակին բուժօգնություն չստանալով: Պատճառը՝ ոչ ավել, ոչ պակաս, վառելիքի պակասն է, տվյալ դեպքում՝ բացակայությունը: Առողջապահության ոլորտում առկա իրական իրավիճակը «Իրավունքի» հետ զրույցում ներկայացնում է ԱՀ առողջապահության նախարար Սամվել Թադևոսյանը.

Ոչ թե օրերով, այլ ժամ առ ժամ է մեզ մոտ իրավիճակ փոխվում, մենք արդեն վառելիքի լուրջ խնդրի առաջ ենք կանգնել: Շտապօգնության մեքենաների տեղաշարժը գրեթե մաքսիմալի է հասել, չենք կարողանում հեռավոր գյուղեր գնալ կանչերի, իսկ մոտակա գյուղեր էլ ծայրահեղ վատ վիճակ պետք է լինի, որ կարողանանք սպասարկել: Առաջիկա օրերին կարող է առհասարակ վառելիքը սպառվի, ու աղետը հենց այդ ահից կսկսի մեզ խժռել:

Հատկապես օրհասական է ծերերի ու հղիների վիճակը, վաղաժամ ծննդաբերությունները, մեռելածնություններն ու վիժումների դեպքերը շեշտակի աճել են, իսկ պատճառը թերսնումն է: Առաջիկա օրերին դիալեզ ստացող հիվանդներին այլեւս չենք կարող համապատասխան բուժօգնություն ցուցաբերել, որովհետեւ սպառվում են բոլոր պաշարները, իսկ համապատասխան դիալեզի չափաբաժինը չստանալու պարագայում, կարծում եմ, գիտակցում եք, թե ինչ անելանելի վիճակի առաջ կարող ենք կանգնել:

Չենք կարողանում պատշաճ վիրահատություններ իրականացնել, պլանայինի մասին էլ չեմ խոսում, մենք այս իրավիճակով կանգնելու ենք առողջապահական լուրջ աղետի առաջ, որի մասշտաբների մասին անգամ վախենում եմ բարձրաձայնել»: