Մամուլի տեսություն 29.07.2023
Մուհառռամի առաջին տասնօրյակի ծեսերն այս տարի անցկացվեցին շատ ավելի մեծ եռանդով, քան վերջին տարիներին, ժողովրդի տարբեր խավերի զգալի ներկայությամբ և առանց հակակրոնական շարժումների կոչերին ուշադրություն դարձնելու, և դա ցույց տվեց, որ Իրանի ժողովուրդը Իմամ Հոսեյնի հետևորդ է և այդպես կմնա և թույլ չի տա, որ ոչ կրոնական շարժումներն ու մտավորական ձևացողները վնասեն իրենց հավատքին:
Վաթանե Էմռուզ
Մուհառռամը՝ մշակութային բազմակարծության դրսեւորում Իրանում
Մուհառռամի օրերին Իրանի ժողովուրդն օբյեկտիվ հանդիպում է իրանական հասարակության մեջ կրոնական ճշմարտությանը և տեսնում է այդ մեծ կարողության ընդարձակությունը, խորությունն ու որակը: Պետք է ասել, որ Մուհառռամը հակաթույնն է Իրանի ժողովրդի դիմագիծն ու կրոնական կերպարն աղավաղելու թշնամու մեդիա քաղաքականությանը։
Բոլոր խավերը մասնակցում են Հոսեյնի սգո հանդիսություններին: Մշակութային և սոցիալական բազմակարծությունն ու բազմազանությունը հստակ երևում են այս ծեսի տոնակատարության մեջ: Իրականում, Մուհառռամը Իրանում մշակութային բազմազանության, միևնույն ժամանակ միասնության համերաշխության լավագույն դրսեւորումն է:
Ջամե Ջամ
Ռուսաստանի նախագահը Աֆրիկյան գագաթնաժողովում. Մեկ կամ մի քանի երկրների գերիշխանության դարաշրջանը անկման ճանապարհին է
Ռուսաստանի նախագահը Սանկտ Պետերբուրգում կայացած Աֆրիկյան թեմայով հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Աֆրիկյան մայրցամաքը դառնում է նոր ուժային կենտրոն, և ավարտվում է միջազգային համակարգում մեկ կամ մի քանի երկրների գերիշխանության դարաշրջանը: Ռուսաստանի նախագահը հեգնելով միջազգային համակարգում արևմտյան նորմերն ընդգծեց, որ մենք դեմ ենք այնպիսի համակարգի պարտադրմանը, որը հիմնված է իրենց համապատասխան օրենքների, այլ ոչ թե միջազգային օրենքների վրա:
Քեյհան
Եթե ՀԳՀԾ-ն ամերիկյան ճնշման լծակ էր, ինչու՞ արևմտամետներն այն համարեցին ձեռքբերում
Ներկա պահին և նույնիսկ ենթադրելով, որ ԱՄՆ-ը շուտափույթ կվերադառնա ՀԳՀԾ-ին, ինչպես հստակ նշեց Ռոբերտ Մալլին, այս համաձայնագիրը կամուրջ կլինի ԱՄՆ-ի գերմիջուկային պահանջներին և հրթիռային, տարածաշրջանային և մարդու իրավունքների կեղծ պնդումների ուղղությամբ և իրականում նորից կրկնվելու է անցյալ տարիների սցենարը. Օգտագործելով ՀԳՀԾ-ն՝ Միացյալ Նահանգների պահանջներն իրագործելու և Իրանը վերածելու երկրի, որն իր անվտանգության բոլոր բաղադրիչները հանձնում է մի քանի բարել նավթի վաճառքին և հանդուրժում է բոլոր սպառնալիքները։
Էթելաաթ
Բացահայտում Կոնգրեսի լսումների ժամանակ. ԱՄՆ կառավարությունն ունի այլմոլորակային տիեզերանավեր
ԱՄՆ երեք նախկին զինվորականներ Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի լսումների ժամանակ վկայել են, որ ԱՄՆ կառավարությունն ունի «այլմոլորակային տիեզերանավեր» և նույնիսկ պնդել է, որ այդ նավերում այլմոլորակայիններ են եղել: ՌԾՈւ նախկին մի օդաչու, ՌԾՈՒ նախկին հրամանատարը և ռազմաօդային ուժերի հետախուզության նախկին պաշտոնյան ցուցմունք են տվել լսումների ժամանակ, որ ԱՄՆ կառավարությունն ունի «գաղտնի ծրագիր»՝ զբաղվելու այլմոլորակային կյանքի հետ, սակայն շատ զգույշ է եղել, որպեսզի այդ մասին տեղեկություն չհրապարակվի:
armenpress.am
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ազգային ժողովից:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,-հայտարարել է Թովմասյանը:
Հրաժարականի մտադրության մասին Թովմասյանը հայտնել էր դեռ հուլիսի 28-ին: Նույն օրը Արցախի Արթուր Թովմասյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին էր ներկայացրել պաշտոնից իր հրաժարականի պատճառները:
armenpress.am
Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ շվեյցարական հեռուստածրագրին
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին: Միլիոնավոր լսարան ունեցող հեռուստածրագիրը հիմնականում անդրադառնում է սոցիալական, կրթական ու բնապահպանական, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից, նա ներկայացրել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակն ու խորացող հումանիտար ճգնաժամը: Նա նաև խոսել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից Արցախում իրականացվող սոցիալական, ենթակառուցվածքային ու կրթական ծրագրերի և դրանց աջակցելու կարևորության մասին՝ նշելով, որ ամեն ջանք գործադրվում է այդ ծրագրերն իրականացնելու համար՝ չնայած շրջափակման հետևանքով ամեն օր առաջացող խոչընդոտներին:
Չնայած այն փաստին, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը հստակ որոշում է կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կարող են ամենաբարձր մակարդակի միջազգային կազմակերպությունների որոշումներն արհամարհվել։ Ես զարմացած եմ, բայց նաև հումանիտար աշխարհն է անտեսել այս իրավիճակը: Մենք որևէ օգնություն ստանալու հնարավորություն չունենք։ Մենք առաջարկում ենք օդային միջանցք բացել, որը հնարավորություն կտա կազմակերպություններին որոշակի հումանիտար օգնություն հասցնել մեզ, քանի որ մենք ունենք օդանավակայան։ Հավատում ենք, որ սա լուծումներից միայն մեկն է, որ կարող ենք խնդրել աշխարհին, հատկապես, Շվեյցարիայից կամ այլ վայրերից կարող են մարդասիրական բեռներ գալ ու մարդկանց սնունդ հասցնել: Այս պահին Արցախում կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց: Նորից եմ ասում, խելագարություն է այն, ինչ տեղի է ունենում, և, ցավոք, աշխարհը սա չտեսնելու է տալիս։
tert.am
ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ շփումները Սիրիայում գործողությունների հարցով. Լլոյդ Օսթին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի օդային տարածքում գործողությունների հարցերով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք կշարունակենք փոխգործակցել՝ հաստատված ուղիները կիրառելով մեր մտահոգություններն արտահայտելու համար, ինչպես նաև ինչպես հարկն է կշարունակենք համագործակցել բարձրագույն ղեկավարության հետ: Սակայն կրկնում եմ՝ մենք կշարունակենք գործողություններ իրականացնել ինչպես միշտ օդային տարածքում»,-հայտարարել է Օսթինն Ավստրալիայում AUSMIN-ի ամենամյա բանակցությունների ավարտին:
Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն իր հնարավորությունների սահմաններում շարունակելու է պաշտպանեն իր շահերը։
tert.am
Դեսպանները Գորիսում փակ հանդիպում են ունեցել արցախցիների հետ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչներ Գորիսում հանդիպել են Արցախիի քաղաքացիների հետ, որոնք Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով չեն կարողանում վերադառնալ Արցախ:
Հանդիպումը փակ է եղել։
Արդեն 3-րդ օրն է, որ հումանիտար բեռներով 19 բեռնատար կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանական կողմը, որն անցակետ է տեղադրել միջանցքում, թույլ չի տալիս, որ բեռնատարները մուտք գործեն Արցախ:
Ռուսական կողմը բանակցություններ էր սկսել ադրբեջանական կողմի հետ՝ բեռների տեղափոխման համար, սակայն մինչ այժմ դրական արդյունք չկա:
news.am
Դեսպանը Ռումինայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը հուլիսի 28-ին քաղաքավարական այց է կատարել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուին։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից։
Շնորհավորելով տիկին Օդոբեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ տիկին նախարարն իր հարուստ մասնագիտական փորձն ու կարողությունները լավագույնս կծառայեցնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը։
Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հարուստ պատմական հիմք ունեցող հայ-ռումինական հարաբերություններում վերջերս արձանագրված դրական դինամիկան հնարավորություն է ընձեռում համալրելու երկկողմ օրակարգը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:
Դեսպան Մինասյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները, ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև վերջին զարգացումները։
Դեսպանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնց համաձայն այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով: