Մամուլի տեսություն 01.08.2023
Իրանը, իր հսկայական կարողություններով, համարվում է Չինաստանի առաջարկած «Գոտի և ճանապարհ» ծրագրի ամենառազմավարական կետը։
Ջավան օրաթերթ
Իրանը, իր հսկայական կարողություններով, համարվում է Չինաստանի առաջարկած «Գոտի և ճանապարհ» ծրագրի ամենառազմավարական կետը
«Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունն իրագործելու Չինաստանի վճռակամությունը, հատկապես Ասիայում, որտեղ Իրանն իր հսկայական կարողություններով գտնվում է ամենառազմավարական կետում, ինչպես նաև կապի այլ խոշոր նախագծերի առկայությունը, ինչպիսին է Պակիստան-Չինաստան տնտեսական միջանցքը (CPEC), որը նշում է իր 10-ամյակը, վկայում է տարածաշրջանում բազմակողմանիությունը խթանելու նպատակով կոլեկտիվ համագործակցության կարևորության մասին:
«Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, որն անվանում են նաև «Նոր մետաքսի ճանապարհ», ներկայացրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ 10 տարի առաջ: Այն զգալի առաջընթաց է գրանցել տարբեր տարածաշրջաններում իրագործման հարցում և իրենից ներկայացնում է առևտրային և տնտեսական գործունեության և համագործակցության զարգացման համար կապի ուղիներն ընդլայնելու հսկայական ցանց, որը կապում է Ասիա, Աֆրիկա և Եվրոպա մայրցամաքները և նույնիսկ Լատինական Ամերիկայի տարածաշրջանը՝ երկաթուղային, ցամաքային և ծովային առևտրային ցանցերով: Եվ Իրանի դիրքն այս ծրագիրում ռազմավարական և եզակի է:
Քեյհան օրաթերթ
Քարնեգի վերլուծական կենտրոն. Իրանի անօդաչու սարքերը մեծ հնարավորություններ ունեն
Քարնեգի ամերիկյան վերլուծական կենտրոնը գրել է. «Իրանի անօդաչու սարքերը մեծ հնարավորություններ ունեն»:
Քարնեգի ամերիկյան վերլուծական կենտրոնը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է ցուցադրել բարձր հեռահարության հրթիռների և անօդաչու սարքերի ոլորտում Իրանի ձեռքբերումների վերաբերյալ և համեմատել այդ սարքերն ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված անօդաչու սարքերի հետ:
Ֆիլմում ասվում է. «Հեռակառավարվող հրթիռներն ԱՄՆ-ին մեծ ծախս են պարտադրել, կազմելով երկրի ռազմական ծախսերի 84 տոկոսը»:
Ամերիկյան բանակը կիրառում է 1300 կգ քաշ ունեցող Tomhawk գերձայնային թևավոր հրթիռները, որոնցից յուրաքանչյուրն արժե երկու միլիոն դոլար։
Էթելաաթ օրաթերթ
Times. Տասնյակ հազարավոր սիոնիստներ ցանկություն ունեն հեռանալ Իսրայելից
Անգլիական Times-ը գրում է, որ տասնյակ հազարավոր սիոնիստներ մտածում են այս տարածաշրջանից արտագաղթելու մասին՝ ծախսերի բարձրացման և գրավյալ տարածքներում քաղաքական ճգնաժամի պատճառով:
Թերթը գրում է, որ Քնեսեթում դատաիրավկան ոլորտի բարեփոխումների ծրագրի հաստատումից հետո տասնյակ հազարավոր սիոնիստներ արտագաղթում են օկուպացված տարածքներից կամ մտածում են այդ մասին։ Հոդվածում նշվում է, որ Իսրայելի հեռուստատեսության անցկացրած հարցման համաձայն՝ օկուպացված տարածքներում բնակվող մեծ թվով սիոնիստներ այլ երկրների քաղաքացիություն ունեն և մտածում են արտագաղթի մասին։
Վաթան Էմռուզ օրաթերթ
Իսլամական երկրները դատապարտել են Շվեդիայում և Դանիայում Ղուրանի անարգումը
Երեկ երեկոյան նախարարների մակարդակով անցկացվել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստը, և իսլամական երկրները դատապարտել են Շվեդիայում և Դանիայում Ղուրանի անարգումը:
Շվեդիայում և Դանիայում Սուրբ Ղուրանի անարգման մի քանի դեպքերից հետո Իսլամական համագործակցության կազմակերպությունը նախարարների մակարդակով արտակարգ հանդիպում է անցկացրել՝ քննարկելու այս կազմակերպության անդամների կողմից Սուրբ Ղուրանի պղծմանը ի պատասխան ամենակարևոր գործողություններն ու դիրքորոշումները։ Հանդիպումը կայացել է Իրաքի խնդրանքով։
Իսլ;ամակն երկրները զգուշացրել են Շվեդիային և Դանիային, որ խոսքի ազատության պատրվակով մուսուլմանների սրբությունները վիրավորելը ատելություն և բռնություն տարածելու միջոց է։
armenpress.am
Բրիտանացի պատգամավորները ՄԹ ԱԳ նախարարին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի վայրագությունները Լեռնային Ղարաբաղում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի պատգամավորները երկրի արտաքին գործերի նախարարությանը կոչ են արել դիրքորոշում հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող վայրագությունների դեմ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանականները նամակ են հղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին՝ կոչ անելով վերջ տալ կառավարության լռությանը և հանդես գալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության դեմ իրականացվող վայրագությունների դեմ։
Պատգամավորները նաև հայտարարություն են տարածել, որում նշված է․
«Արտաքին գործերի նախարարությունն այժմ պետք է դիրքորոշում հայտնի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վայրագությունների դեմ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերին՝ ուղղակիորեն խախտելով նոյեմբերին կնքված հրադադարի հայտարարությունը։ Այդ ժամանակից ի վեր գրեթե բոլոր տեղաշարժերն ու կենսական մատակարարումները դադարեցվել են, ինչը հանգեցնում է հումանիտար ճգնաժամի վատթարացման՝ վտանգելով հազարավոր կյանքեր: Ապօրինի շրջափակման պատճառով բացարձակապես արգելված է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, ցանկացած բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ամեն ինչի մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Թերսնուցումն ազդում է հղիների վրա։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով տեխնածին աղետի հետևանքով Արցախում հղիների ավելի քան 90%-ը անեմիա ունի։ Վերջին ամիսներին վիժումները աճել են 3 անգամ՝ բնակչության համար հիմնական սննդամթերքի և դեղորայքի բացակայության պատճառով։ Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարել է, որ ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով: Բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ լուրջ մտահոգություններ են բարձրացրել զարգացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և խնդրել են ամբողջ աշխարհի կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու շրջափակումը: Amnesty International-ը Ադրբեջանին մեղադրել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները չկատարելու մեջ, որը ոչ մի քայլ չի ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար: ԵՄ-ն, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և եվրոպական շատ երկրներ խստորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ են արել անհապաղ վերացնել շրջափակումը, հատկապես վերջին շրջանում արագորեն վատթարացող պայմանների լույսի ներքո: Միացյալ Թագավորություն-Հայաստանի Հանրապետություն բարեկամության խումբը խնդրում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին անել նույնը և հասկացնել, որ Ադրբեջանի գործողությունների համար հետևանքներ կլինեն, եթե նա հիմա չգործի»։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնը.
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը հասնում է ճգնաժամային կետի։ Ադրբեջանի կառավարության կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն արդարացում չունի և արվել է ենթադրյալ խաղաղապահ ուժերի ներկայությամբ։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կենսական մատակարարումների կանխամտածված մերժումն Ալիևի կառավարության կողմից իրականացվող էթնիկ զտումների վերջին փորձն է, և այն պետք է անվանել այնպես, ինչպես կա: Մարդկային թշվառությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հսկայական տեղահանումը, թվում է, ադրբեջանական խաղային ծրագրի մի մասն են կազմում՝ դուրս մղելու այս անհանգիստ տարածքի օրինական քաղաքացիներին, ովքեր ցեղասպանության վտանգի տակ են: Մենք համաձայն ենք Ֆրանսիայի կառավարության և եվրոպական այլ երկրների դիրքորոշման հետ, որոնք կոչ են արել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և իրականացնել Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են: Մենք միանում ենք նրանց՝ պահանջելով վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարմամբ։ Սա խորապես ապակայունացնող է մի տարածքում, որն արդեն իսկ գտնվում է մեծ ճնշման տակ և կարող է գործարկվել որպես հետագա հակամարտությունների ձգան, որն ուղղակի ազդեցություն կունենա արևմտյան շահերի վրա, ինչը սակայն Մեծ Բրիտանիայում քիչ լուսաբանում է ստացել: Ուստի, մենք այսօր գրել ենք Արտաքին գործերի նախարարին, որպեսզի նման դիրքորոշում ընդունի և հստակ արտահայտի բրիտանական կառավարության դատապարտումը, առանց հետագա հապաղման»:
armenpress.am
Ստամբուլի ափերին 28 արկ է հայտնաբերվել․ լողափերը փակվել են
Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները հետազոտում են Ստամբուլի մերձակայքում գտնվող սևծովյան Շիլե բնակավայրի լողափի գոտին, որի մոտ հայտնաբերվել է շուրջ 30 հրետանային արկ։ Գործողության ավարտից հետո ողջ զինամթերքը կոչնչացվի օգոստոսի 2-ին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Նշվում է, որ NTV հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 1-ին Շիլեի լողափերը փակ են եղել, անվտանգության որևէ լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։
Ստամբուլի նահանգի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։ Զինամթերքի մի մասը Շիլեի դատախազի կարգադրությամբ հասցվել է տեղի զորամաս՝ ոչնչացման համար։
Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Ըստ նախնական վարկածի՝ դրանք հնացած են և ոչ մի կապ չունեն Սև ծովում ուկրաինական ծովային ականների հետ։
Թուրքիայի ռազմածովային ուժերն ավելի վաղ հանրապետության ափերի մոտ քանիցս ոչնչացրել են ուկրաինական ծովային ականներ։
armenpress.am
ՅՈւՆԵՍԿՕ-ն առաջարկում է Վենետիկը ներառել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում
ՅՈւՆԵՍԿՕ-ն (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) հայտարարել է, որ Վենետիկը պետք է ավելացնել վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն մտադիր է խրախուսել հետագայում քաղաքի ավելի լավ պահպանումը։
«Իտալիայի խորհրդանշական այս քաղաքը կանգնած է անդառնալի վնաս կրելու վտանգի առջև, ինչը պայմանավորված է լայնամասշտաբ զբոսաշրջությամբ, գերզարգացմամբ և կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացմամբ», - մեջբերում է BBC-ն կազմակերպության զեկույցից։
ՅՈւՆԵՍԿՕ-ն իր զեկույցում Իտալիայի իշխանություններին մեղադրում է «ռազմավարական տեսլականի պակասի» համար, ինչի պատճառով չեն լուծվում Իտալիայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկի առջև ծառացած խնդիրները։
Ըստ Reuters-ի հրապարակման՝ Վենետիկի քաղաքապետարանի խոսնակը հայտնել է, որ իրենք «ուշադիր կկարդան» կազմակերպության ներկայացրած առաջարկները և դրանք կքննարկեն երկրի կառավարության հետ։
Վենետիկի նախկին քաղաքապետերից մեկը, սակայն, քննադատել է զեկույցը՝ նշելով, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն «միայն քննադատում է և փոփոխություններ անելու համար անհրաժեշտ ֆինանսավորում չի տրամադրում»։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկում է արգելել ոչ միայն մեծ նավերի մուտքը Վենետիկի նավահանգիստներ, այլև նավերի որոշ մոդելների, որոնք շատ են աղտոտում միջավայրը։
Բացի այդ, գլոբալ տաքացման պատճառով բարձրանում է ծովի մակարդակը, և քաղաքը կանգնում է հեղեղումների վտանգի առաջ։ ՅՈւՆԵՍԿՕ-ում նաև վստահ են, որ բարձրահարկ շենքերը կարող են «զգալի բացասական վիզուալ ազդեցություն ունենալ» քաղաքի վրա և պետք է կառուցվեն կենտրոնից հեռու։ Այս ամենից զատ, Վենետիկ է այցելում տարեկան շուրջ 28 միլիոն զբոսաշրջիկ։
panorama.am
Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. Պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։
Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»:
Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը:
«Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», ասված է պետքարտուղարության արձագանքում:
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնոդվում է այս նպատակով», ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:
panorama.am
Արցախում առաջիկա օրերին կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը
Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը:
Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»։