Մամուլի տեսություն  02.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i203952-Մամուլի_տեսություն_02.08.2023
Եվրասիական տնտեսական միությունը վերջնական տեսքի է բերել Իրանի հետ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և նախատեսում է Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2023 12:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  02.08.2023

Եվրասիական տնտեսական միությունը վերջնական տեսքի է բերել Իրանի հետ ազատ առևտրի մշտական համաձայնագիրը և նախատեսում է Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի։

Իրան

Եվրասիական միության պատրաստակամությունը՝ Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը  30 միլիարդ դոլարի հասցնելու համար

Եվրասիական տնտեսական միության առևտրի նախարար Անդրեյ Սլեպնովը Մոսկվայում հայտարարելով, որ Իրանի հետ այս միության ազատ առևտրի մշտական համաձայնագրի տեքստը վերջնականացվել է և պատրաստ է խորհրդարաններում ստորագրման և հաստատման, ասաց. « Այս միությունը պատրաստ է Իրանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի»։

 

Ջավան

Իսրայելը ոչնչացնելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում

Այս օրերին օկուպացված տարածքներում համատարած հակամարտություններ ու ներքին լարվածություն է տիրում։ Սիոնիստական ռեժիմը բռնազավթված պաղեստինյան տարածքներում իր անօրինական հաստատումից ի վեր բացառիկ և աննախադեպ իրավիճակ է ապրում։ Այս ներքին տարաձայնությունների ու բախումների սկզբում հնչեցին ձայներ, որոնք զգուշացնում էին քաղաքացիական պատերազմի բռնկման մասին, ձայներ, որոնք այժմ ավելի համատարած ու հստակ են լսվում, քան մի քանի ամիս առաջ։

 

Դոնյայե Էղթեսադ

Դեղին կայսրի երազանքը. չինական-արաբական համայնք

Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի հատուկ բանագնացը հուլիսի 21-ին «National» պարբերականում լույս տեսած գրառման մեջ գրել է. «Չինաստանը մեծացնում է իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ»։

Չինաստանը ռազմավարական համապարփակ գործընկերություն է հաստատել տարածաշրջանի 13 երկրների հետ և ստորագրել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» համագործակցության փաստաթղթեր տարածաշրջանի 21 երկրների հետ։ Անցյալ տարվա դեկտեմբերին հաջողությամբ անցկացվեց արաբական երկրների և Չինաստանի առաջին գագաթնաժողովը։

Անցյալ տարի Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև առևտուրն առաջին անգամ գերազանցել է 500 միլիարդ դոլարը, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 27 տոկոսով։

 

Էթեմադ

Սպիտակ Տուն. Ռուսաստանը ներգրավված չէ Նիգերի հեղաշրջման մեջ

Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին Նիգերի հեղաշրջման մեջ Ռուսաստանի դերի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին ասել է. «ԱՄՆ կառավարությունը որևէ նշան չի տեսել, որ Ռուսաստանը կանգնած է Նիգերի հեղաշրջման հետևում»:

 

Ջամե Ջամ

Բելառուսը ձգտում է նոր բանակ ստեղծել՝ օգտագործելով Վագներ խմբավորումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի երեկոյան ասել է, որ նախատեսում է ստեղծել նոր պայմանագրային բանակ և որպես բանակի ողնաշար օգտվել Վագներ խմբավորման զինյալներից:

 

Էթեմադ

17 տարի անց բանտից ազատ է արձակվել անմեղ բրիտանացին

Բռնաբարության մեղադրանքով 17 տարի ազատազրկված անմեղ անգլիացի Էնդրյու Մալկինսոնի դատավճիռը վերջնականապես չեղարկվել է այն բանից հետո, երբ նա համառորեն պնդել է իր անմեղությունը։ Նա այլևս չի ցանկանում ապրել Բրիտանիայում և հույս ունի դառնալ Նիդերլանդների քաղաքացի։

 

News.am

Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղված պահանջները տեղին չեն. Զախարովա

Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության հետ կապված, կրկնակի անտեղի են թվում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ բարձրագույն մակարդակով քանիցս նշվել է ռուս խաղաղապահ զորակազմի ավանդը անվտանգության ապահովման գործում՝ նրա տեղակայման գոտում, շեշտադրվել է նրա գործունեության անհրաժեշտությունը իրադրության կարգավորման համար։

«Ուստի, ամեն բան կասկածի տակ դնելու նման ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է արվում դա։ Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»,- ասել է Զախարովան։ 

 

Armenpress.am

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը,  տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Սիրանուշ Սահակյանն ասաց օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա համոզմամբ՝ միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի  տրամաբանության մեջ: «Միջազգային իրավունքն, իհարկե,  ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարևոր են ու նպաստում են, որ հանցագործները կանգնեն արդարադատության առաջ, և կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար միջազգային իրավունքում կան հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինել պետությունները: Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը  հանցագործ է, ապա այդ հանցագործին տերիտորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի Դաշնության և, ինչու ոչ, Ինտերպոլի հետ համագործակցությամբ»,-նշեց նա և հավելեց՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն է տվել, որ տվյալ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

 

Panorama.am

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի պատասխանին։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«ՀԱՊԿ անդամ երկրները երբեք չեն ինքնահեռացվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ դուրս գալու կոնկրետ լուծումների, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույնս շահավետ օգտագործել կազմակերպության լայն հնարավորությունները։

Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնության այլ համատեղ միջոցների շուրջ», - ասել է նա։

Դիավաագետն ընդգծել է՝ Մոսկվայում համոզված են, որ համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային իրավիճակի վրա։ «Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», - նշել է նա:

Միևնույն ժամանակ, Աղասանդյանը հույս է հայտնել, որ Երևանում հասկանում են՝  արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա, որպեսզի «առավելագույն վնաս հասցնեն ՌԴ-ին և նրա դիրքերին Հարավային Կովկասում»:

«Հանուն այդ խնդրի հասնելու, նրանք փորձում են սասանել տարածաշրջանային անվտանգության առկա մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հենվողներ հնարավորությունները։ Հուսով ենք, որ Երևանում դա լավ հասկանում են», - պարզաբանել է դիվանագետը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած այլ միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որի միջոցով լուծվում է ցանկացած խնդիր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն պատմական խորը արմատներ ունի։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների, կողմերի փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք կատարելու պատրաստակամության հիման վրա: Այս համատեքստում չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերը, որն այս բարդ գործընթացում խաղում են Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը», - նշել է Միքայել Աղասանդյանը։

 

Armenpress.am

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին և աշխատում է կողմերի՝ միմյանցից լրջորեն տարբերվող մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», - ասել է նա:

Ինչպես նշել է Զախարովան, ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին։

«Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում և ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին», - ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչության ներկայացուցիչը։