Մամուլի տեսություն 05.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204118-Մամուլի_տեսություն_05.08.2023
Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարությունը, սկսելով Կատարի հետ սահմանակից ամենաբարդ ընդհանուր գազային շերտի արդյունահանումը, 20 ամսում ավարտին հասցրեց այն, ինչ օտարերկրացիներին չհաջողվեց անել 20 տարվա ընթացքում։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Օգոստոս 05, 2023 14:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.08.2023

Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարությունը, սկսելով Կատարի հետ սահմանակից ամենաբարդ ընդհանուր գազային շերտի արդյունահանումը, 20 ամսում ավարտին հասցրեց այն, ինչ օտարերկրացիներին չհաջողվեց անել 20 տարվա ընթացքում։

Վաթանէ Էմրուզ օրաթերթ

Արևմուտքը խրված է Աֆրիկայի բարդ խնդիրների մեջ

Մալին և Բուրկինա Ֆասոն նախազգուշացրել են, որ Նիգերում ցանկացած ռազմական միջամտություն կդիտվի որպես իրենց դեմ պատերազմի հայտարարություն. Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի խորհուրդը նահանջել է Նիգերի վրա ռազմական հարձակման սպառնալիքից։

Փարիզն ու  Եվրամիությունը մտահոգված են Նիգերից իրենց մատակարարվող ուրանի համար, որը կազմում է ներկրվող ուրանի ծավալի մեկ հինգերորդը:

Իտալիայի արտգործնախարարն ասել է. Նիգերի վրա ռազմական հարձակումը կարող է վերածվել արևմտյան գաղութատիրության նոր ալիքի։

Աֆրիկյան մայրցամաքը կրկին անգամ մղձավանջ է դառնում Ֆրանսիայի համար. Այս մայրցամաքի հին գաղութարարը, ում ներգրավվածության հետքերը դեռևս կարելի է գտնել ամբողջ սև մայրցամաքում, այս անգամ Աֆրիկայի կենտրոնում՝ Նիգերում, հանդիպել է ամուր դիմադրության։

 

Քեյհան օրաթերթ

Quincy վերլուծական կենտրոն. Արևմուտքն ի վիճակի չէ շարունակել պատերազմն Ուկրաինայում

Ամերիկյան վերլուծական կենտրոնն Ուկրաինայի պատերազմում Արևմուտքի կորուստների վերաբերյալ իր զեկույցում ընդգծել է, որ փաստերը թաքցնելու փոխարեն, եկել է պատերազմը դադարեցնելու համար բանակցելու ժամանակը։

 

Տնտեսական անբարենպաստ իրավիճակը նկատելի է նաև ողջ եվրոպական մայրցամաքում։ Հուլիսի 24-ին Եվրոգոտու տնտեսական վիճակի մասին հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ եվրոպական մակրոտնտեսությունը հայտնվել է ծանր իրավիճակում, հատկապես արտադրության ոլորտում։

Պետք է խոստովանենք, որ Ուկրաինա զենք մատակարարելու հարցում Բայդենի վարչակազմի և ՆԱՏՕ-ի բացասական քաղաքականությանը կառուցողական այլընտրանքներ կան։ Պատերազմի զոհերի թվի մեծացում (որը, ըստ որոշ տվյալների՝ գնահատվում է մոտ 350 հազար մարդ), Եվրոպայում զգալի տնտեսական անկում, Աֆրիկայում աճող պարենային ճգնաժամ, տասնյակ հազարավոր չպայթած ականների առկայություն և, իհարկե միջուկային պատերազմի հետ կապված սպառնալիքների և ռիսկերի ուժեղացում, այս բոլորը հուշում են, որ եկել է երկխոսության և բանակցությունների ժամանակը:

 

Էթելաաթ օրաթեր

«The Times»-ը բացահայտել է. տասնյակ հազարավոր սիոնիստներ մտածում են Իսրայելից փախչելու մասին

Անգլիական The Times օրաթերթը խոստովանել է, որ տասնյակ հազարավոր սիոնիստներ մտածում են արտագաղթել այս տարածաշրջանից՝ օկուպացված տարածքներում կենցաղի թանկացումների և քաղաքական ճգնաժամի պատճառով։  Թայմսը հաղորդել է, որ սիոնիստական ռեժիմի խորհրդարանում դատական բարեփոոխումների օրինագիծն ընդունվելուց հետո տասնյակ հազարավոր սիոնիստներ  սկսել են գաղթել օկուպացված տարածքներից կամ մտածում են դրա մասին։ Զեկույցում նշվում է, որ Իսրայելի հեռուստատեսության անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ օկուպացված տարածքներում բնակվող մեծ թվով սիոնիստներ այլ երկրների քաղաքացիություն ունեն և մտածում են արտագաղթի մասին։

 

Ջավան

Իրանի նավթագազային ոլորտի սլացուցիչ զարգացումը

Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարությունը, սկսելով Կատարի հետ սահմանակից ամենաբարդ ընդհանուր գազային շերտի արդյունահանումը, 20 ամսում ավարտին հասցրեց այն, ինչ օտարերկրացիներին չհաջողվեց անել 20 տարվա ընթացքում։ 11-րդ ֆազի շահագործումը երկրի արտարժութային եկամուտները կավելացնի ավելի քան 2 մլրդ դոլարով։

«Հարավային Փարս» գազային հանքավայրի 11-րդ ֆազի շահագործումը նշանակալի ձեռքբերում է Իրանի բնական գազի արդյունաբերության համար: Այս նախագիծը ներառում էր Կատարի հետ սահմանակից ամենաբարդ գազի շերտի շահագործումը, որը պահանջում էր բարձր տեխնոլոգիաների և ինժեներական լուծումների ներդրում։ Իրանի աննախադեպ ու կարևոր նախաձեռնությունը՝ 3200 տոննա կշռող  գազային հարթակը 550 կմ տեղափոխելու և Հարավային Փարսի 11-րդ ֆազում տեղադրելու հարցում նպաստեց նրան, որ նախատեսված ժամկետից շուտ ավարտին հասցնել նախագիծը: Հարավային Փարսի 11-րդ ֆազից գազի արդյունահանման մեկնարկը նույնպես կարևոր հանգրվան է Իրանի էներգետիկ անվտանգության համար: Հարավային Փարս գազային հանքավայրը բնական գազի կենսական աղբյուր է տարածաշրջանի համար, և 11-րդ ֆազում գազի արդյունահանման մեծացումը կնպաստի Իրանին և նրա հարևաններին բնական գազի հուսալի մատակարարմանը:

 

News.am

Լաչինի միջանցքով պետք է ապահովվի անարգել հումանիտար հասանելիություն Մխիթարյանի կոչը

Ավելի քան 30,000 երեխաներ և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ գտնվում են շրջափակման և ավերակների մեջ։ Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար ճգնաժամի շեմին՝ զրկված լինելով կենսական դեղորայքի, ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունից։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Սովից մահացող մարդկանց սիրտ ճմլող իրականությունը աղետ է, որը անհապաղ քայլեր է պահանջում: Երեխաներին այս պատերազմի դադարեցումն է հարկավոր, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել:

Լաչինի միջանցքով պետք է ապահովվի սկզբունքային և անարգել հումանիտար հասանելիություն»,- գրել է նա։

 

News.am

Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են՝ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը կառուցողական չի համարում ադրբեջանական կողմից հնչող արձագանքները Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդան Սարգսյանը նշել է, որ հաճախ փորձեր են արվում այդ նախաձեռնությունը դարձնել տարաբնույթ շահարկումների թեմա, մինչդեռ Կոռնիձոր այցելող միջազգային կառույցների ներկայացուցիչները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը: 

«Հումանիտար բեռներով լի ավտոշարասյունը շարունակում է նույն տեղում մնալ, որտեղ կայանել էր դեռ տասնմեկ օր առաջ: Ինչպես նշվել էր ի սկզբանե՝ մեր նպատակը զուտ մարդասիրական բնույթի այս նախաձեռնության իրականացումն է, որի ուղղությամբ շարունակում ենք քայլեր ձեռնարկել: Վերջին 11 օրերի հիմնական արձանագրումն այն է, որ նախաձեռնության հանդեպ ինչպես միջազգային, այնպես էլ մեր հանրության շրջանում հարաճուն ուշադրության և հնչեղության աճ կա: Ասվածի վկայությունն են դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների ներկայացուցիչների այցերը Կոռնիձորի հատված, ինչպես նաև տարբեր երկրների պետական ատյաններից և խորհրդարանականների կողմից հնչող հայտարարությունները, որոնցում հստակ և հասցեական կոչ է արվում Ադրբեջանին, որպեսզի վերջինս բացի Լաչինի արգելափակված միջանցքը»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Կոռնիձորի հատված այցելողներն իրականում տեսնում են, թե ինչ է կատարվում և հավաստի տեղեկություններ են ստանում Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մասին:

 

Panorama.am

Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ

«Հայաքվեի ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի մեր քաղաքացիներ, և դա մեզ համար կարևորագույն վստահության մանդատ է՝ հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված նախագծին ԱԺ-ում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, սա մեծ հաղթանակ է՝ ի հեճուկս թշնամու կողմից գործադրվող լուրջ ճնշման, ներքին կամակատարների կողմից իրականացվող քարոզչության, վախի մթնոլորտ ստեղծելուն, բիրտ վարչական ճնշումներին։

«Ի հեճուկս այդ բոլորի՝ հայ ժողովուրդն իր հավաքական ձայնն է բարձրացրել մեր համազգային նպատակների, մեր ինքնիշխանության, սահմանադրական կարգի պաշտպանության, նաև մեր ժողովրդավարակաn հասարակարգի օգտին։ Չեմ զլանա կրկնել, սա ժողովրդավարության կարևորագույն օրինակ է, որը մենք առաջին անգամ որպես նախադեպ փորձարկեցինք մեր երկրում»,-ասաց նախաձեռնության համակարգողը։

Նրա գնահատմամբ, սա նաև հայ ժողովրդի բողոքի ակտն է ընդդեմ մեր երկրում թուրք-ադրբեջանական տանդեմի ու նրա կամակատարների կողմից հաստատվող դիկտատուրայի։

«Մենք թույլ չենք տա, որ դիկտատուրան հաստատվի։ Մենք թույլ չենք տա, որ Հայաստանում իշխի թուրք-ադրբեջանական տանդեմը։ «Հայաքվեն» ու «Հայաքվե»-ի առաջին փուլը դրա առաջին քայլն է»,-ասաց Չալաբյանը։

 

Armenpress.am

Թուրքիան Ռուսաստանի և Արևմուտքի միջև դեռ մանևրելու ռեսուրս ունի թուրքագետը՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին


Այս պահին ականատես ենք լինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման վերջին տարիների դիվանագիտական ընդգծված վարքագծին, որի համաձայն՝ Թուրքիան կամ մոտենում է Ռուսաստանին կամ քիչ ավելի մերձենում է Արևմուտքի հետ։  Ընդ որում՝ սա նաև բնորոշ է Թուրքիայի վերջին շրջանի ընդգրկուն արտաքին քաղաքականությանը։ Դա արվում է այն նկատառությամբ, որ Անկարան ստանա այն դիվիդենտները, որոնց ձգտում է տևական ժամանակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց, թուրքագետ-ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերություններում գրանցված տեղաշարժերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին, իսկ թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Թուրքիայի կառավարությունը այդ քայլից հետո Արևմուտքից լիակատար աջակցություն է ստացել պատժամիջոցների վերացման և վիզային ռեժիմի ազատականացման հարցում:

«Թուրքիայի համար չափազանց կարևոր է նաև ամերիկյան F-16 մոդեռնիզացված ինքնաթիռների մատակարարումը։ Այդ հարցը երկու օր առաջ վերստին բարձարացվել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ Էրդողանի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ժամանակ, և, հավանաբար, թուրք առաջնորդը ստացել է որոշակի խոստումներ։  Թուրքիայի համար անշուշտ կարևոր է նաև Արևմուտքի ֆինանսատնտեսական աջակցությունը, առավելևս, որ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի տնտեսությունը և հատկապես ֆինանսական համակարգը շատ ծանր վիճակում է»,- ասաց Սաֆրաստյանը։

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում թուրքական միջնորդական ջանքերի մասին՝ Սաֆրաստյանն ասաց, որ թեև թուրքական կողմը, խախտելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունը, Թուրքիա այցելած Վլադիմիր Զելենսկու հետ Ուկրաինա է վերադարձրել «Ազով» գումարտակի 5 հրամանատարներին, այդուհանդերձ, անգամ այդ քայլը չարժե դիտարկել որպես ՌԴ-ի հանդեպ քաղաքականության կտրուկ շրջադարձ։

«Դա էլ է հաշվարկված։ Անկարայում և Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ հարաբերությունների ներկա մակարդակը մեծ օգուտ է բերում կողմերին։ Թուրքիան չի միանում ՌԴ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին՝ հաշվի առնելով համատեղ մեծ ծրագրերի իրականացումը տարբեր բնագավառներում։ Եթե անգամ Մոսկվայից մոտ ժամանակներս նկատվեն դեմարշներ և դիրքորոշման կոշտացում, ապա դա չի նշանակում, որ երկու երկրները հրաժարվելու են շատ բարձր մակարդակի փոխգործակցությունից։ Մյուս կողմից Թուրքիան ունի ՌԴ-ի և Արևմուտքի միջև մանևրելու ռեսուրս՝ չնայած, որ դրա տիրույթը համեմատաբար փոքր է, քանզի Թուրքիան ռազմավարական առումով Արևմուտքի անքակտելի մասն է, ԱՄՆ-ի դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամը»,- պարզաբանեց Սաֆրաստյանը։

Նա չբացառեց փորձագետների մոտ շրջանառվող տեսակետը, որ Անկարայի վերոնշյալ քաղաքական ուղեգիծն իր ակնկալվող նոր դրսևորումներով կարող է աստիճանական խնդիրներ առաջացնել Մոսկվայի հետ հարաբերություններում, որոնք որոշակի ազդեցություն կունենան նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վրա։ 

 

Hraparak.am

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարծես թե ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել և կողմերը դա գիտակցելով որոշել ինչ-ինչ քայլերի գնալ: Դրանցից առաջինը դեսպանների փոփոխությունն է: Ընդ որում Ռուսաստանում ՀՀ դեսպանից այնքան մեծ դժգոհություն ունի ռուսական կողմը, որ դա առաջնահերթ է լուծվելու: Վաղարշակ Հարությունյանին փոխելու հարցը վաղուց էր քննարկվում, սակայն դեսպանի թեկնածուներ գտնելու խնդիր կար: Թեկնածու, որը կվայելի Նիկոլ Փաշինյանի վստահությունը և ընդունելի կլինի ռուսական իշխանությունների համար:

Մեր տեղեկություններով, մի շարք թեկնածություններ են քննարկվել: Եվ հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա: Ռուսաստանի դեսպանի թեկնածուն էլ, մեզ հասած տեղեկություններով, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի և նրա հետ համագործակցության կարևորությունը: