Մամուլի տեսություն 07.08.2023
Իրանի 13-րդ կառավարությունը, հենվելով տեղական գիտելիքի և երիտասարդ մասնագետների կարողությունների վրա, կարողացավ ավարտել Հարավային Փարս գազային հանքավայրի 11-րդ բաժնի շինարարական աշխատանքները:
Քեյհան օրաթերթ
Շահագործման է հանձնվել Իրանի Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ բաժինը
Այս նախագիծը երկար տարիներ ձգձվում էր ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Սակայն 13-րդ կառավարությանը հաջողվեց այն կյանքի կոչել և առաջիկա շաբաթների ընթացքում այս բաժնում կմեկնարկեն օրական 15 մլն խմ գազի պահեստավորման աշխատանքները։
Այս հանքավայրը, որն Իրանը շահագործում է Կատարի հետ միասին, պարունակում է ամենաբարդ գազային շերտերը և կարող է արտադրել երկրին անհրաժեշտ գազի մեծ մասը:
Սակայն այս հանքավայրի առավելությունը միայն գազի արդյունահանման ծավալների մեծացումը չէ: Այն թույլ կտա բացել նոր աշխատատեղեր և մեծացնել գազի արտահանման ծավալները: Իսկ ԱՄՆ-ի լայնածավալ պատժամիջոցների պայմաններում այս նախագծի գործարկումը կարելի է դիտարկել որպես պատժամիջոցների չեզոքացման և Իսլամական Հանրապետության հզորության ամրապնդման շրջանակներում:
Վաթան Էռուզ օրաթերթ
Իրանի Իսլամական Հանրապետության հզորությունը
Իրանի ռազմածովային ուժերն այսօր որոշիչ ուժ են տարածաշրջանում և նույնիսկ աշխարհում, և այդ ռազմավարական ուժի առկայությունը բաց ջրերում և աշխարհի երկրների հետ բազմակողմ զորավարժություններին մասնակցելը վկայում է երկրի հեղինակության մասին: Իրանի Իսլամական Հանրապետությունը ծովային ոլորտում և ծովային անվտանգության և համաշխարհային խաղաղության ապահովման գործում այլ երկրների հետ արդյունավետ փոխգործակցություն ունի:
Ջավան օրաթերթ
Թել Ավիվում իրավիճակը պայթյունավտանգ է
Երեկ Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարեցին ռեժիմի նախարարների և անվտանգության և ռազմական ծառայությունների ղեկավարի ներկայությամբ արտահերթ հանդիպման անցկացման մասին, որը Թել Ավիվի և Լիբանանի Հեզբոլլահի միջև իրավիճակի սրման ֆոնին վկայում է կողմերի միջև մոտալուտ պատերազմի հավանականության մասին։
Էթելաաթ օրաթերթ
Վաշինգտոնում քաղաքական տարաձայնությունների ֆոնին, Օսթինը զգուշացրել է բանակի վիճակի մասին
Պենտագոնի ղեկավարը մեկնաբանել է երկրի բարձրագույն զինվորականների նշանակման հարցում առկա քաղաքական տարաձայնությունները, հայտարարելով, որ բարձրագույն հրամանատարներին չհաստատելը թուլացնում է Միացյալ Նահանգների ռազմական պատրաստվածությունը։
Լլոյդ Օսթինը նախազգուշացրել է, որ ԱՄՆ բանակը և ծովային հետևակային կորպուսը, երկրի պատմության մեջ առաջին անգամ, քաղաքական տարաձայնությունների պատճառով, մնացել են առանց բարձրաստիճան հրամանատարների։
Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից ավելի քան 300 հրամանատարական կետերի, ներառյալ ցամաքային զորքերի հրամանատարներին չնշանակելը կարող է խաթարել հարաբերությունները դաշնակիցների հետ։
panorama.am
Արցախի ԱԺ նախագահ ընտրվեց Դավիթ Իշխանյանը
Տես նաև`Արցախի ԱԺ նախագահը հրաժարական տվեց
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Դավիթ Իշխանյանը ստացել է 22 կողմ, 9 դեմ ձայն։
ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանին ընտրելու վերաբերյալ խորհրդարանի որոշումը ներկայացրել է փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։
panorama.am
Էրդողանը մտադիր է Պուտինին առաջարկել վերսկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ ծրագրվող բանակցությունների ընթացքում մտադիր է առաջարկել վերսկսել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները ՝ շուտափույթ հրադադարի հասնելու համար: Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս հստակ որոշել հանդիպման վայրն ու ժամկետը: Բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և հացահատիկի գործարքը:
«Էրդողանն իր միջնորդությունը կառաջարկի հակամարտության կարգավորման հարցում, կրկին կկրկնի այն թեզը, որ պատերազմում հաղթողներ չեն լինելու, իսկ խաղաղ գործընթացում ՝ պարտվողներ», - հայտարարել Է աղբյուրը:
Անկարան, ըստ գործակալության զրուցակցի, կողմ է հրադադարին և բանակցությունների մեկնարկին։ Աղբյուրը Էրդողանին անվանել է «համաշխարհային միակ առաջնորդը», որը վայելում է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու «անկեղծ վստահությունը», կապ է պահպանում նրանց հետ և «ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։
panorama.am
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով. դեսպան Օլիվիե Դըկոտինյի
ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպանն է Օլիվիե Դըկոտինյին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։
Նա, մասնավորապես, գրել է․ «Ֆրանսիան կոչ է անում վերականգնել ապրանքների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը բնակչությանը»,- գրել է դեսպանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օլիվիե Դըկոտինյին փոխել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի հետնանկարը՝ տեղադրելով Արարատ լեռան լուսանկարը։