Մամուլի տեսություն 08.08.2023
Քրիստոֆեր Նոլանի վերջին ֆիլմը՝ «Օպենհայմեր»-ը, մարդկանց միտքը խաբելու և Ճապոնիայի վրա Ամերիկայի ատոմային հարձակման ոճրագործությունն արդարացնելու ապարդյուն փորձ է։
Քեյհան
400 հազար տնային տնտեսությունների գազամատակարարման իրականացում Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարության օրոք
Իրանի Գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ 13-րդ կառավարության երկու տարիների ընթացքում գազամատակարարում է իրականացվել ավելի քան 307 հազար տնտեսություն ունեցող 5297 գյուղերի և ավելի քան 94 հազար տնային տնտեսություններ ունեցող 41 քաղաքների համար։
Վաթանե Էմրուզ
Քրիստոֆեր Նոլանի վերջին ֆիլմը՝ «Օպենհայմեր»-ը, մարդկանց միտքը խաբելու և Ճապոնիայի վրա Ամերիկայի ատոմային հարձակման ոճրագործությունն արդարացնելու ապարդյուն փորձ է։
Ֆիլմի հայտնի երկխոսություններից մեկն այս նախադասությունն է, որն արտասանում է Օպենհայմերը (մարմնավորում է Կիլիան Մերֆին) ԱՄՆ-ում առաջին հաջող միջուկային փորձարկումից հետո. «Հիմա ես մահ եմ դարձել. Աշխարհների կործանիչ»։ Բայց ամբողջ ֆիլմում փորձ է արվում ցույց տալ, որ Գերմանիայի հետ ռազմական մրցակցության և Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցակցության ընթացքում ամերիկացի գիտնականներին այլ ելք չէր մնացել, քան միջուկային ռումբի, իսկ հետո՝ ջրածնային ռումբի ստեղծումը, և միգուցե եթե ժամանակը հետ գնար, ապա նրանք դա կանեին նորից ու նորից։
Իրան
Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրի 11-րդ փուլի վաղաժամկետ շահագործման արտարժութային բարձր եկամտաբերությունը
Իրանի Հարավային Փարսի 11-րդ ֆազի վաղաժամկետ շահագործումը երկրին կբերի արտարժութային եկամուտներ: Նավթի նախարարությունում պետք է առաջնահերթությունը տրվի տեղական կապալառուների հնարավորությունների օգտագործմանը, և բոլոր նախագծերում մենք պետք է շարժվենք սեփական կարողությունների օգտագործման ճանապարհով։ Հարավային Փարսի 11-րդ ֆազը այս համատեղ գազային հանքավայրի միակ չմշակված ֆազն է, որը, չնայած սահմանամերձ լինելուն, վերջին երկու տասնամյակների ընթացքում նրա զարգացումը բազմիցս հետաձգվել է իրանական և արտասահմանյան ընկերությունների կողմից, բայց վերջապես այս ֆազի շահագործումը կիրականացվի տեղական կապալառուի կողմից, ինչը կարևոր հանգամանք է:
Քեյհան
Սիոնիստ նախարար. Յուրաքանչյուր ոք, ով սպանում է պաղեստինցուն, արժանի է գնհատանքի
Նեթանյահուի կաբինետի ներքին անվտանգության նախարարը բոլորի համար բացահայտեց Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական էությունը։ Նա հերթական անգամ ատելության ու ռասիստական հայտարարություններով հրամայեց սպանել պաղեստինցիներին՝ նշելով. «Ով սպանում է պաղեստինցուն, արժանի է գնահատանքի»։ Հենց վերջերս ահաբեկական ռեժիմի կողմից պաշտոնական հարթակից հայտարարվեց ահաբեկչության հրամանը. Թեև սիոնիստները տարիներ շարունակ պատասխանատվություն չեն կրել իրենց ահաբեկչական գործողությունների համար, սակայն երեկ Նեթանյահուի կաբինետի ներքին անվտանգության նախարար, ծայրահեղական մոտեցումներով հայտնի Իտամար Բենգուիրը մի կողմ քաշեց վարագույրները՝ ապացուցելու համար, որ Թել Ավիվի ղեկավարներն անմիջականորեն ստորագրում են սպանության ու ահաբեկչության մասին գրությունները և նրանց ստորագրությունները առկա են ամեն մի ահաբեկչության տակ: Թել Ավիվի դատարաններում ռասիզմի մեղադրանքներով բազմաթիվ գործեր կան 47-ամյա Բենգուիրի նկատմամբ:
Armenpress.am
ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը մոտ է՝ անկախ այս հարցում ՌԴ-ի դիրքորոշումից
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է՝ անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություններ են այդ առնչությամբ անում այլ երկրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի՝ օրերս արած մեկնաբանություններն այն մասին, որ երկու երկրների միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և նույնիսկ կարող է նոր հակամարտությունների հիմքեր ստեղծել։«Ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրեջանին։ Ես ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում են, որոնք այս վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղիղ շփում ենք ունեցել այդ երկրների հետ, անցյալ շաբաթ հատուկ բանագնաց (խմբ.՝ Լուիս) Բոնոն այցելեց տարածաշրջան և ուղիղ շփում ունեցավ նրանց հետ։ Մենք կարծում ենք, որ անկախ այս հարցի կողմ չհանդիսացող այլ երկրների հնչեցրած մեկնաբանություններից, համաձայնագիրը շարունակում է մոտ լինել, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու ուղղությամբ», - ասել է Միլլերը ճեպազրույցում։Պետքարտուղարության խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Թուրքիան կարող է այս հարցում արդյունավետ դեր խաղալ։
Armenpress.am
ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը
ՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղում:ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և մեծագույն ռիսկի է ենթարկում բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը:«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այն թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնեղենի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման», նշում են փորձագետները:Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում է դեղորայքը, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են ապահովում բժշկական օգնություն, քանի որ շտապ օգնության մեքենանարի աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով: Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին պայմանագրի:Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձյան զինադադարի մասին պայմանագրի դրույթների:«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կազատեն Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներին տառապանքներից և թույլ կտան մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը քաղաքացիական բնակչությանը։ Այս սուր պահին անհրաժեշտ է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարօրությունը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև շեշտում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում»,-նշում են փորձագետները:
News.am
Կարեւոր է, որ թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը զուգահեռ ընթանա. Ֆիդան
Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում կարգավորման գործընթացն արագացել է։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում «Դեսպանների 14-րդ կոնֆերանսի» բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։«Հարավային Կովկասում կայունության, բարեկեցության եւ անվտանգության ապահովման համար կարեւոր է, որպեսզի թուրք-հայկական եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանա զուգահեռ»,- նշել է նա։
News.amԱրամ Ա-ն Վատիկանի եպիսկոպոսի հետ քննարկել է Արցախում առկա իրավիճակըՍուրբ Աստվածածին վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է պապական եպիսկոպոս Պաուլո Պորչիային։ Այս մասին հայտնում է Կաթողիկոսարանը։Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկվել են Լիբանանի նախագահական ընտրությունները, Մեծի Տանն Կիլիկիոյի եւ Վատիկանի հարաբերությունները, միջեկեղեցական այլ հարցեր։«Վեհափառ Հայրապետը հատուկ կերպով պապական նվիրակի ուշադրությանը ներկայացրեց ավելի քան 8 ամիս Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի ներկա վիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Արամ Ա. Կաթողիկոս հիշեցրել է, որ «հայ եկեղեցին ու հայ ազգը միշտ երախտապարտ են եղել Հայաստանի ու Արցախի հարցով Նորին Սրբություն Ֆրանսիս Պապին եւ ընդհանրապես Վատիկանի զորակցական դիրքորոշումներին եւ հայտարարությունների համար»։«Գիտենք, որ Պապը Արցախի շրջափակման առիթով իր մտահոգությունը հայտնել էր ու շեշտել՝ հնարավոր ջանքերով այն վերջ տալու անհետաձգելի հրամայականը»,- ասել է նա։Շարունակելով իր խոսքը՝ Հայրապետն ասել է. «Մեր ազգի ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակի զանազան կերպերով իր զորակցությունը արտահայտել, հատկապես միջազգային շրջանակներում»։