Մամուլի տեսություն 10.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204346-Մամուլի_տեսություն_10.08.2023
Ուլտրաձայնային թևավոր հրթիռի տեխնոլոգիային ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության մասնագետների հասանելիությունը զարմացրել է բոլորին։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Օգոստոս 10, 2023 08:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10.08.2023

Ուլտրաձայնային թևավոր հրթիռի տեխնոլոգիային ԻԻՀ պաշտպանական արդյունաբերության մասնագետների հասանելիությունը զարմացրել է բոլորին։

Վաթան Էմռուզ օրաթերթ

Իրանը ձեռք է բերել գերձայնային թևավոր հրթիռների տեխնոլոգիա

 

Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի մասնագետները կառուցել են ուլտրաձայնային թևավոր հրթիռ, որը գտնվում է փորձարկման փուլում:

Այսօր երկրների մեծ մասը վարում է ռազմական հզորության, հատկապես՝ հրթիռային և պաշտպանական ուժի ամրապնդման քաղաքականություն՝ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու և դրանք զսպելու նպատակով: Այդ ծրագրերի համար հատկացվում են հսկայական գումարներ:  

Վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունը կարողացել է ամրապնդել հրթիռային հզորության ոլորտում իր դիրքերը։ Այսօր Իրանը նշվում է որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի լավագույն ռազմական ուժը։

Հետհեղափոխական 40 տարիների ընթացքում, չնայած բոլոր պատժամիջոցներին, որոնք ուղղված են եղել երկրի պաշտպանական հզորությունը թուլացնելուն, Իրանի զինված ուժերը  առաջընթաց են գրանցել պաշտպանության ոլորտում՝ օգտագործելով երիտասարդ մասնագետների և գիտնականների ներուժը։  

Քեյհան օրաթերթ

Իրանցի փորձագետները Total ընկերության 6-ամյա աշխատանքն ավարտել են 2 տարուց էլ քիչ ժամանակում

 

ԻԻՀ ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Եթե Հարավային Փարս գազի հանքավայրի 11-րդ փուլի կառուցումը վստահվեր Total-ին, ապա մենք պետք է 6 տարի սպասեինք: Սակայն իրանցի փորձագետներն աշխատանքն ավարտեցին  20 ամսում»:

Մոհսեն Խոջասթե Մեհրը հայտարարել է, որ Հարավային Փարս հանքավայրի 11-րդ ֆազի կառուցման աշխատանքները քննարկվում էին դեռսև 2000 թվականից, հավելելով. «Եթե մենք դա չանեինք, ապա ևս երեք տարի կպահանջվեր Հարավային Փարսի 11-րդ փուլից գազ արդյունահանելու համար։ Իրանցի փորձագետների կատարած աշխատանքը ինժեներական առումով և տևողության տեսակետից եզակի է աշխարհում»:

 Նշելով, որ Հարավային Փարսն աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է, որտեղից ապահովվում է Իրանի գազի արդյունահանման 70%-ը, նա հավելել է. «Հարավային Փարսի 14-րդ և 16-րդ փուլերը առաջիկա առաջնահերթությունն են»:

Էթեմադ օրաթերթ

ԱՄՆ Կոնգրես. Բայդենի ընտանիքը փող է ստացել Ռուսաստանից

 

Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը հայտարարել է, որ Բայդենի փոխնախագահ լինելու շրջանում վերջինս ընտանիքը միլիոնավոր դոլարների արտաքին ֆինանսական օգնություն է ստացել ռուս, ղազախ և ուկրաինացի օլիգարխներից, այդ թվում՝ ռուս գործարար Ելենա Բատուրինայից:

Այդ շրջանում Ջո Բայդենն իր որդուն թույլ է տվել օգտվելով իր պաշտոնից, զարգացնել բիզնեսը: 

Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ մինչ օրս մենք բացահայտվել են Բայդենների ընտանիքին և նրանց գործարար գործընկերներին ավելի քան 20 միլիոն դոլար  արտասահմանյան վճարումների դեպքեր»:

Իրան օրաթերթ

Կյանքը լողացող բանտում

 

Բրիտանիան գործարկել է լողացող բանտ՝ 500   ներգաղթյալների համար:

Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր այսուհետ պետք է ապրեն լողացող բանտում, Անգլիա էին եկել «նորմալ կյանքի» հույսով։

Ջամե Ջամ օրաթերթ

Դանիա. Ղուրանի պղծման պատճառով մենք վտանգավոր իրավիճակում ենք

 

Դանիայի կառավարությունը հայտարարել է. «Մեր երկրում և Շվեդիայում Ղուրանի պղծումից հետո մենք պետք է խստացնենք  սահմանային հսկողության միջոցառումները։ Մենք վտանգավոր իրավիճակում ենք, որը պահանջում է ավելի շատ սահմանային հսկողություն՝ Դանիայի դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու համար»։

armenpress.am

Բայդենը հրամանագիր է ստորագրել Չինաստանում ԱՄՆ-ի ներդրումները սահմանափակելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է Միացյալ Նահանգների ներդրումները որոշակի տեխնոլոգիաներում և ապրանքներում այնպիսի երկրներում, որոնք «մտահոգություն են առաջացնում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է երկրի ազգային անվտանգության շահերով։

Ներդրումային սահմանափակումները վերաբերում են «ազգային անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող զգայուն տեխնոլոգիաների» ոլորտներին, մասնավորապես՝ կիսահաղորդիչներին և միկրոէլեկտրոնիկային, քվանտային տեղեկատվական տեխնոլոգիաներին և արհեստական բանականությանը:

«Այս ծրագրի նպատակն է թույլ չտալ, որ մտահոգություն առաջացնող արտասահմանյան երկրներն ԱՄՆ-ի ներդրումներն օգտագործեն տեխնոլոգիաների այս նեղ կազմում, որոնք վճռական նշանակություն ունեն իրենց ռազմական, հետախուզական, հսկողական և կիբեռնետիկական կարողությունների զարգացմանն աջակցելու համար, որոնք սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը», - ընդգծել են Բայդենի վարչակազմում:

Հրամանագրի հավելվածում մտահոգություն առաջացնող երկիր է նշվում Չինաստանը, այդ թվում՝ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանը և Մակաոյի հատուկ վարչական շրջանը:

armenpress.am

Էկվադորում նախագահի թեկնածուն սպանվել է նախընտրական միջոցառման ժամանակ

 

Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում նախընտրական միջոցառման ժամանակ սպանվել է նախագահի թեկնածու Ֆեռնանդո Վիլավիսենսիոն, որը կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ խիստ պայքարի ջատագով էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ ըստ տեղի լրատվամիջոցների՝ մոտ 30 կրակոց է լսվել, իսկ սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Վիլավիսենսիոն պատրաստվում նստել մեքենա, երբ հրաձգություն է սկսվում։

Ըստ գլխավոր դատախազության՝ սպանության կասկածյալը մահացել է դեպքի վայրում ստացած վնասվածքներից։ Փոխհրաձգության հետևանքով նաև 9 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ օրենսդիր մարմնի անդամի թեկնածու և 2 ոստիկան։

Դատախազությունը նաև հայտնել է, որ հանցագործության հետ առնչության կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել։

Էկվադորի մի շարք քաղաքներում մարդիկ երթերի են դուրս եկել՝ դատապարտելով սպանությունը։

Տեղի ունեցածից հետո նախագահի մեկ այլ թեկնածու՝ Յակու Պերեսը, հայտարարել է իր նախընտրական արշավը դադարեցնելու մասին։

Էկվադորի Ազգային ժողովը ցրվել է 2023 թ. մայիսի 17-ին։ Երկրում արտահերթ համընդհանուր ընտրություններ պետք է կայանան մինչև այս տարվա վերջ։

armenpress.am

Նիգերում զինվորական խունտան հայտարարել է նոր կառավարություն կազմելու մասին

 

Նիգերի խռովարարների պարագլուխ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուռահման Տիանին ստորագրել է հրամանագիր  անցումային շրջանի նոր կառավարություն կազմելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Կառավարության կազմում ընդգրկված են 20 նախարարներ՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նախարարների կաբինետի ղեկավար Ալի Լամին Զեյնը նաև ստացել է էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պորտֆելը։

Նիգերի ընտրված նախագահ Մոհամեդ Բազումը հուլիսի 26-ին ձերբակալվել էր իր պահակախմբի անդամների կողմից, որոնց աջակցություն էր հայտնել նաև բանակը։ Նիգերի նոր ղեկավար էր հայտարարվել նախագահական պահակախմբի ղեկավար, գեներալ Աբդուռահման Տիանին։ Նա հայտնել էր, որ հեղաշրջման պատճառ է դարձել երկրում անվտանգային իրավիճակի վատթարացումը, կոռուպցիան և տնտեսական վիճակը:

Արևմտյան և աֆրիկյան մի շարք երկրներ դատապարտել են հեղաշրջումը և կոչ են արել ազատ արձակել Մոհամեդ Բազումին։

panorama.am

Բայրամովն ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում Հայաստանին մի շարք մեղադրանքներ է ներկայացրել

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովն ասել է, որ Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացին տարբեր պատրվակներով, այդ թվում՝ տարածաշրջանում շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին պնդումներով։

Ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում նա Հայաստանին մեղադրել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջների, հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից ամբողջությամբ դուրս բերելու մերժման և Ադրբեջանի ներքին գործերին միջամտության համար։

Բայրամովն ասել է՝  Հայաստանը շարունակում է սադրանքները «իր ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի կողմից ստեղծված Լաչինի սահմանային անցակետի դեմ։ Չնայած դրան, Բաքուն պայմաններ է ստեղծում հայ բնակիչների երկու ուղղություններով անցնելու համար»։

Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ չնայած Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների համար և հրաժարվում է այդ ճանապարհներով ապրանքներ տեղափոխել։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական կողմի հայտարարությունները «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին քաղաքական շահարկումներ են»,- ընդգծել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ երեկ  Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Ա. Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի:

Նա շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:

panorama.am

Ա.Զայցև. Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում

 

«Հարցազրույցում Դ.Գոնչարն ասել է, որ պետք չէ շտապեցնել գործընթացը, որպեսզի ի վերջո ձեռք բերվեն որակյալ, վստահելի պայմանավորվածություններ։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է լարագացնել իրադարձությունները, սակայն հարցն այն է, թե ինչպես դա կիրականացվի հետո»,-ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Ա. Զայցևը՝ անդրադառնալով օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամնետի ղեկավար Դ. Գոնչարի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։

Նա նշել է՝ կարող է միայն կրկնել այն, ինչ բազմիցս ասել են։

«Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ համաձայնագրի տարրերից է։ Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում. ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտգործնախարարները։

 Շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին Բաքվից և Երևանից հնչող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ»,-ասել է նա։

panorama.am

Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել․ Էրդողան

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում անցկացված «Դիվանագետների 14-րդ կոնֆերանս»-ի ընթացքում անդրադարձել է Իրաքի տարածում իրականացվող ռազմական օպերացիաներին:

Նա նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացվող օպերացիաները շարունակական բնույթ են կրելու:

Բացի այդ, Էրդողանն նշել է, որ այդ գործողությունները իբր համաձայնեցված են իրաքյան իշանությունների հետ:

նա խոսել է նաև Թուրքիայում գտնվող փախստականների մասին և նշել, որ իրենց հայրենիք ետ վերադարձնելու գործընթացն արագացվելու է:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, Էրդողանը ելույթի ընացքում անդրադարձ է կատարել Հարավային կովկասում տիրող իրավիճակին ևս:

Առաջ քաշելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, նա նշել է, որ  այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության  կարևոր հնարավորություն է ստեղծվել»: