Մամուլի տեսություն 12.08.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i204430-Մամուլի_տեսություն_12.08.2023
Իրանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ։ Այս  համաձայնությունից Իրանիը կունենա վեց միլիարդ դոլարի ֆինանսական ձեռքբերում։  Հանրապետականներն այս քայլն անվանել են Իսլամական Հանրապետության մեծ հաղթանակ` ՀԳՀԾ-ի բացակայության պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2023 12:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12.08.2023

Իրանը և ԱՄՆ-ը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ։ Այս  համաձայնությունից Իրանիը կունենա վեց միլիարդ դոլարի ֆինանսական ձեռքբերում։  Հանրապետականներն այս քայլն անվանել են Իսլամական Հանրապետության մեծ հաղթանակ` ՀԳՀԾ-ի բացակայության պայմաններում:

Էթելաաթ օրաթերթ

 

Առաջին անգամ «Ֆիդանը» խոստովանում է ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին

 

Թուրքիայի հետախուզության նախկին ղեկավար, գործող արտգործնախարարը  առաջին անգամ խոստովանել է , որ այս երկիրը ղարաբաղյան պատերազմում կորցրել է իր ուժերի մի մասը` ի աջակցություն Ադրբեջանի Հանրապետության։

 

Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը նախկինում 13 տարի ղեկավարել է Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստից առաջ  մեդալ է հանձնել Ֆիդանին Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարի պաշտոնում մատուցած ծառայությունների համար։ Այս շքանշանը ստանալիս Ֆիդանը նշել է. «Ես այս շքանշանը ստանում եմ իմ ընկերների անունից, ովքեր նահատակվել են Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում իմ հրամանները կատարելիս։ Ռուսական լրատվամիջոցները գրել են, որ Ֆիդանի հայտարարությունները վկայում են ղարաբաղյան հակամարտության ընթացքում Թուրքիայի դերակատարության մասին։

 

Վաթանէ էմրուզ

6  միլիարդ դոլարանոց փոխանակում

 

Հարավային Կորեայում Իրանի արժութային ռեսուրսների ազատման գործընթացը սկսվեց 5 ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման դիմաց` առանց միջուկային զիջումների. Այս ամերիկացիների ազատ արձակման դիմաց կազատվեն նաև Ամերիկայում բանտարկված մի շարք իրանցիներ։

 

Ահռելի դիվանագիտական ​​աշխատանքից հետո վերջապես Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանավորվել են բանտարկյալների փոխանակման շուրջ։

Այստեղ կարևոր հանգամանքը այս ժամանակահատվածում Բայդենի կառավարության կողմից զիջումների գնալն է: Սպիտակ տանը Բայդենի և նրա գործընկերների հաստատվելուց ի վեր ամերիկյան կառավարությունն առաջարկում էր սառեցված իրանական ակտիվներն ազատել միայն մեր երկրի կողմից ուրանի 20 տոկոսից բարձր հարստացումը դադարեցնելու դիմաց։ Սակայն այս պահի դրությամբ  Իրանը իրականցնում է ուրանի 60 տոկոսի հարստացում, իսկ ամերիկացիները, վերջապես  տեղի տալով, ստիպված եղան ազատ արձակել Իրանի ֆինանսական ռեսուրսները  Թեհրանում իրենց լրտեսներին ազատ արձակելու դիմաց։

 

Քեյհան

 

Որքա՞ն գումար է Ամերիկան ​​գրպանել Ուկրաինայի պատերազմից. Պատասխանում է «Defense News»-ը

 

Ամերիկյան «Defense News» ամսագիրը իր զեկույցում հայտարարել է, որ անցյալ տարի ամերիկյան սպառազինության ընկերությունները մոտ 200 միլիարդ դոլար գումար են աշխատել ուկրաինական պատերազմից, և այդ եկամուտը առաջիկա տարիներին կավելանա։

Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցներն ու դիվանագիտական ​​աղբյուրների մեծ մասը, Ուկրաինայում պատերազմը չի ընթանում հօգուտ Ուկրաինայի և եվրոպական երկրների, և այս երկիրը իր վերջին հակահարձակման ընթացքում կորցրել է տասնյակ հազարավոր զինվորներ և Արևմուտքի կողմից նվիրաբերված զգալի քանակությամբ զինտեխնիկա:

 

 

News.am

ՀՀ կառավարությունն Արցախի հարցով ԱԽ հրատապ նիստ գումարելու խնդրանքով դիմել է ՄԱԿ–ին

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Տեղեկանում ենք ՄԱԿ–ի թվիթերյան էջից։«Հայաստանի կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու գլխավոր մարմնի միջամտությունը՝ կանխելու զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»,- ասված է Հայաստանի դիմումի մեջ։

Թվիթերյան էջում հրապարակված է նաեւ ՀՀ կառավարության նամակը:

 

Panorama.am

Ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ․ Արայիկ Հարությունյան

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ։ 

Մասնավորապես՝

• Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը:

• Ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:

• Ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իմ վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:

• Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ:

Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:

Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար»։

 

Panorama.am

Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։

Դեսպանը X-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է․

«Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։

Մենք շարունակում ենք ԵՄ-ի հետ միասին լիովին հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»։

 

 

Armenpress.am

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Լաչինի միջանցքի վերաբացման հարցով. Արամ Ա-ն Իրանի դեսպանության պատվիրակությանը

Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափույթ վերաբացման հարցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ Լիբանանում Իրանի դեսպանության պատվիրակության հետ հանդիպմանը: 

«Հինգշաբթի, 10 Օգոստոս 2023-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատունէն պատուիրակութիւն մը։

Քննարկումներու ընթացքին, Վեհափառ Հայրապետը դատապարտեց Շուէյտի մէջ Քուրանի հրկիզման երեւոյթը եւ կարեւորեց քրիստոնեայ-իսլամ համակեցութեան եւ երկխօսութեան առաւել եւս զարկ տալու հրամայականը։

Այս առիթով, Նորին Ս. Օծութիւնը յատուկ կերպով անդրադարձաւ Ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման հարցին։ Ան ընդգծեց, որ Իրանը մեզի համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ ան իր կարելին շարունակէ կատարէ Բերձորի (Լաչին) միջանցքին շուտափոյթ վերաբացման հարցին գծով՝ նկատի ունենալով աւելի քան 120 հազար հայերու սովամահ դառնալու դառն իրականութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

Armenpress.am

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկվել են Հայաստան- Եվրամիություն համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել և այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետև դրանք, իրականում, Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: 

«Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր եղավ իրականացնել համատեղ ջանքերի շնորհիվ: Սա լավ համագործակցություն էր Հայաստանի կառավարության, շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության, Եվրոպական միության պատվիրակության, այնտեղ աշխատող մեր գործընկերների միջև: Կարծում եմ, որ միասին մենք կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ և առաջիկայում նախատեսված տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին և գրանցված արդյունքներին:

Երկուստեք շեշտվել է Եվրամիության կարևոր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, շարունակական բարեփոխումների իրականացման գործում: